16:00 03.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք […]
15:46 03.11.2018
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից: Մարիլոսյանի` այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք են բարձրացրել: Նրան կոչ են անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել […]
15:38 03.11.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության […]
15:27 03.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը ներկայացրել է Քննչական կոմիտեին 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: 2019 թվականին Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ […]
15:20 03.11.2018
Դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, վաղ է ուրվագծել արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպարզույցի ժամանակ, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Բոլորս ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Կառավարությունը, ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: ԶԼՄ-ներն էլ ապահովելու են, որպեսզի դրանք լինեն հնարավորինս թափանցիկ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք […]
15:07 03.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության […]
15:02 03.11.2018
Նոյեմբերի 3-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվել է նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն […]
15:02 03.11.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984թ. ծնված Ռոզա Կ.-ն: Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14.00-21.00-ի սահմաններում, իր 10-ամյա դստեր հետ գտնվել են 1990թ. ծնված Ջուլիետա Մ.-ի բնակարանում, որտեղ գազի թերայրումից առաջացած […]
14:55 03.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է […]
14:43 03.11.2018
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությունը, այս մասին նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք համաձայն ենք, որ իրենք որևէ հարկ չվճարեն: Ավելի լավ է իրենք ընդհանրապես հարկ չվճարեն, միայն հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ մեր հսկողությունն իրականացնենք, որպեսզի 24 […]
14:36 03.11.2018
Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը: Աղբյուրը նշում է, որ կովկասյան տարածաշրջանի հանցագործները Գերմանիայում ստեղծել են […]
14:24 03.11.2018
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների երաժշտական կատարումը Հայաստանի մասին. «Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտներն են: Կարո՞ղ եք առանց հուզվելու դիտել, թե ինչպես են նրանք երգում Հայաստանի ու իրենց կարոտի մասին: Միշտ մտածել եմ, որ հայրենիքը կենացներով ու բառերով սիրել պետք չէ, սակայն նրանց […]
14:15 03.11.2018
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Դուշանբեն կարող է դառնալ թակարդ» վերտառությամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ վտանգավոր զարգացումների հավանականությանը: «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
14:11 03.11.2018
«Անի» պլազայում մեկնարկել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիրները վստահեցնում են, որ հիմնական նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չէ, սակայն քաղաքական դաշտում լուրջ դերակատարման հայտ են ներկայացնելու: «Մենք ռևոլյուցիա ենք ուզում իրականացնել մեր աշխատանքների թափանցիկության տեսնկյունից: Մենք որոշել ենք ամեն ինչ կազմակերպել թափանցիկ, նույնիսկ մեր ղեկավար մարմնի նիստերը հասանելի են լինելու բոլորին»,- հայտարարել […]
14:00 03.11.2018
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության: Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք […]
13:54 03.11.2018
Մուլտֆիլմերի հայտնի հերոսները գյումրեցի Զավեն Մանուկյանի արհեստանոցում նոր տեսք են առնում սովորական եղևնու կոներից: Նախասիրությո՞ւն, զբաղմո՞ւնք, թե՞ տիկնիկագործության նոր տեսակ. Զավեն Մանուկյանը դժվարանում է բնութագրել մուլտֆիլմերի հերոսների նկատմամբ իր հետաքրքրությունը: Վարպետը հեքիաթների հերոսներին ստեղծում է ուրույն կերպարներով, որոնք արված են մեծ հմտությամբ ու վարպետին վայել նրբագեղությամբ: Նրա աշխատանքների հիմնական հումքը կոնն է, որը հեղինակը բերում […]
13:19 03.11.2018
Հայաստանի կառավարությունը չի համաձայնել բյուջեի նախագծի մեջ մտցնել Սահմանադրական դատարանի շենքային պայմանների բարելավման, մասնավորապես հին պատուհանների փոփոխման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչի պատճառով հնարավոր չի լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։ Այս մասին Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Պաշտոնյան մանրամասնեց, որ դա իրենց խնդիրներից միայն մեկն […]
13:16 03.11.2018
«Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ընտրությունները կազմակերպել և ընտրական ամբողջ գործընթացը իրականացվելու է գործող ԸՕ-ի կանոնակարգերին համապատասխան»,- առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Ընտրական օրենսգրքի մասին խոսելոս՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ չի ցանկանում ևս մեկ անգամ մեկնաբանել ու գնահատական տալ 2017 թվականի ընտրություններին: Մուկուչյանը […]
12:57 03.11.2018
2019 թվականի բյուջեով 19 միլիարդ 686 միլիոն դրամ է նախատեսվում տրամադրել կառավարության աշխատակազմին՝ հաջորդ տարվա իր աշխատանքը կազմակերպելու համար։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանսավարկային հանձնաժողովների՝ բյուջեի քննարկմանը նվիրված համատեղ նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատակազմի ղեկավարը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել այդ միջոցներով, սակայն […]
12:56 03.11.2018
ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ «Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարման հետ կապված: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են՝ […]
12:50 03.11.2018
«Կա ստատիստիկա, վերլուծություններ, որ հանցավորության մակարդակը համաներումներից հետո բարձրանում է, չի բացառվում նաև, որ Հայաստանում դա տեղի ունենա, բայց դա պարտադիր պայման չէ: Ու պարտադիր չէ, որ ինչ չափով նախկինում եղել է, լինի նաև այժմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով համաներումից հետո հանցավորության մակարդակի բարձրացման հնարավորության մասին Նախարարի […]
12:44 03.11.2018
Ազգային ժողովը 2019 թվականին կունենա 48 օր տևողությամբ հերթական նիստ ու 23 օր արտահերթ նիստ։ Տարվա ընթացքում կլինի առնվազն 28 խորհրդարանական լսում և 23 ճեպազրույց: Այս մասին այսօր Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ու դրանով նախատեսված միջոցառումները Ազգային ժողովի մասով։ […]
12:42 03.11.2018
«Մեր պահանջարկը շատ ավելին է: Գումարները քիչ են, պետք է այնպես կարողանանք բաշխել, որ Հայաստանի բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ մենք ստիպված չլինենք պարտք վերցնել: Բնականաբար, առանձին վերցրած նախարարություններն ինքնաբավ չեն, կառավարությունը և ԱԺ-ն պիտի որոշեն՝ ինչի վրա ծախսեր կատարեն»,- խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում հայտարարել […]
12:37 03.11.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ միջանցքներում խոսել է օպտիմալացման քաղաքականության մասին: Նա նշել է, որ այս պահին կոնկրետ հաշվարկներ չկան, թե որքան գույք է կրճատվելու, որքան գումար են խնայելու: Ինչ վերաբերում է կրճատման ենթակա ավտոմեքենաներին, ապա աշխատանքային խումբը փորձում է հարցին լուծում տալ՝ հնարավորին չափ խուսափելով բացասական հետևանքներից: «Երկարաժամկետ կտրվածքով ճիշտ է օպտիմալացումը, […]
12:28 03.11.2018
ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնել է, որ դատական ոլորտում խնդիրներ կան, սակայն հետևություններ են արվել: Այսօր, ըստ նրա, դատավորների գործունեությանը միջամտող որևէ քայլ չկա, իսկ որոշումներ կայացնելու հարցում նրանք զանգեր չեն ստանում: «Բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 12-ի որոշման մեջ հստակ նշված է՝ եթե որևէ զանգ կամ որևէ միջամտություն […]
12:21 03.11.2018
Ազգային ժողովի աշխատակազմը 2 խնդիր ունի, որոնք վտանգի տակ են դնում Ազգային ժողովի` որպես տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, և դրանք կապված են շենքերի-շինությունների ընթացիկ ու կապիտալ նորոգման հետ։ Այս մասին ԱԺ 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2019 թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։ «Մենք դիմել ենք կառավարությանը՝ հատկացնելու համապատասխան գումարներ՝ 109 […]
12:10 03.11.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Մարտուն Գրիգորյանի հետ, և մեզ հետ զրույցում վերջինս հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները: «Մամուլում գրված է, որ ես նման հայտարարություն եմ արել, ես նման հայտարարություն չեմ արել»:
12:00 03.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]
11:49 03.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին:
11:42 03.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման […]