15:25 13.11.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի «ճակատագրով»: Նրա խոսքերով` առնվազն պետք է ապահովել Իրանից Վրաստան հատվածում բարձրակարգ ճանապարհ ունենալու խնդիրը: Փաշինյանը նշեց, որ արդեն մի անգամ հայտնել է`2018 թ. բյուջեի ծախսային մասով թերակատարման ռեժիմով են գնում, որովհետև մի շարք ծրագրեր դանդաղեցվել են, կանգնեցվել են կոռուպցիոն […]
15:17 13.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և […]
15:01 13.11.2018
2018 թվականի առաջին 8 ամիսներին տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է և սպասվում է: Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հավելել է, որ տարվա տնտեսական աճը կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված և 2018 թվականի պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշը: «Տնտեսական աճի ձևավորման մեջ կարևոր դեր է […]
14:58 13.11.2018
«Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված կառավարության ծրագրի տապալման փաստը, Ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները, Հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում […]
14:53 13.11.2018
Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա […]
14:50 13.11.2018
«Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացել է, որ Վրաստանը պատրաստվում է ավելի քան 6 թունել կառուցել դեպի Ռուսաստան»,- այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: «Հանդիպումից հետո Վրաստանի կառավարությանը նամակ ենք փոխանցել և ասել, որ ուզում ենք համագործակցել ու պատրաստ ենք տալ նաև վիճակագրական տվյալներ, […]
14:48 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ: Խնդիր են դրել բարձրացնել երկրի գրավչությունը, Հայաստանը պետք է դառնա ապրելու լավագույն տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ որոշ գյուղերում արտագաղթը մեծ է, երիտասարդներ գրեթե չկան: «Ինչպես […]
14:44 13.11.2018
«2018թ. ահռելի աշխատանք կատարվեց հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Մաքսային ոլորտում 2018 թվականի ընթացքում ներդրվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը, որի միջոցով ներկայացվում և […]
14:37 13.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա ենթադրում է, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ավելացնելով տեղական բյուջեներ գնացող գումարները, դրա չափով կամ համապատասխան չափով կնվազեցնեն ֆինանսական համահարթեցման դոտացիայի ծավալները, որոնք ուղղվում են նույն տեղական բյուջեներ: «Ես այլ կերպ չեմ պատկերացնում դրա կոմպենսացումը, սա իր հետ բերում […]
14:31 13.11.2018
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալրեի հետ։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։ Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների […]
14:25 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, ընդհանուր 1.01 գրամ քաշով դեղահաբի կոտրված 4 կտոր, որից մեկը՝ «B» գրառմամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի […]
14:18 13.11.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում շատ վերլուծաբանների ու քաղաքագետների այն տեսակետը, որ ընտրությունները պետք է բոյկոտել: Ըստ նրա՝ քաղաքական ուժը պետք է անպայման մասնակցի ընտրություններին: «Գիտակցելով բազմաթիվ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտրողների, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հանդեպ: […]
14:12 13.11.2018
«Ես մի ընկեր ունեմ, որ շատ ճիշտ նկատեց: Ի՞նչ է հիմա տեղի ունենում, ի՞նչ ենք մենք անում: Մենք հիմա աշխատող սրտի վրա աշխատանքներն ենք տանում, վիրահատում ենք աշխատող սիրտը, սիրտը չի կանգնում: Սիրտը մեր քաղաքն է: Եվ որպեսզի սիրտը չկանգնի, առիթմիա չունենա, պետք է շատ նուրբ գործես, այսինքն՝ փոփոխությունները լինելու են փուլերով»,- այսպես պատասխանեց Երևանի […]
14:08 13.11.2018
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ավագանու նիստի ժամանակ բնակարանային մի խնդրի մասին բարձրաձայնեց: Նրա խոսքերով՝ տևական ժամանակ այդ հարցն անտեսվել է: «Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի հետնամասում՝ Լեոյի փողոցում, կան բարաքներ, հյուղակներ, որտեղ ապրում են հին երևանցիներ: Առաջարկում ենք այցելել այդ բնակատեղին: Լեոյի 35 հասցեում գտնվող բարաքներից մեկը բավականին հայտնի լրագրողի […]
14:06 13.11.2018
Հայաստանի Հանրապետությունում առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հստակեցրեց, թե ում նկատի ունի առաջնային հարկ վճարող ասելով. բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում: «Ինչո՞ւ ենք այսպես նկատի ունենում. մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում, ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, […]
14:04 13.11.2018
Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ներառված ձևակերպումները իրենց թերացումների մասին չափազանց մեղմ են։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա պնդեց, որ Հանրապետականը ժողովրդի հետ չի եղել, նրանից իշխանություն չի ստացել, որ հետո էլ հեռանա ժողովրդից։ «Դա թերացում չէր, դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր․ ընտրություն կեղծելը […]
14:02 13.11.2018
Հայաստանի «էլիտար» թաղամասերը, «էլիտար» տները և ունեցվածքները պետք է հարկվեն բոլորովին այլ կերպ: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ունեն հաշվարկ, ըստ որի` գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով` երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկեն: «Եթե մի տոկոսը այդ ճոխ անշարժ գույքի մենք հարկենք այլ […]
14:00 13.11.2018
Լրագրողները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք լինելու է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և առաջարկվելո՞ւ է նաև ռեյտինգային ընտրակարգով: Ի պատասխան՝ Մարությանը ասաց, որ դեռ որոշում չունեն: Ըստ Մարությանի՝ եթե այդ հարցով որոշում լիներ, դրա մասին կհայտարարեր: SHANTNEWS-ի դիտարկմանը, թե ի՞նչ սկզբունք է լինելու առաջադրվել-չառաջադրվելու որոշման հիմքում և հնարավո՞ր է, որ չառաջադրվի, Երևանի քաղաքապետն […]
13:48 13.11.2018
Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին: Մեծ մարզիկի քաղաքացիական հրաժեշտը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Երեկ Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Յուրի Վարդանյանին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լեգենդար մարզիկը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ […]
13:32 13.11.2018
Բնակելի ֆոնդը ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ խոսեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նրա խոսքերով՝ քանի որ կա հայրենադարձության պետական ծրագիր, կա բնակիչներին բնակֆոնդով ապահովելու խնդիր, միակ ճանապարհն է՝ ճարտարապետության և շինարարության մոտեցումներն ավելի ժամանակակից դարձնել: «Եկեք սկսենք աշխատել որպես 21-րդ դարի ճարտարապետներ ու շինարարներ: Բարաքները մեր քաղաքի […]
13:21 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց` կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը. իրենք քաղաքացիներին քաջալերելու են, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, հավատան, որ կարող են արդյունք ստեղծել: Կառավարության ղեկավարն ասաց, որ պետք է կոչ անեն` քաղաքացիներն իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն, այլ քայլեր […]
13:13 13.11.2018
ՀՀ կառավարության կարևոր որոշումներից է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց` խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսիստների: «Նրանք որևէ վճար տալու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճարելու, առանց լիցենզիա: Տարբեր հաշվարկներ կան… դա էլ […]
13:09 13.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին: Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները: Պաոլա Սևերինոն նշել է, […]
13:03 13.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած վերք, […]
12:44 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նոյեմբերի 13-ի նիստում խոսեց Կառավարության կողմից աշխատանքի խրախուսման ևս մեկ տարբերակի` եկամտահարկի համահարթեցման նախագծի մասին: «Մենք ասել ենք, որ 36 և 28 տոկոս եկամտահարկերը իջեցնելու, դարձնելու ենք համահարթ բոլորի համար` 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը` մենք, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդ` մենք […]
12:40 13.11.2018
Այսօր տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գործունեության պաշտոնական մեկնարկին նվիրված ասուլիս: Հանձնախմբի ղեկավար Ուրսուլա Գաչեկը, ներկայացնելով առաքելության նպատակը, սկզբում նշեց, թե ինչ են պատրաստվում անել առաջիկա շաբաթների ընթացքում: «Հիմնական խումբը կազմված է 13 անդամներից, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներ են: Մեր […]
12:29 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ. պետական բյուջեի նախագիծն իներցիոն է համարում, որովհետև այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք իրենք ստացել են որպես ժառանգություն: Նոյեմբերի 13-ին խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում նախագծում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն […]
12:28 13.11.2018
Երևանի գլխավոր ճարտարապետը կարծում է, որ նախկինում կատարված ապօրինի շինարարությունը այլ հարց է, բայց այսօրվանից դա պետք է դադարեցնել։ Նախկինում արված շինարարությունն էլ, ըստ նրա, կատարվել է պատասխանատուների անգործության, երբեմն էլ՝ հատուկ քաջալերման պայմաններում։ Այս մասին Մեսչյանն այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու նիստից առաջ։ «Այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, […]
12:25 13.11.2018
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին դիմելով՝ ընդգծեց այն հավակնությունը, որը կառավարությունը ներկայացնում է, այն է`բեկում իրականացնել` տնտեսության կառուցվածքը տեխնոլոգիական նոր մակարդակի հասցնելու համար: «Բյուջեում արտացոլված ուղղությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, որ դրված խնդիրներով այդ նպատակին կամ չենք հասնելու, կամ բավական դանդաղ ենք հասնելու»,- ասաց նա: Մելքումյանը նաև […]
12:17 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ազդրերի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Գագիկ Ա.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում նկատել է մի քանի վիճաբանող անծանոթ քաղաքացիների և մոտենալով […]