11:21 15.11.2018
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Հրաչյա Հակոբյանը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ անդրադարձավ «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նա ասաց, որ նախագծի վերաբերյալ երկար ու համակողմանի քննարկումներ են եղել: Հակոբյանի խոսքով՝ այս նախագծով փորձելու են հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետային շահումով խաղերի գովազդը: Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղերի գովազդ պետք է չլինի մինչև […]
10:37 15.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի (Զանգերի հատվածում), Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
10:19 15.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես […]
09:37 15.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 38 շենքը, Ավանի մշակույթի տունը, «Ֆիտնես Ավան» ՍՊ ընկերությունը, «Գոհար Մամիկոնյան» ՍՊ ընկերությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 33 շենքը և հարակից ոչ […]
09:26 15.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին` ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը։ Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ […]
00:57 15.11.2018
«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, ի պատասխան ՏՄՊՊՀ-ի, հայտարարություն է տարածել։ «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո: Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի […]
00:21 15.11.2018
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, որոշել է հոր երաժշտական հետմահու ալբոմը թողարկել: «Հնարավոր է՝ հավաքածու ստեղծվի, որի մեջ կլինի 6 երգ հորս և վեց երգ այն մարդկանց կատարմամբ, որոնց հայրս կվստահեր, որոնց շատ էր գնահատում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազնավուրի որդին հայտնել է RTL ռադիոկայանին: Միշա Ազնավուրի խոսքերով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ կա նաև Universal […]
23:59 14.11.2018
Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների Շիրակի մարզի վարկանիշային ցուցակները պատրաստ են: Դրանցում նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուներ են, գործող պատգամավորներ, գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, ինչպես նաև նոր դեմքեր: Ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց ու ինչպես նախորդ ընտրություններում՝ կարևորվում է անձերի ընտրությունը: Նրանք քարոզարշավի ընթացքում աշխատելու են անհատապես իրենց ու կուսակցությանը քվե ապահովելու համար: «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուներին ընտրել է՝ […]
23:47 14.11.2018
Հայաստանում գրանցվել է շաքարային դիաբետով մանկական հիվանդացության թվի աճ։ Այսպիսի վիճակագրություն են ներկայացրել Հանրապետության էնդոկրինոլոգները: Այսօր Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում նրանք հանդիպել են շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ: Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն էր: «Եթե մենք համեմատում ենք 2007 թվականի հետ, մոտավորապես 60 տոկոսով աճ է գրանցվել Հայաստանում […]
23:22 14.11.2018
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր ԱԺ ընտրությունները ամբողջությամբ համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը […]
22:25 14.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու […]
22:19 14.11.2018
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Թուրք Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է»,- ասաց Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության գլխավոր […]
22:06 14.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փակել է Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա գնացող հատվածը, այն բանից հետո, երբ աշխատանքային օրվա ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկը չի փոխվում: Այն է՝ մեքենաները ներկրել, չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ ձախ: Բանն այն է, որ Նաիրի […]
22:00 14.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել, այս անգամ՝ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել Հանրապետության հրապարակում: Երթի ընթացքում ավտովթար է գրանցվել: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը, ով առաջարկել է զրույցը […]
21:46 14.11.2018
Այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, թե արդյո՞ք իրենք հակասություններ ունեն ներսում: Այսպես մտածելու պատճառն այն է, որ նախաձեռնության անդամները պատվիրված մեքենաների թվի վերաբերյալ միշտ չէ, որ նույն պատասխանն են տալիս: Միանշանակ չէ դիրքորոշումը նաև ղեկը փոխել-չփոխելու վերաբերյալ. «Մեր կազմակերպության մեջ չկա նման բան, բոլորս միասին մի նպատակ ունենք, որ […]
21:36 14.11.2018
Երևանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, հայագետ Հրաչ Չիլինկիրյանը, որ լավատեղյակ է հայ եկեղեցական կյանքին, և, մեկնաբանելով այսօրվա հոգևոր կյանքում տեղի ունեցող ինչ-ինչ երևույթներ, ասում է, որ մեր եկեղեցում կուտակված հարցեր կան, իսկ ժողովրդի դժգոհությունն էլ ոչ թե եկեղեցուց է, այլ՝ հոգևորականներից:
21:23 14.11.2018
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա […]
21:11 14.11.2018
ՀՀ ոստիկանությունը Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 […]
20:57 14.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 475 դատապարտյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 37, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 34, […]
20:09 14.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաշված ժամերի ընթացքում, բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակում: 2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող […]
20:05 14.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ընդգրկված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց անցկացնել, միաժամանակ ամրագրվում է, որ վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Դրանից ելնելով՝ […]
20:02 14.11.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում «բացահայտված»՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբր թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբր թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի […]
20:00 14.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության և գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: […]
19:49 14.11.2018
Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 152 անձ, որոնցից 22-ն անկուսակցական է: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ. Ռուստամյան Արմեն Եզնակի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Համբարձումյան Արսեն Խաչիկի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Խաչատրյան Արթուր Լևոնի, չի աշխատում Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սեյրանյան […]
19:40 14.11.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերն այսօր ԿԸՀ են ներկայացրել իրենց ընտրական ցուցակները: Այսպիսով, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցություններ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ՀՅԴ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ՀՀԿ «Ազգային առաջընթաց» «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» «Սասնա ծռեր» «Օրինաց Երկիր» Դաշինք […]
19:36 14.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրական ցուցակը, տեղեկացրել էինք, որ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան: Ստորև ներկայացնենք կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 33 համարները. Ավետիսյան Վարուժան Պարսամի Գրիգորյան Ստեփան Գևորգի Չուգասզյան Գարեգին Բաբկենի Մկրտչյան […]
19:28 14.11.2018
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել և վարորդներին հորդորել երթևեկել ձմեռային անվադողերով: «Հարգելի՜ վարորդներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր, խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»: https://www.facebook.com/roadpoliceofarmenia/photos/a.1809804019333269/2102173663429635/?type=3&theater
19:12 14.11.2018
Հրապարակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, որով կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դրանում կա 125 անուն։ Ամբողջական ցուցակը հասանելի է ստորև։ 1 Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի ՀՀԿ 2 Հովհաննիսյան Արփինե Աշոտի ՀՀԿ 3 Շահնազարյան Դավիթ Գուրգենի անկուսակցական 4 Բաղդասարյան Վահրամ Վաղինակի ՀՀԿ 5 Աշոտյան Արմեն Գևորգի ՀՀԿ 6 Շարմազանով Էդուարդ Հովսեփի ՀՀԿ 7 Սահակյան […]
19:10 14.11.2018
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նրա «Չար տնակը» հեքիաթի մասին: Երեխաները կարծում են, որ այլաբանության լեզվով այդ հեքիաթում Դուք խոսում եք հեղափոխության մասին ու հետաքրքրվում են՝ Կուղբի կերպարը հեքիաթում ձե՞ր կերպարն է և չար տնակը ՀՀԿ-ն է, թե՞ ոչ՝ հետաքրքրվեց պատգամավորը: «Ինչպե՞ս եք տեսնում այս հեքիաթի […]
18:59 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին քիչ առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի առաջարկը, այն է՝ մեքենաները ներկրել Հայաստան և 1 տարի ժամանակահատվածում աջ ղեկը փոխել ձախ ղեկի, մնացել է ուժի մեջ և չի փոխվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ասվածին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցներն արդեն իսկ գնացած […]