20:40 02.11.2018
Վոլգոգրադի օդանավակայանը եռամյա դադարից հետո դեկտեմբերին կվերականգնի չվերթները երեք ուղղություններով` դեպի Ուզբեկստան, Տաջիկստան և Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը: Ինքնաթիռները Վոլգոգրադից Դուշանբե ու Տաշքենդ թռիչքներ իրականացրել են 2015թ., իսկ դեպի Երևան չվերթներ են իրականացվել 2014-2015 թթ., որից հետո դրանք դադարեցվել են: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեպի […]
20:22 02.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հայաստանում պահվող ադրբեջանական հարյուրավոր «ռազմագերիների» մասին հայտարարություններին: «Ճիշտ է, Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, […]
20:11 02.11.2018
Այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ԱԳՆ պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց՝ մեջբերելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: «Վարչապետի պաշտոնակատարը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել: Ուզում եմ Դուք, որպես ԱԳ ղեկավար, պարզաբանեք, թե ինչ նկատի […]
19:55 02.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
19:47 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]
19:43 02.11.2018
Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին: Գործարար կնոջ հայտարարությանն ի պատասխան՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները հերյուրանք են: «Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես դրանք կեղտոտ սուտ եմ […]
19:26 02.11.2018
UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Լիբանանում […]
19:18 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս պիտի իրենց վստահեն քաղաքացիները, եթե նույն ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք երկրի կառավարումը տապալել են: «Ես, ՀՀԿ-ից բացի, Ազգային ժողովում մինչև հոկտեմբերի 2-ը որևէ ընդդիմադիր կուսակցություն չեմ ճանաչում»,- ասաց նա: Ճշտմանը, թե նախկին ընդդիմադիրներն են այդպես արտահայտվել, Աշոտյանն արձագանքեց. «Մենք էլ նախկին իշխանավոր ենք: Այս […]
19:07 02.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայևի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և […]
18:54 02.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի նախկին հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինչպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ: Ըստ մեղադրանքի` Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, […]
18:48 02.11.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը` Մարտի 1-ի գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.-ին կալանավորելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը քննելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]
18:15 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հավանականությանը: «Գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել, կան մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որ գտնում են` մասնակցել չարժե տարբեր պատճառներով` սկսած ակնկալիքներից, որ այս գալիք ԱԺ-ն էլ ակնհայտորեն, ըստ այդ մարդկանց, ժամանակավոր […]
18:05 02.11.2018
Հայաստան-Իրան սահմանի փակման հետ կապված թեման չափից դուրս զգայուն է, որ ընդհանրապես նման կերպ արձագանքվեր վարչապետի կողմից: Նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին: Խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին` Աշոտյանը նշեց. «Նախարարը բարձր […]
18:04 02.11.2018
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաև նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. […]
17:52 02.11.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Որոշման համաձայն՝ դրոշմավորման ենթակա են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ […]
17:45 02.11.2018
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և գործարար Սամվել Մայրապետյանի հետ աղմկոտ պատմությունների մեջ ներքաշված գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե ինչ գործունեություն է պատրաստվում իրականացել ՀՀ-ում: «Ես հացի գործարան եմ գնել, այսինքն՝ սարքավորումները գնել եմ և կառուցել շատ հզոր հացի գործարան»,- ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ գործարանը պատրաստ է: Գործարարն ասել է, որ […]
17:19 02.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին լրագրողները ԱԺ-ում մանրամասներ են ճշտել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից: «Աշխատանքային մակարդակով ստորագրվել և հանձնվել է քարտուղարություն: Երբ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր 6 պետությունների ստորագրությունը կա, գործընթացը համարվում է ավարտված»,- մեկնաբանել է Մնացականյանը: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգիռ է իր թեկնածուին առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, […]
17:15 02.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնող Վալերի Սեմերիկովը չի բացառում, որ կազմակերպության նոր ղեկավարի հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին` Աստանայի գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ես չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Սեմերիկովը`պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք Աստանայում կայանալիք գագաթնաժողովում քննարկվի ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցն այն բանից հետո, երբ այդ պաշտոնը լքել է […]
17:13 02.11.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նշվում է, որ նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Օրակարգային […]
17:06 02.11.2018
Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews-ը: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել էր՝ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մենք խորապես մտահոգված ենք: Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը, սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք […]
16:49 02.11.2018
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Գործարարը կալանավորվել է: Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածով, այն է՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում: Տարածված լուրերի համաձայն՝ քրեական գործի շրջանակներում […]
16:42 02.11.2018
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտում այսուհետ մշտապես իր տեղն ունի Armenia գրվածքով և հայկական եռագույնով պաստառը: Այս նախաձեռնությունը, որի շնորհիվ Հայաստանը ստացել է իր հատվածը «Արսենալ»-ի մարզադաշտում, իրականացվել է SoftConstruct ընկերության և իր «Վիվարո» բրենդի ջանքերով: Նման պատվի արժանանում են Անգլիայից դուրս գործող՝ «Արսենալ»-ի խոշորագույն ֆան-ակումբները: «Արսենալ»-ն Անգլիայում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից է, որի տնային […]
16:39 02.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին. «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է […]
16:30 02.11.2018
2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործառույթների կատարման համար կտրամադրվի 14,9 միլիարդ դրամ։ Դրանից 10,3 միլիարդ դրամը կօգտագործվի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար։ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ «Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ […]
16:29 02.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել հայազգի լեգենդար ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները և Հայաստան բերում […]
16:03 02.11.2018
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու` հայկական կողմի նախաձեռնած գործընթացը, սահմանված կարգի համաձայն, ավարտված է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ` Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ […]
15:55 02.11.2018
Այսօր Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի ավագ օղակի աշակերտների հետ են հանդիպել Երևանի պետական համալսարանի դասախոսները: Մայր բուհի և վարժարանի միջև համագործակցությունը սկսվել է 2013 թվականից: Համալսարանի դասախոսները աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացրել, բացի դրանից, բարձր դասարանցիներին հնարավորություն է տրվել գտնվելու համալսարանի լաբորատորիաներում ու լսարաններում։ «Շատ եմ արժևորում նման հանդիպումները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս […]
15:47 02.11.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքին, երբ մի խումբ քաղաքացիներ ծեծի էին ենթարկել բժշկին: Նա դատապարտել է նմանօրինակ գործողություններն ու իրավապահներին կոչ է արել օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանատվության ենթարկել դեպքի մեղավորներին: «Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս, երբ այն կիրառվում է բուժաշխատողի […]
15:44 02.11.2018
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է իբր «օկուպացված» ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Թուրքիան կրկին հակադրվել է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել էին ամերիկյան միջնորդությամբ և ուղղված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն։ Իր կողմից Հայաստանը հրաժարվել էր Հայոց […]
15:36 02.11.2018
Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հիմնանորոգումն արվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը […]