TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ

18:08 15.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՌԴ քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը: Ոստիկանություն ստացված ՌԴ քաղաքացու առցանց դիմումի քննարկման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել և ղեկավարում է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն: Դիմումի հիման վրա […]

̰
Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկեց նոր քննության

18:05 15.11.2018

Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը: Դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի պաշտպանների վճռաբեկ բողոքը` մերժել: Դատարանը գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել […]

̰
«Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

18:00 15.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մի բան գամ ասեմ, գնամ մեր նախապատրաստական աշխատանքներին։ «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի։ Մտագրոհի ընթացքում հնչել են բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկը որպես տարբերակ հնչեցվել է իմ մի քանի գործընկերների կողմից։ Քննարկումները շարունակվում են»:  

̰
Մենք շատ հստակ ասելու ենք, թե ինչին ենք դեմ, ինչին՝ կողմ. Արմեն Ռուստամյան

17:52 15.11.2018

«Մեր ցուցակը միշտ թարմացվում է, և ընդհանրապես դա մեր ավանդույթների մեջ է, որ այնպես պետք է լինի, որ փորձառությունները և երիտասարդական ավյունը համադրվեն: Հենց այս համադրությունն է տալիս գործում հաջողելու լավ լիցքը»,- ՀՅԴ ընտրական ցուցակի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշել է, որ այսօր ազգային ինքնությունը գիտակցող ցանկացած […]

̰
Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակի այսօր

17:42 15.11.2018

Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել է րոպեներ առաջ։ Դատական այս նիստի ժամանակ քննվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Քննության ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցության, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ […]

̰
Վերին Լարս տանող ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ

17:40 15.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար։

̰
Հիմա գնդակը ճարտարապետների դաշտում է. Փաշինյանը կարևորեց «Հին Երևան» նախագծի իրականացումը

17:32 15.11.2018

«Հին Երևան»-ը կարևոր նախագիծ է: Գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ պետք է աշխատել, որ այդ նախագիծը կյանքի կոչվի: «Ես տեղեկացա, որ այդ տարածքում կա 8 շենք, որոնք պատմամշակութային հուշարձան են: Մեր մոտեցումը և քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քանդելու մասին: Ըստ էության՝ գտնվում ենք […]

̰
Կլինի՞ արդյոք գազի գնի իջեցում. պարզաբանում է «Գազպրոմ-Արմենիայի» վարչության նախագահը

17:28 15.11.2018

«Ներկա փուլում Հայաստան ներկրվող գազի՝ 2019թ. սակագնի համար ավարտական արդյունք չկա»,- նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նա պարզաբանել է, որ գազի սակագինը որոշելիս հիմք է ընդունվում ընկերության մարժան՝ ընկերության ծախսերը, և ներկրման արժեքը, իսկ ներկրման գինը որոշվել է և միշտ որոշվելու է միջպետական կառավարման համաձայնագրերով: «Այս փուլում […]

̰
«Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցվել են քրգործեր. ՊԵԿ

17:13 15.11.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ […]

̰
Հիմնավորումներն անհիմն են. «Գազպրոմ-Արմենիա»-ի գլխավոր տնօրենը պարզաբանում է ներկայացրել ՊԵԿ-ի բացահայտումների վերաբերյալ

17:10 15.11.2018

 Նոյեմբերի 14-ին ՊԵԿ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի՝ մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր են բացահայտվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ որոշ պարզաբանումներ ներկայացրեց: «Հիմնավորումները, որ ներկայացված են ՊԵԿ հաղորդագրության մեջ, միանշանակ […]

̰
Մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը

17:03 15.11.2018

Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Ալբերտ Իսոյանը ծնվել է Ախալքալաքի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին հրատարակել […]

̰
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

17:02 15.11.2018

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց, իսկ գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչվել: Հիշեցնենք, Վաչագան Ղազարյանը վճարել էր դատարանի սահմանած […]

̰
Ժողովուրդը դեռ ընտրություն չի կատարել. Գևորգ Պետրոսյանը ճամբարների մասին

16:58 15.11.2018

Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ո՞ր ճամբարում է տեսնում ԲՀԿ-ին՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: «Ես կրկնում եմ մի քանի օր առաջ իմ արած հայտարարությունը՝ էսօր եկեք տեղաբաշխում, դերաբաշխում չկատարենք: Չի կարելի անտեսել ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը դեռ ընտրություն չի կատարել, մարդիկ արդեն որոշել են՝ իրենք որ տեղում են լինելու: Մենք այդպիսի որոշում […]

̰
Այսօր արդեն շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ արտահայտում են իրենց կարծիքը նախարարության աշխատանքի վերաբերյալ. Հարությունյան

16:57 15.11.2018

Եթե նույն սոցիալական ցանցերում էլ հետևեք, ապա կտեսնեք, որ այլևս շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ են իրենց գաղափարներն արտահայտելիս, քննադատելիս, նույնիսկ նախարարին, այնպես որ մենք մեր կեցվածքով ու մեր քաղաքական կամքով ցույց ենք տալիս, որ նրանք ազատ են իրենց գործողությունների մեջ: «Հիմա մենք կարգ ենք մշակել, որով մեծացնում ենք դպրոցի ներկայացուցիչների թիվն այդ խորհուրդներում: Այսինքն՝ […]

̰
ՀՀԿ-ին ժողովուրդն է ձայն տալու. Էդուարդ Շարմազանով

16:43 15.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, թե ինչու նա չկա ընտրական ցուցակի առաջին հնգյակում: Որպես կանոն՝ առաջին հնգյակում կուսակցությունները տեղ են հատկացնում այն մարդկանց, որոնք, իրենց կարծիքով, ամենից հեղինակավորն են: «Կուսակցությունն այդպես է որոշել, այդպես է հարմար գտել: Ես առաջ 7-րդ համարն էի, հիմա 6-րդ համարն եմ, առաջընթաց է եղել, երկրորդը՝ […]

̰
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի. Armtimes.com

16:38 15.11.2018

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Ըստ լրատվամիջոցի ստացած տեղեկությունների՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ:

̰
Կառավարությունը կլիազորի քաղաքապետին պայմանագիր կնքել «Հին Երևան»-ի ներդրողի հետ

16:32 15.11.2018

Գործադիրի նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Դրա ընդունումը, ըստ Տերտերյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի գլխավոր պողոտայի Արամի, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման վերաբերյալ ընդունվել է որոշում, ճանաչվել է գերակա շահ: «Սակայն […]

̰
Շարմազանովն իր՝ «սև» լինելու մասին

16:29 15.11.2018

Այսօր խորհրդարանում Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «սևի» ու «սպիտակի» մասին խոսակցություններին. «Նախ չգիտեմ՝ «սևը» ով է, «սպիտակն» ով է, բայց «սև» ու «սպիտակի» պայքարն արդեն 6 ամիս գնում է»,- ասել է Շարմազանովը: Լրագրողների հիշեցմանը, թե Շարմազանովի կուսակից Արմեն Աշոտյանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «սպիտակն» է, ուրեմն ինքը «սևն» է, Շարմազանովն […]

̰
Ցավոք սրտի, Հայաստանում բավականին տարածված է թափոնների բաց այրումը աղբավայրերում. Տիգրան Ավինյան

16:25 15.11.2018

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը երեկ այցելել է Արարատի մարզ և ծանոթացել Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման աշխատանքներին: «Ներկայությունն այդտեղ կարևոր էր, քանի որ չափազանց մեծ նշանակություն ենք տալիս բնապահպանությանը, ցանկանում ենք, որպեսզի մենք ու մեր երեխաները շնչեն մաքուր օդ և ունենան վնասակար նյութերից ազատ շրջակա միջավայր: Ցավոք սրտի, Հայաստանում բավականին տարածված է թափոնների բաց այրումն աղբավայրերում, որն […]

̰
Վճռաբեկ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

16:21 15.11.2018

Վճռաբեկ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացնում: Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Դատական այս նիստի ժամանակ քննվելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Նիստը նախագահող դատավորը Լիլիթ Թադևոսյանն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասով լրացում է կատարել, […]

̰
Վստահության ռեսուրսը կդրսևորվի ընտրությունների ժամանակ. Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի վարկանիշի մասին

15:50 15.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, թե արդյոք անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ որքան է ԲՀԿ-ի վարկանիշն այսօր: «Կոնկրետ այս պահին ես սոցիոլոգիական հարցումներից տեղյակ չեմ, բայց շփվելով ժողովրդի հետ, ամեն օր խոսելով մարդկանց հետ, կիսելով նրանց դիրքորոշումները, լսելով նրանց, կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ փաստել, որ ԲՀԿ-ն այսօր բավականին մեծ հանրային […]

̰
Տարոն Մարգարյանը Երևանում չէ. լուսանկարներ «Շերեմետևո» օդանավակայանից. Armtimes.com

15:46 15.11.2018

Armtimes.com կայքը գրում է, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարները, որոնք արվել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում: Լուսանկարներն ուղեկցվում են հետևյալ գրառմամբ. «Երեկ Տարոն Մարգարյանը մեկնեց Մոսկվա։ Ըստ լուրերի՝ մշտական բնակության։ «Շերեմետևո» օդանավակայանում՝ էկոնոմ կլաս»: Նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Արթուր Գևորգյանը, մեկնաբանելով այդ լուսանկարներն ու տեղեկությունները, լրատվամիջոցի հետ զրույցում նշել […]

̰
Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

15:14 15.11.2018

Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ Նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հենապատի հիմնանորոգման […]

̰
Գևորգ Պետրոսյանը՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված անհանգստությունների մասին

15:03 15.11.2018

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին լրագրողները հիշեցրել են այն անհանգստությունների մասին, որոնք Պետրոսյանը հայտնել էր ռեյտինգային ընտրակարգով ու հին ԸՕ-ով ընտրության գնալու վերաբերյալ. «Ես չեմ ասել, որ եթե Ընտրական օրենսգիրքը մնա այս վիճակով, ապա ընտրություններում նույն պատմությունը կրկնվելու է, ես ասել եմ, որ 2017 թվականի համապետական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ […]

̰
Նախկին պատգամավորներ, որոնց այլևս չենք տեսնի Ազգային ժողովում. «ռեյտինգային» ցուցակ

15:02 15.11.2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համապետական (համամասնական) ցուցակներն արդեն հրապարակվել են, ու դրանցից բացակայում են այնպիսի պատգամավորների անուններ, առանց որոնց անսովոր կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովը։ Նրանց համար խորհրդարան անցնելու միակ տարբերակն այն է, որ առաջադրված լինեն տարածքային (ռեյտինգային) ցուցակներով։ Իսկ մինչ այդ նրանց «ռեյտինգը» կարող եք ձևավորել ինքնուրույն՝ սեղմելով նկարների վերջին աջ […]

̰
Գործադիրը քննարկել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը՝ նույն սեռի միջև ամուսնությունների կնքման արգելքի վերաբերյալ

14:54 15.11.2018

Գործադիրն այսօր քննարկել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրա վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն էր: «Պարոն Ուրիխանյանի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների արգելք հանդիսացող հանգամանքների շարքում լրացնել նաև նույն սեռի միջև ամուսնությունների կնքման արգելքը: Նախագծին […]

̰
Ինչո՞ւ են նախկին մարզպետների անունները տեղ գտել ՀՀԿ ցուցակում

14:44 15.11.2018

Ինչպես հայտնի է, ՀՀԿ ցուցակում նաև նախկին մարզպետների անուններ կան, մասնավորապես Տավուշի, Վայոց ձորի նախկին մարզպետների մասին է խոսքը: Այսօր լրագրողները հետաքրքրվել են հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե ո՞րն է նրանց ներգրավվելու պատճառը՝ քաղաքական լծակներն ու դերը օգտագործե՞լը: «Մի՛ մոռացեք, որ ՀՀԿ-ն իշխանություն չէ արդեն 7-8 ամիս: Որևէ լծակ և՛ նախկին պաշտոնյաները, և՛ նախկին մարզպետներն […]

̰
Ուրիխանյանն առաջարկում է բուհերում ուսման վարձերի տարաժամկետման հնարավորություն տալ

14:42 15.11.2018

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց բուհերում ուսման վարձի տարաժամկետման հնարավորություն նախատեսող նախագիծ: Նա նշեց, որ պետք է նախաձեռնել նաև օբյեկտիվ կարգով վարձերի իջեցման և լրացուցիչ զեղչերի ու արտոնությունների տրամադրման փոփոխություններ: Պատգամավորը վստահեցրեց՝ նախագիծն ուսման զեղչերի վրա որևէ կերպ չի անդրադառնա: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ ուսման վարձերի տարաժամկետ վճարում կատարելու հնարավորության տրամադրումն […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

14:37 15.11.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյան փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում […]

̰
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերության համար

14:36 15.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին: 2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արմավիրի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, […]

̰
BACK_TO_TOP