11:39 03.11.2018
2019 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 1 միլիարդ 184 միլիոն դրամի սահմաններում, որը կազմում է 2018 թվականի ֆինանսավորման 61,5 տոկոսը։ Այսինքն՝ 741 միլիոն դրամով պակասելու է նախագահական աշխատակազմին տրվող գումարը։ Բյուջետային այս տվյալները այսօր Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էմիլ Տարասյանը։ Նա բացատրեց, որ […]
11:31 03.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել այն մասին, թե անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում՝ արդյո՞ք եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարող է որակյալ լինել։ Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային […]
11:28 03.11.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.–ին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]
11:15 03.11.2018
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կառուցումն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, աշակերտներ Թալին համայնքից, կամավորներ Թալինի հարակից տարածքում իրականացրին ծառատունկ։ Տնկվեց ավելի քան 580 ծառ, որից 150-ը՝ դեկորատիվ, մյուսները՝ պտղատու: Տնկված ծառատեսակներն են՝ բարդի, հացենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, նշենի։ Նշենք, որ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային […]
10:58 03.11.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված տարատեսակ հիմնադրամներին, ՊՈԱԿ-ներին, ծրագրի իրականացման գրասենյակներին: Ջանջուղազյանը խոսել է այն մասին, թե ինչ է նախատեսվում այդ մասով 2019 թվականի բյուջեի նախագծում. «Արդյունքում, մենք ունենք ցրված պատասխանատվություն մի կողմից […]
10:53 03.11.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է կառավարման ապարատի փոփոխություններին. «Մշտապես քննադատության թիրախ է եղել կառավարման ապարատի ոչ համարժեքությունը: Գնահատականները եղել են այնպես, որ կառավարման ապարատը ուրճացած է և ոչ արդյունավետ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը Ըստ ՀՀ […]
10:50 03.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։ Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու և Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։ «Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։ «Քավորը եկեղեցով […]
10:29 03.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին: Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է […]
10:20 03.11.2018
Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք միջոցների ծավալը: Նախարարության գործառույթների […]
10:17 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Աջափնյակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կուսակցությունից դուրս գալու դիմում գրած Վահան Կարապետյանի հետ: Հիշեցնենք, որ Վահան Կարապետյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել սեպտեմբերի սկզբին և չէր աջակցել ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Ծառուկյանը և Կարապետյանը կարգավորել են իրենց հարաբերությունները և որոշել են, որ Կարապետյանը որպես ռեյտինգային թեկնածու […]
09:41 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով: Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը և […]
09:36 03.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել […]
09:25 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007 թվականին Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն […]
09:16 03.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին` ժամը 10:00-20։00-n, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ Այվազովսկի, Նոր Արեշ 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Խոդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, […]
09:11 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական […]
09:05 03.11.2018
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նոր ընտրվելիք Ազգային ժողովի առաջին նիստի օրվա մասին։ «Հարգելի գործընկերներ, նկատի ունենալով, որ այսօր մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ստորև ներկայացնում եմ խորհրդատվական պարզաբանումներ։ Այսպես, ինչպես գիտենք, Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, ՀՀ ԱԺ […]
08:53 03.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում այս օրերին ակտիվ եռուզեռ է։ Կուսակցական վերնախավը զբաղված է ցուցակ գրելով։ Բանակցում են նաև ոչ ՀՀԿ-ական հայտնի դեմքերի հետ, որ ներառեն իրենց ցուցակում։ Բայց, ինչպես տեղեկացանք, ՀՀԿ-ականներից ոչ բոլորն են համաձայն կամ ցանկանում են հանուն ՀՀԿ-ի գնալ նման ինքնազոհողության և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Հատկապես, որ կա նախկին փորձը, երբ […]
08:30 03.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 4-6 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:13 03.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատամարտիկների փ. 76 շենքը, Գլինկայի փ. 2Ա շենքը, Տիգրան Մեծի պող. 39 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ․ 41, Շինարաների փ. 7 շենքերը, 10։30-16։30 Լեոյի փ. 11, 13, 33, 35, 37 […]
00:34 03.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին` խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «OPEL» (վարորդը՝ Մ. Զ.՝ ծնված 1985 թ.) և «FIAT» մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ.՝ ծնված 1959 թ.) ավտոմեքենաները: […]
23:44 02.11.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել՝ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ․ «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար հայ մարզիկ Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին: Ծանրամարտի պատմության մեջ նրա անունը ոսկե տառերով է գրված: Իր կյանքով և գործունեությամբ նա հպարտության բազմաթիվ պահեր է պարգևել իր տաղանդով հիացող մեր հայրենակիցներին թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս: Նա նաև փորձել է […]
22:49 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]
22:37 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով […]
22:21 02.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ` «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում ուսումնասիրություն կկատարվի: «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետին ուղղված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվի մի խումբ անդամների 24.10.2018թ. հ.Կ-3484 դիմում-բողոքը՝ «Ս.Սարգսյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /այուհետ՝ Հավատարմագրային կառավարիչ/ հավատարմագրային կառավարման հանձնված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում Հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների […]
22:10 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները վնասազերծել են կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները […]
21:59 02.11.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ: Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված […]
21:49 02.11.2018
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: «Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը […]
21:13 02.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ: Նեղ կազմով նիստի իր ելույթում Միրզոյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում […]
21:00 02.11.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակվարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։ Նախապատրաստված նյութերով հարուցվել […]
20:42 02.11.2018
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են թողել` դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Իրականում, ես կարծում եմ, որ դա շատ կարճ ժամանակ է, բայց զարմացած չեմ, որովհետև հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցում»,- ասել […]