18:36 14.06.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 49 հայտ:
18:30 14.06.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը, փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները: «Հորդորում ենք վարորդներին […]
18:24 14.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։ […]
18:12 14.06.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Մոնպելյեի Մարդու իրավունքների ինստիտուտի, Մոնպելյեի փաստաբանական պալատի և Մոնպելյեի քաղաքապետարանի ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համագործակցության նախաձեռնության համար և ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ու գործադրած ջանքերը։ Այս առումով, նախարարի տեղակալը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական […]
18:06 14.06.2024
2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նշված գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ն, ով, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]
17:49 14.06.2024
Հունիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը։ Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, ինչպես նաև նախարարության գործունեության ընթացիկ արդյունքները։ Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
17:35 14.06.2024
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում, և 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացվել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման և նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավանության է […]
16:55 14.06.2024
Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, […]
16:30 14.06.2024
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին և նշել. «Մեր խնդիրն է առաջին փուլով նախ օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան: Մենք նրանց պետք է աջակցենք բնակարանների վերանորոգման և նվազագույն կահավորման հարցում: Երկրորդ՝ պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ էլ խոսել […]
15:53 14.06.2024
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: «Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,֊նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ:
15:31 14.06.2024
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
15:30 14.06.2024
Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամսով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Հիմնավորման […]
15:25 14.06.2024
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.05276 հեկտար մակերեսով սեփականություն հանդիսացող և 0.2806 հեկտար մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն […]
15:16 14.06.2024
Այսօր տեղի է ունեցել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ.ռազմավարություն» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Ներկաների թվում էին ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալ Արա […]
15:06 14.06.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել կատարել վերաբաշխում՝ 66,127.3 հազար դրամ գումարի չափով՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Կիրանց գյուղում գտնվող նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի […]
14:47 14.06.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների կատարումը: Ըստ այդմ՝ նախատեսվում ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2.83 մլրդ դրամ, դրանք ուղղելով ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև միջին նորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի […]
14:30 14.06.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 […]
14:15 14.06.2024
Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական […]
13:58 14.06.2024
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունն իր աջակցությունն է հայտնել Լոռու մարզպետարանին՝ մայիսի 26-ին Լոռու մարզում Դեբետ գետի վարարման հետևանքով առաջացած բնական աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Լոռու մարզային մարմնի չորս աշխատակիցներ և մարզային մարմնում հաշվառված ութ շահառուներ կամավորության հիմունքներով այցելել են Ալավերդի համայնքի Քարկոպ բնակավայր՝ բնական աղետի հետևանքով առաջացած վերականգնողական և մաքրման աշխատանքներին մասնակցելու։
13:51 14.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրները, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական […]
13:29 14.06.2024
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով Բելգիայում մասնակցել է «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով քաղաքական երկխոսությանը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հեռանկարը։ Քննարկման օրակարգում եղել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները միաձայն աջակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման […]
13:22 14.06.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 14-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին։ Հայ-նորվեգական գործարար կապերի ամրապնդման համատեքստում Նարեկ Հովակիմյանն առաջարկել է դիտարկել նորվեգական ընկերությունների […]
13:11 14.06.2024
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ հեղեղների հետևանքները վերացնելու համար, ՀՀ ներքին գործերի նախարարի խնդրանքով, ՄԱԿ-ի հայաստանյան թիմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարությամբ, իրականացրել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ՄԻՐԱ)։ Այն նպատակ է ունեցել առաջնային գնահատում իրականացնել աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների համար: Հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի […]
12:57 14.06.2024
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության […]
12:48 14.06.2024
ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում‚ համաձայն որի՝ կհատկացվի 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր երկարությունը 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական նշանակության ճանապարհներ են:
12:35 14.06.2024
Երևանում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Մարզերում հունիսի 14-ին, 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
12:29 14.06.2024
Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլոր ստացված վնասվածքները թեթև վնասվածքներ էին, երբ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, ապա, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- նշել է նախարարը։
11:31 14.06.2024
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում. դատախազը գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին: 2004 թվականի հունիսի 25-ին […]
11:11 14.06.2024
Ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլառնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են […]
11:02 14.06.2024
Հայաստանի կառավարությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, սակայն թույլ չի տա, որ ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու հարցի քննարկման ժամանակ: «Հայաստանի կառավարությունն, ինչպես […]