TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՅԴ համամասնական ցուցակը պատրաստ է. ովքե՞ր են առաջին եռյակում

11:50 14.11.2018

ՀՅԴ համամասնական ցուցակը պատրաստ է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է այն: Այս մասին հայտնում է yerkir.am-ը: Առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

̰
Հայաստանի և Իրանի քննչական մարմինները սերտացնում են համագործակցությունը

11:41 14.11.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանության  հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը: Քննչական […]

̰
Լուրջ վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ. Հակոբ Արշակյան

11:36 14.11.2018

Լուրջ բյուջետային և վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա ասել է, որ միջազգային ընկերությունների հետ իրենք մեծ ծրագիր են իրականացնում՝ հնարավորություն ընձեռելով ինժեներական ընկերություններին աշխատել մեկ վայրում:

̰
Պարզվում են 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները. ամուսինը ձերբակալվել է

11:35 14.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Ձերբակալվել է երիտասարդ կնոջ 30-ամյա ամուսինը: 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, Էրեբունի ԲԿ-ից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի […]

̰
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

11:21 14.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
«Հայոց արծիվներ»-ն ԱԺ ընտրությանը չի մասնակցի

11:17 14.11.2018

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի մասնակցելու: Միաժամանակ, կուսակցությունից հայտնում են, որ հաջորդ ընտրություններին կմասնակցեն։

̰
Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրգործեր

11:16 14.11.2018

Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց: […]

̰
Հայաստանում հաջորդ տարի գյուղատնտեսական ապահովագրության ծրագիր կներդրվի

11:13 14.11.2018

Գյուղատնտեսության բնագավառը պետք է լինի մրցունակ և արդյունավետ՝ հիմնված նորարարական տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա: Այս մասին «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ կառավարության գլխավոր խնդիրը գիտելիքային գյուղատնտեսություն ունենալն է: Գյուղատնտեսության նախարարությունն ուշադրություն է դարձնելու ոլորտի միջին մասնագիտական կրթության […]

̰
ԱԺ-ն նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրի

10:41 14.11.2018

Խորհրդարանն այսօր ևս շարունակում է քննարկել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Մինչ քննարկման անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրեն բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ  «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ ևս քննարկվել է խորհրդարանում: Նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]

̰
Դիլիջանում 8 ժամ ջուր չի լինի

10:15 14.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամո, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մանթաշյան, Աղայան, Մխիթարյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Արարատի մարզերում

09:36 14.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 09։00-18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 2 մարզում

09:20 14.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ Թումանյան թաղ. 13/1 շենքը, Անդրանիկի փ. 46, 50 շենքերը, Անդրանիկի փ. 43, 45, 47, 49, 51, 53 շենքերը և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդները, Սվաճյան փ. 40 շենքը, 10։30-16։30 Սայաթ-Նովա […]

̰
Երկու հայեր կասկածվում են Բրիտանիայում խարդախություններ անելու մեջ

08:02 14.11.2018

Միացյալ Թագավորությունում երկու հայեր կասկածվում են կրիպտոարժութային ոլորտում խարդախություններ կատարելու մեջ։ Finance Magnates կայքի փոխանցմամբ՝ կասկածյալներն են Ռուբիկ Աբրահամյանը և Կարեն Ավետիսյանը։ Կրիպտոարժույթի ենթադրյալ բրոքեր AsicTrader-ը Միացյալ Թագավորությունում ներդրողներին առաջարկել է ծառայություններ՝ մասնավորապես էժան գրանցում՝ առանց անհրաժեշտ լիցենզիայի: Ինչպես պարզվել է՝ ընկերության նշած Շոտլանդիայի գրասենյակը գոյություն չունի, չի գործում նաև տրված հեռախոսահամարը։ Այն իբր թե […]

̰
Թիվ 37 երթուղու ավտոբուսում գողացել էին հեռախոս. կասկածյալը բերման է ենթարկվել

01:00 14.11.2018

Նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1963 թ. ծնված Հասմիկ Ա.-ն հայտնել է, որ նույն օրը`ժամը 17:30-ից 17:45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր բաճկոնի գրպանից գողացել են «Սամսունգ Էս 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 200.000 դրամի վնաս: Նոյեմբերի 12-ին` ժամը 09:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով […]

̰
Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտայում

00:53 14.11.2018

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ- Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

̰
Որոշ նպաստառուներ հաջորդ տարի կարող են զրկվել նպաստից

23:53 13.11.2018

Փաստագրվող կամ վերափաստագրվող բոլոր նպաստառուները անձնական փաստաթղթերի հետ սոցիալական աջակցության տարածքային կենտրոններ են ներկայացնում նաև ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի  անունով ունեցած վարկային պարտավորությունների կամ ժամկետանց վարկերի մասին տեղեկանքներ: Պահանջը պարտադիր է, չենթարկվել դրան նպաստառուները չեն կարող: ԱՔՌԱ համակարգը բոլոր բանկերի համար միասնական տեղեկատվական համակարգ է, որը թույլ է տալիս քաղաքացիներին գործող կամ ժամկետանց վարկային պարտավորությունների մասին […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:25 13.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի […]

̰
Վթար Արին-Բերդի փողոցի մոտակայքում. կան տուժածներ

22:57 13.11.2018

Նոյեմբերի 13-ին` ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցում բախվել են «Opel Astra G» մակնիշի, «Mercedes C180» մակնիշի և «Opel Astra G Universal» […]

̰
Պատանեկության ընկերները պատմել են Յուրի Վարդանյանի մասին

22:23 13.11.2018

ՄՀՀ-ում՝ աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին վերջին հրաժեշտի ժամանակ, ծանրորդի պատանեկության ընկերները՝ Մացակ Փոլադյանը, Վլադիմիր Մանասյանը, Ռաֆայել Հայրապետյանը պատմել են իրենց ընկերոջ մասին: Յուրի Վարդանյանն ի՞նչ էր սիրում, ինչի՞ց էր դժգոհում, ինչպե՞ս էր արձագանքում, երբ իրեն լեգենդ էին անվանում և ո՞վ պատճառ դարձավ, որ ծանրամարտում առաջին քայլերն անի, մանրամասները՝ SHANTNEWS.am-ի հարցազրույցներում։

̰
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հաստատվել է

22:10 13.11.2018

Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]

̰
Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին․ Վ․Օսիպյանն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

21:56 13.11.2018

Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։ Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ Այս […]

̰
ԶԼՄ ղեկավարները և լրագրողները դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

21:42 13.11.2018

Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին Պատճենները՝  ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին ՀՀ ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին Հարգելի պարոն Փաշինյան, Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս […]

̰
Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաներ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավելի կենսաթոշակ․ Մանե Թանդիլյան

21:40 13.11.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով կենսաթոշակային ապահովության համակարգում նոր գործիք ներդնելուն։ «Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը և բևեռացման մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր: Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաներ, ովքեր […]

̰
Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին․ Պյոտր Սվիտալսկին՝ Նիկոլ Փաշինյանին

21:29 13.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը […]

̰
Յուրի Վարդանյանը մեծ բացթողում էր համարում աղջիկ չունենալը. Կարապետ Օհանյան

21:14 13.11.2018

Այսօր ՄՀՀ-ում աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի հրաժեշտի ժամանակ նրա օգնական Կարապետ Օհանյանն ասել է, որ Վարդանյանն անընդհատ կրկնել է, թե կյանքում մեծ բացթողում ունի՝ աղջիկ չունենալով. «Յուրի Վարդանյանն ունի 3 տղա և իր երազնանք է եղել, որ ունենար աղջիկ: Փոքր աղջիկ երեխա, որ տեսնում էր, անտարբեր չէր անցնում, միշտ կմոտենար կսիրեր, կկանչեր իր մոտ»,- պատմել […]

̰
1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան

20:45 13.11.2018

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել […]

̰
Արտակ Դավթյանը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր

20:30 13.11.2018

Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության […]

̰
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

20:14 13.11.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից: Հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիայում: Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից, ծառայության […]

̰
Ծանրաձողը միշտ հետն էր. ընկերը՝ Յուրի Վարդանյանի մասին

19:50 13.11.2018

ՄՀՀ-ում այսօր աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին հրաժեշտ տալու էին եկել նրա պատանեկության ընկերները: Նրանցից մեկը՝ Մացակ Փոլադյանը, պատմել է, որ Վարդանյանն իր բոլոր աշխատավայրերում ծանրաձող է ունեցել: «Նախագահականում, երբ աշխատում էր, ես եղել եմ իր գրասենյակում, սպորտի նախարարությունում էլ, Վրաստանում դեսպանի իր աշխատասենյակում էլ՝ կաբինետի հետևի կողմում, մի փոքր սենյակ գտնում էր ու էդ ձողը պահում: […]

̰
ԿԸՀ-ն ՊՆ ներկայացուցիչներին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ

19:44 13.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների […]

̰
BACK_TO_TOP