12:13 13.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 08.30-ին, ոստիկանւթյան Արմավիրի բաժնում «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգու» ՊՈԱԿ տնօրենից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված օլիմպիական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Գևորգ Ն.-ն, կտրատել-մանրացրել և վաճառել […]
12:12 13.11.2018
«Ես ուզում եմ ճշգրիտ հասկանանք՝ երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը վերջ, դա հեռուստատեսային ծրագիր չէ, դա շոու չէ։ Ամեն մի ասված նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն։ Մի՛ արեք», – Երևանի ավագանու նիստից առաջ այս խոսքերով ապօրինի շինարարությանն անդրադարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքերը մասնավորապես վերաբերում էին երեկ ուղիղ եթերում քանդված ապօրինի […]
12:07 13.11.2018
«Որևէ մեկի ցուցակում չեմ լինի, աջակցելն էլ իմ խնդիրն է»,- Երևանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը: Հարցին, թե բացառո՞ւմ է, որ կաջակցի «Իմ քայլը» դաշինքին, Արեյանը հակիրճ արձագանքեց. «Ոչինչ բացառված չէ»: Կամո Արեյանի խոսքով՝ իր և Հայկ Մարությանի համագործակցությունը շատ լավ է ստացվում: Ասաց՝ դյուրին է աշխատելը: […]
12:06 13.11.2018
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 […]
11:53 13.11.2018
Խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Սերգեյ Բագրատյանին դիմելով՝ նշեց, որ 2019թ. պետական բյուջեից հանրային սպասելիքները մի փոքր այլ էին, ենթադրվում էր, որ կլինի նոր Հայաստան, նոր բյուջե: «Այս իներցիոն բյուջեի մեջ պետք է կարողանանք տեղադրել այն նորույթը, մտածելու որակը, որը պիտի բան փոխեր մեր սպասելիքներում: Կա՞ ծախսերի […]
11:49 13.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի անվան շուրջ ծագած աղմուկը, թե նա կապված է հանցավոր խմբավորումների հետ, չի կարող արժանահավատ լինել, քանի որ մանրամասն ուսումնասիրվել են բոլոր փաստերը: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի`ՀՀ ԱԳՆ-ն կապվել է գերմանական կողմի հետ, քննարկել մամուլի հրապարակումների իսկությունը և փաստերը: […]
11:48 13.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ի համար կարևորը ՀԱՊԿ ամրապնդումն է, և դա չի սահմանափակվում միայն ՀՀ ղեկավարությամբ: Բոլոր վեց պետությունները պետք է հանձնառու լինեն կառույցի արդյունավետության բարձրացմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում դեռևս կոնսենսուս ձեռք չի բերվել, ուստի դեկտեմբերի 6-ին տեղի կունենա այդ հարցի քննարկումը: «Որպես պետություն՝ […]
11:44 13.11.2018
Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնել են Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով ուղևորվելու են Ջիբրալթար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]
11:35 13.11.2018
Համաձայն Հաշվիչ հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 48 անդամ: Քվորում կա: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը հայտարարեց բացված: Այսօրվա օրակարգում կա 10 հարց: Բայց մինչ օրակարգին անցնելը նա հայտարարություն ուներ: ««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, […]
11:24 13.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի […]
11:20 13.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լարսի անցակետում վերջին օրերի խցանումներին` նշելով, որ դրանց հիմնական պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է: Սահմանային անցակետում կա մոտ 2․5 կմ խցանում, որի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում արգելված է երթևեկությունը՝ նոր խցանումներից խուսափելու համար: Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ հայ-վրացական սահմանին ևս սահմանափակված է կցորդիչով […]
11:17 13.11.2018
Պետք է ոչ թե ապահովել զբաղվածություն, այլ վարձատրությունը դարձնել համարժեք կատարված աշխատանքին: Այս մասին այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի պաշտոնակատարը մասնավորապես ակնարկել է, որ պետական աշխատողների աշխատավարձը պետք է համարժեք լինի մասնավոր հատվածում աշխատող մասնագետների աշխատավարձին: «Այսինքն՝ եթե այդ աշխատողն աշխատուժի […]
11:13 13.11.2018
Այսօր կույրերի միջազգային օրն է: Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար, ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում: Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության […]
11:05 13.11.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի […]
11:00 13.11.2018
ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի նախագծում 11 հարց է, այդ թվում՝ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է նախագիծը: Նա մասնավորապես վստահեցրել է, որ եղած ֆինանսական միջոցները բավարար են վարձատրության համակարգն էապես փոխելու համար: «Ես կուզենայի մի քանի լուծումներ, որոնք ներկայումս քննարկման փուլում […]
10:31 13.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի […]
09:28 13.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Երիտասարդական փ. 7 շենքը, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 33 շենքի 1, 2 մուտքերը, Ավան՝ Թումանյան թաղ. 13/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 6փ. 1/3, 1/4 […]
09:13 13.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Բագրևանդ […]
07:12 13.11.2018
Ժամեր առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ Վանաձորում» անվանումով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ […]
00:36 13.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «27 հանքավայրից, որոնք այսօր Հայաստանում ունեն շահագործման թույլտվություն, այսօր ընդամենը 7-ն են շահագործվում: Դրանք բոլորը 50-60 տարի առաջ են սկսել շահագործվել: Միայն Թեղուտի հանքավայրն է շահագործվել անկախ Հայաստանի տարիներին, և այն կոլապսի ենթարկվեց: Ցանկացած մարդ կարող է […]
00:26 13.11.2018
«Օլիգարխները նոր Հայաստանում դեռ կարողանում են իրենց տների հարակից հանրային փողոցներում քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Օրենքն է գերակայում, սա նորմա՞լ է»,- ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Հարությունյանը բաց նամակ է գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Տարիներ շարունակ իրենց վարած գործունեությունից հետո ոչ թե թաքնվում են, այլ […]
00:13 13.11.2018
«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու պատճառով»,- այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։ «Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և […]
23:53 12.11.2018
Առաջիկայում Երևանում նոր ժամանակակից մարզադաշտ կկառուցվի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա հայտնել է, որ շուտով ներդրողներ կժամանեն Հայաստան։ Վանեցյանն այդ թեմայով խոսել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, որն ասել է՝ մարզադաշտի կառուցման պարագայում ՖԻՖԱ-ն կաջակցի, որպեսզի Երևանում մեծ ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեն։ Մարզադաշտը նախատեսված կլինի 33 հազար հանդիսականի […]
23:13 12.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Վերդյանը իր վարած Mercedes մակնիշի 90 QG 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել: […]
23:00 12.11.2018
ԵԱՏՄ տարածքում, այսինքն նաև Հայաստանում, նոյեմբերի 11-ից ուժի մեջ են մտել մեքենաների շահագործման նոր կանոններ: Մասնավորապես ձմեռային շրջանի համար սահմանվել է այն մեքենաների շահագործման սահմանափակում, որոնք չունեն ձմեռային անվադողեր: Իսկ բեռնատարները և ավտոբուսները պետք է նաև անվաշղթաներ ունենան, որոնք էականորեն նվազեցնում են անվադողերի սահքը սառույցի կամ ձյան հետ շփման ժամանակ: Այս մասին ԵԱՏՄ լրատվական ծառայությունից […]
22:47 12.11.2018
Այսօր Երևանում տեղի է ունեցել դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանի հոգեհանգիստը: Սիրված դերասանը մահացել էր հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից: Նա տևական ժամանակ համագործակցում էր «Շանթ» հեռուստաընկերության հետ, մասնավորապես՝ նկարահանվել է «Անուղղելիները», «Քաղաքում» երգիծական հեռուստասերիալներում: Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում, հեղինակել երգիծական բազմաթիվ ներկայացումներ: Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։
22:35 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Թեղուտում ստացվեց բնապահպանական, էկոլոգիական և տնտեսական կոլապս, որի պատասխանատուները այսօր շանտաժի են ենթարկել կառավարությանը: Եթե խոսենք Ամուլսարի վերաբերյալ, կան բազմաթիվ տեղական և միջազգային գիտնականների եղրակացություններ, որոնք անկախ են Lydian-ի արված ուսումնասիրությունից: Շատերը կարծում են, որ 2012 թ․-ից […]
22:21 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին՝ մասնավորապես Կարմիր գրքում գտնվող ոզնատուփ մեխակի՝ Ամուլսարի տարածքում հայտնաբերման մասին. «Եթե մենք խոսում ենք օրենքի տառին համապատասխան, ցանկացած կենսաբազմազանության ներկայացուցիչ, խնդիր է: 2012 թ․-ին հանքավայրի տարածքում հայտնաբերեցին Մատնունի ծիրանավոր ծաղիկը, որը գրանցված է Կարմիր գրքում: Lydian- ընկերությունը […]
21:54 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ջերմուկի դեպքում Lydian-ը հանքային ջրերից մի նմուշ է վերցրել, այն էլ ըմպելասրահից դուրս եկող նմուշը: Տարվա մեկ սեզոնին ընդամենը մեկ անգամ նմուշ վերցնելով է արել հետազոտություն, մինչդեռ դա պետք է արվեր բոլոր ջրաբանական սեզոններին՝ գարուն, ամառ, աշուն, […]
21:41 12.11.2018
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 70-ամյա Գագիկ Մուրադյանը նոյեմբերի 5-ից Գյումրի քաղաքից ոտաբոբիկ սկսել է իր վազքարշավը՝ կատարելով ուխտագնացություն՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի 30-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ այսօր Գագիկ Մուրադյանը կանգ է առել Վարդենիս համայնքում, հանդիպել համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հետ եւ շարունակել իր երթուղին դեպի Արցախի Հանրապետություն: «Մեր […]