TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Ղեկը աջ» նախաձեռնությունը կառավարությանը նոր առաջարկ է արել

14:20 14.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ»  նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել՝ աջ ղեկով մեքենաներով շրջապտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում, ազդանշաններ տվել: Նաև ավտովթար է գրանցվել: Կառավարությունից արձագանքել են, և ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել […]

̰
Կարագ՝ առանց կովի կաթի. «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

14:20 14.11.2018

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով։ Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. այն 100 %-ով բուսական ծագման է: Այս մասին հայտարարվեց այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում: Տուգանքը կիրառվել  է  անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:  ՀՀ ՏՄՊՊՀ-ն […]

̰
Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ահավոր ուրախացա. Ալեն Սիմոնյան

14:08 14.11.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է, որ ինքն առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: «Այնտեղ են առաջադրված նաև Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը: Առավոտյան, երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ես ահավոր ուրախացա»,- ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց՝ մարդիկ կան ցուցակում, որոնք […]

̰
Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը. Armtimes.com

13:55 14.11.2018

«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]

̰
Այսօր քաղաքական ուժերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրումների վերջին օրն է

13:48 14.11.2018

Նոյեմբերի 14-ը ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի՝ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրն է: Ըստ ընտրությունների անցկացման ժամանակացույցի՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է նոյեմբերի 14-ից մինչև 19-ը՝ ժ. 18:00-ն: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական […]

̰
Վահան Բաբայանը ԱԺ ընտրություններին մասնակցելու հրավեր է ստացել ՀՀԿ-ի կողմից

13:43 14.11.2018

Նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրառում է  կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել ՀՀԿ-ի կողմից՝ մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ Հայտնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ստացել եմ առաջարկ՝ մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին: Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու եմ […]

̰
Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց

13:37 14.11.2018

Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրել էր, որ  նոյեմբերի 21-ին հնարավոր է՝ արտահերթ նիստ հրավիրվի բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ […]

̰
Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ

13:36 14.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աջ ղեկով ավտոմեքենաների խնդրին՝ տեղեկացնելով, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրը՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից: «Ի […]

̰
Տեսչական մարմինները դիտվում են որպես պատժիչ գործիք. Խոսրով Հարությունյան

13:29 14.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը խորհրդարանում նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ մեծ մտահոգություն ունի՝ կապված տեսչական մարմինների գործունեության ֆունկցիոնալ գնահատման հետ: Նրա խոսքերով՝ մեզանում հաճախ տեսչական մարմինները դիտվում են որպես գործիք, ինստիտուտ, հնարավորություն՝ որևէ օրենսդրական ակտի կամ ընդունած օրենքի իրականացման ընթացքի վերահսկման և վերահսկման խախտման դեպքում պատժելու, պատժամիջոցներ կիրառելու առումով, այսինքն՝ տեսչական մարմիններին շատ դեպքերում որպես […]

̰
Եթե պետք է լիներ իներցիոն բյուջե, ի՞նչ իմաստ ուներ ափալ-թափալ ընտրություն անցկացնել. Բաղդասարյան

13:24 14.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ համաձայն չէ այս բյուջեին տրվող «իներցիոն» որակման հետ: «Եթե պետք է լիներ իներցիոն և ոչ հեղափոխական բյուջե, ի՞նչ իմաստ ուներ այս շուտափույթ, ափալ-թափալ ընտրությունների կազմակերպումը: Եթե այս բյուջեն նախորդի շարունակությունը պետք է լիներ, ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ: Չեմ ցանկանում փնովել, […]

̰
Պատրաստ եմ հետաքրքիր պայքարի. Արայիկ Հարությունյան

13:16 14.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են ազատ և թափանցիկ, խոչընդոտող որևէ հանգամանք չկա: Հարությունյանը նշել է նաև, որ այս տարի ուսուցիչներն անկախ կլինեն և պարտավոր չեն ներգրավվել ընտրական գործընթացներում: «Դպրոցներն ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ […]

̰
Հայաստանն Իրանի դատախազության հետ ստորագրել է համագործակցության ծրագիր

13:12 14.11.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում: Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների […]

̰
Ռամկավար ազատական կուսակցությունը «օբյեկտիվ պատճառներով» հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին

13:12 14.11.2018

Ռամկավար ազատական կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն թավշյա հեղափոխության շարունակությունը, և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին: Ռամկավար ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով […]

̰
Կառավարությունը ձեռնամուխ է եղել էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին. Ավինյան

13:05 14.11.2018

Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ միջոցառմանը մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ […]

̰
Որոնվում է խաբեությամբ Apple-ի պլանշետ հափշտակած անձը

12:53 14.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. օգոստոսի 1-ին քաղաքացին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, անհայտ անձը խաբեությամբ, գումարը հետագայում տալու պայմանով, Երևանում գործող խանութ-սրահներից մեկում վերցրել է իրեն պատկանող […]

̰
Արցախի և Հայաստանի միջև առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր. Վիտալի Բալասանյան 

12:48 14.11.2018

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե  «տարածքային ամբողջականության երաշխավոր», […]

̰
Սա ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե է. Արմեն Ռուստամյան

12:46 14.11.2018

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ընդգծեց՝ տարօրինակ իրավիճակ է, որն առաջացել է այն պատճառով, որ ինքնանպատակ որոշել են՝ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: «Մենք հայտնվել ենք մի վիճակում, որ բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որտեղ բոլոր անդամները պաշտոնակատար են, պիտի հաստատի մի ԱԺ, որը դե-յուրե արձակված վիճակում է, ըստ […]

̰
Ճիշտ չէ, որ մարդիկ ապրելու են ավելի վատ, քան 2018-ին. նախարարի պաշտոնակատարը՝ Շարմազանովին

12:43 14.11.2018

Ճիշտ չէ, որ մարդիկ ապրելու են ավելի վատ, քան 2018-ին: Այս մասին «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: Շարմազանովի ակնարկը, թե տնտեսական աճն 2019-ին ավելի ցածր է լինելու, ըստ այդմ էլ՝ քաղաքացիները վատ կապրեն, նախարարի պաշտոնակատարի […]

̰
Աղբի վերամշակման գործարանի արտադրանքը մեծ պահանջարկ ունի հայաստանյան շուկայում. Փաշինյան

12:40 14.11.2018

Թե ինչպես կարելի է երկրորդ  կյանք տալ պոլիէթիլենից տոպրակներին, պլաստիկին և կենցաղային այլ թափոններին. Հայաստանում կենցաղային պլաստիկից տարբեր իրեր են արտադրում: Այս թեմայով պատրաստվել է տեսանյութ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Այնտեղ նշվում է, որ նախաձեռնողները գործն անում են առանց պետական աջակցության, իրենց մտահղացմամբ: Հետո պատմում են «Էկո աղբ» նախաձեռնության մասին, իսկ հետո ՀՀ […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր. ՊԵԿ

12:33 14.11.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների […]

̰
Էժան մանիպուլյացիաները մեզ խանգարում են, բայց մենք առաջ ենք գնալու. Արայիկ Հարությունյան

12:30 14.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների: Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: […]

̰
Գիշերն Ավանում դանակի սպառնալիքով դեղատուն են թալանել

12:21 14.11.2018

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 02։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00։40-ին, անհայտ անձը բաց դռնով մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ: Նույն օրը․ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի […]

̰
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին 

12:14 14.11.2018

«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, հավատարիմ մնալով պետության ապագայի նկատմամբ իր պատկերացումներին, հայտարարում է հետևյալը. «Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ հիմնավորմամբ. Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին պետք է  հնարավորություն տալ լիարժեք դրսևորվելու և սեփական ծրագրերն իրագործելու համար: Այս քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձևավորելու […]

̰
Նոյեմբերի 13-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

12:11 14.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության ու ծեծի 3-ական, շորթման, սպանության սպառնալիքի և ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
Բնապահպանությունը հիմնվելու է կանխարգելման, ոչ թե փոխհատուցման մեխանիզմի վրա. նախարարի պաշտոնակատար

12:10 14.11.2018

Բնապահպանությունը հիմնվելու է կանխարգելման, ոչ թե փոխհատուցման մեխանիզմի վրա: Այս մասին խորհրդարանում հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ 1998 թվականից գործող, այնուհետ փոփոխությունների ենթարկված փոխհատուցման մեխանիզմները համարժեք չեն եղել: Նախարարի պաշտոնակատարն օրինակ է բերել. ծծմբի երկօքսիդի արտանետման 1 տոննայի վճարը կազմում է 1800 դրամ: «Սա է հարցերից մեկը նաև, որ […]

̰
Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու ֆինանսիստների ֆորումին

12:09 14.11.2018

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: ԿԲ-ից հայտնում են, որ Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ: Միջոցառման շրջանակում […]

̰
Մեր իշխանությունը, որ լավը լիներ, նստած կլինեի ձեր տեղը, դուք կքննադատեիք. Շարմազանով

12:04 14.11.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից 2019թ. բյուջեի նախագծի վերաբերյալ քաղաքական շեշտադրումներով հանդես եկավ: Նա ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչ էր, ներկայացնում էր պետբյուջեի դրական կետերը, այսօր, իբրև ընդդիմադիր, չգրված օրենքով պետք է ներկայացնի բացասականը՝ ուղղելու, ոչ թե խանգարելու միտումով: «Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական զարգացումներ, ապագա պատմաբանների խնդիրն է՝ դա հեղափոխությո՞ւն էր, […]

̰
Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել

12:01 14.11.2018

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին՝ ժամը 04։00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16։30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ձայնային […]

̰
Ընտրենք նոր Հայաստանը և երթանք բարով. Րաֆֆի Հովհաննիսյանի մաղթանքը

11:58 14.11.2018

Առաջիկա ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մաղթանքն է հղել մեր հայրենակիցներին: «Հայրենակից համաքաղաքացիներ, Ընտրենք նոր Հայաստանը և երթանք բարով»,- նշել է նա:

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

11:50 14.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից: Կուսակցության գործադիր մարմինն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նոյեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում:

̰
BACK_TO_TOP