TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անցած շաբաթ գրանցվել է 303 դեպք, որից 158-ը՝ արտակարգ

12:40 12.11.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 303 դեպք, որից 158-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 53 հրդեհ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]

̰
Այս Ամանորը նախորդ տարվա համեմատ 10-15 տոկոսով ծախսատար կլինի. Հրաչ Բերբերյան

12:40 12.11.2018

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա մտահոգիչ հարցերին ու միտումներին: Նա նաև խոսեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին տրված անհատույց գրանտի մասին, կոչ արեց Ավինյանին ստացած գրանտից հրաժարվել, նշեց, որ փոխարենը դրանից կարող են օգտվել գյուղացիները: Իսկ եթե նա ցանկանում է իր ընտանիքի համար պահել այդ գումարները, ապա […]

̰
Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ. ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոնը Հայաստանում է

12:33 12.11.2018

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը վերադարձել են Հայաստան: Օդանավակայանում ծանրամարտի աշխարհի 2018թ. փոխչեմպիոն Գոռ Մինասյանը զրուցել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով: «Շատ լավ, հիշվող, հետաքրքիր առաջնություն էր, լավ էր կազմակերպված: Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ: Խանգարող ոչ մի բան չկար, հիմա քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժությունն ավելացել է, այն շատ կարևոր է ինձ համար, որովհետև […]

̰
ՀՀԿ-ն բացահայտել է իր բացթողումներն ու թերացումները

12:32 12.11.2018

ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության նախագծի մեջ կուսակցությունը բացահայտում է այն թերացումները և բացթողումները, որոնք եղել են իրենց կառավարման տարիներին։ Առաջին մի քանի կետերը այդտեղ վերաբերում են ներքին կուսակցական խնդիրներին։ «Կուսակցության անդամակցությունը դարձավ իշխանության հետ նույնականանալու միջոց: Կուսակցությանն անդամագրվեցին նաև գաղափարական հենքը չկիսող, կուսակցության արժեքները չգիտակցող և կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործող […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ. ՀՀԿ

12:28 12.11.2018

Հանրապետական կուսակցությունն իր հայտարարության նախագծում առանձին բաժնով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանին ու ներկայացրել կուսակցության տեսակետը կառավարության գործունեության, նրա կատարած սխալների ու չարդարացված հույսերի վերաբերյալ։ Դրանց մեջ թվարկվում են գնաճը, աշխատավարձերի ու թոշակների չբարձրանալը և այլ հարցեր։ «Տնտեսվարողների նկատմամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ … Պետական մարմինների […]

̰
Տեղեկությունը, որ հայ վարորդները 3-4 օր է` գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը. դեսպանություն

12:20 12.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Վերին Լարսի անցակետից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել, հայ վարորդներն ահազանգում են, թե «առանց կաշառքի չեն կարողանում հատել սահմանը»: Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ «Վրացական կողմը նշում է, որ […]

̰
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին. ՀՀԿ

12:06 12.11.2018

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա: Այս տեսակետն է նշվում ՀՀԿ քաղաքական հայտարարության նախագծի մեջ, որ հրապարակվել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո։ Հանրապետականների հայտարարության նախագծում նշվում է, որ գործադիր իշխանությունը (Փաշինյանի […]

̰
«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ում 7.3 մլն դրամի հափշտակության և այլ չարաշահումների փաստերով քրգործ է հարուցվել

11:45 12.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության […]

̰
Հենց Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ի բախումների հրահրողներից մեկը. ՀՀԿ

11:44 12.11.2018

Հանրապետական կուսակցությունը տարածել է իր խորհրդի նիստում որպես նախագիծ ներկայացված քաղաքական հայտարարության նախագիծ փաստաթուղթը, որտեղ կուսակցության տեսակետն է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ։ Այստեղ, մասնավորապես, հիշատակվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած ցույցերը մեծ թափ հավաքեցին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո։ «Լրջորեն վտանգվեց հասարակական կարգը, որի հետևանքով կարող էին բախումներ առաջանալ` բերելով արյունահեղության […]

̰
Քաղաքապետի որոշմամբ Երևանում ապօրինի շինություն է ապամոնտաժվում

11:40 12.11.2018

Մայրաքաղաքի Գյուրջյան 1/3 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունն այսօր դադարեցվել է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այսօր առավոտյան սկսվել է ապօրինի շինության ապամոնտաժումը: Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ ապամոնտաժվել է առերևույթ ապօրինի շինություն, որի շինարարությունն արդեն ավելի քան մեկ ամիս է` հորդորում էին, որ կասեցվի: Քաղաքապետարանից հայտնեցին, որ կառուցապատողը դիմել էր դատարան, սակայն միաժամանակ […]

̰
ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին. Ղազինյան

11:36 12.11.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։ ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և […]

̰
Վալերիյ Օսիպյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևը քննարկել են իրավապահ ոլորտում փոխհամագործակցության հրատապ հարցեր

11:35 12.11.2018

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը […]

̰
Հակոբ Արշակյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքները

11:14 12.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։ Նախարարի […]

̰
Սամվել Ֆարմանյանը չի մասնակցելու ընտրություններին

11:13 12.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ֆարմանյանը հրաժարվեց իր որոշման դրդապատճառները ներկայացնել, ասաց, որ այդ մասին կխոսի ՀՀԿ նախընտրական ցուցակի հրապարակման հաջորդ օրը` նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշվեց` Հանրապետականը մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ցուցակը գլխավորելու […]

̰
Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է օմբուդսմենների եվրասիական դաշինքի տարեկան նիստին և միջազգային համաժողովին

11:03 12.11.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմենների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր […]

̰
Հանրային սննդի կետի 17 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության

10:50 12.11.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երևան) աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:12 12.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Զավարյան փ. 1ա շենքը, Բուռնազյան փ. 1-33 սեփական տները, Լիսինյան փ. 1-20 սեփական տները, Գլինկայի փ. 6 շենքը, Տիգրան Մեծի պող. 33, 45 շենքերը, Արցախի փ. 20/2 շենքը, Աբելյան փ. […]

̰
«Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը»․ Վերին Լարսից հայ վարորդներն ահազանգում են

08:27 12.11.2018

Նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել: Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդները Shamshyan.com-ի հետ զրույցում ասել են. «Արդեն 3-4 օր է՝ անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք: Անգամ սննդի կարիք ունենք… Ռուս սահմանապահները մեքենաների հերթն առաջ գցելու համար […]

̰
ՀՀԿ-ն հրապարակել է խորհրդի նիստում քննարկված քաղաքական հայտարարության նախագիծը

23:59 11.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ, որին կարող եք ծանոթանալ այստեղ: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Խորհրդի նիստում ընդհանուր հավանության արժանացավ ներկայացված փաստաթուղթը: Որոշվեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում: ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի […]

̰
ԵՊՀ ուսանողական խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել

23:42 11.11.2018

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, hաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և […]

̰
«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում

22:28 11.11.2018

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա […]

̰
ՀՀԿ-ն դաշինք չի կազմի, սակայն կհամագործակցի այլ կուսակցությունների հետ․ Վիգեն Սարգսյան

22:20 11.11.2018

ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, ասել է․ «Որքան ես գիտեմ, Քոչարյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու, հետևաբար դրա մասին խոսելը վաղաժամ է»։ Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ն բա՞ց է այլ ուժերի […]

̰
Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀԿ ղեկավար կազմում

21:58 11.11.2018

ՀՀԿ Գործադիր մարմինը ձևավորվում է համագումարի ժամանակ։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այսօր տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք խորհրդի լիազորությունների շրջանակում էին։ Այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը։ Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Երիտասարդական […]

̰
Կրակոցներ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում

18:58 11.11.2018

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց – 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են, և կրակոցներն արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը […]

̰
Մենք տեսնում ենք առկա մարտահրավերները, ունենք և՛ ասելիք, և՛ անելիք․ Շարմազանով

18:20 11.11.2018

Նոյեմբերի 11-ին նշանակված ՀՀԿ խորհրդի նիստը մեկնարկել էր հայտարարված ժամից մեկ ժամ ուշացմամբ: Այս պահին այն շարունակվում է: Նիստում քննարկման առաջնային հարցերից է ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Քննարկվում է նաև ներքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ կուսակցության հետագա գործողությունների հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ խորհրդի նիստից հետո կուսակցության […]

̰
2017 թվականի վերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458.194. ՀՀ վարչապետի խորհրդական

17:00 11.11.2018

2017 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458 194, որից 455.609-ն աշխատանքային կենսաթոշակառուներն են, 1984-ը՝ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուները, իսկ 601-ը՝ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սա էլ կենսաթոշակ ստացողների թվաքանակի մասին տեղեկություններ ԱՎԾ-ից։ Կա շուրջ 458 հազար կենսաթոշակառու, միջին կենսաթոշակը կազմում […]

̰
Անցած տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288

16:10 11.11.2018

ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ՀՀ նպաստառու ընտանիքների մասին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ըստ այդմ՝ 2017 թվականի տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288: Մեկ ընտանիքի ամսական նպաստը եղել է 31.350 դրամ: «Սա էլ ԱՎԾ-ի տվյալները նպաստառուների մասին․․շուրջ 100 հազար նպաստառու, նպաստի միջին չափը […]

̰
Ծովակալ Իսակովի պողոտայի տարածքում քարաթափում է իրականացվել

14:39 11.11.2018

Այսօր առավոտյան քարաթափում է իրականացվել Երևանի կոնյակի գործարանին հարող տարածքում: Երևանի քաղաքապետարանն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քարաթափում է կատարել  Ծովակալ Իսակովի պողոտայի մի քանի հատվածներում՝ ճանապարհն ապահովելով  քարաթափման վտանգից: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ Հրազդանի կիրճին մոտ տարածքներում քարաթափման աշխատանքերը շարունակվելու են:

̰
Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխեցին Հայաստան

13:58 11.11.2018

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 11–ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, փոխանցում է News.am–ը։ Օլիմպիական չեմպիոնի աճյունը Հայաստան է տեղափոխվել Մոսկվա–Երևան չվերթով՝ ժամը 3։30–ին։ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-19:00-ն Գյումրիի Սուրբ […]

̰
Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց

13:16 11.11.2018

Այսօր՝ ժամը 11:15-ին, ԱԻՆ-ը կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Թ., Վրաստանի քաղաքացի), ինչի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:59-ին, ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն էր […]

̰
BACK_TO_TOP