15:30 02.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: «Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել է նա:
15:24 02.11.2018
Քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 2019 թվականի կարևորագույն աշխատանքներից մեկը լինելու է աղետի գոտու վերականգնումը։ Հաջորդ տարվա բյուջեն ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում քննարկելու ընթացքում այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։ Նրա խոսքերով՝ այժմ կա քաղաքական կամք, և մնում է վերջին ջանքերը գործադրել խնդիրը վերջնականապես լուծելու համար։ «Մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք»,- հայտարարեց Էլոյանը։ Սրանից […]
15:18 02.11.2018
«Հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ ու գյուղացիական տնտեսություններ կան մսամթերքի շուկայում: Դա շատ մրցակցային շուկա է: Գնագոյացման վրա ազդեցին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները՝ խոտի գին, ջերմաստիճանի բարձրացում, արտահանման ավելացում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով մսամթերքի շուկայում առկա թանկացումների մասին՝ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով՝ կարագի ներկման ոլորտում էլ բազմաթիվ ներկրող տնտեսվարողներ են ավելացել: «Գնային տատանումները […]
15:09 02.11.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումներն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը,՝ դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար: Այս մասին գրել […]
15:08 02.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Լրագրողները նկատել են, որ Համբարձումյանին ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները: Գործարարը պարզաբանել է, որ պետությունն է իր անվտանգությունն ապահովում: «Ի՞նչ իմանանք՝ վտանգը որտեղից կլինի: Կարող ա […]
15:05 02.11.2018
2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողություններն ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ» թեմայով: Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ ուսումնավարժության ընթացքում իրականացվել է նախարարության անձնակազմի տարհանում, իսկ քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրված ներմուծականներով իրականացվել […]
14:52 02.11.2018
Նոյեմբերի 5-ից՝ Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների՝ այս տարի օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 5012 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 22 440 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։ […]
14:44 02.11.2018
UNIFIL բազայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմավորել է Հայկական զորախմբի հրամանատար մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Այնուհետև բազայում զինվորական արարողակարգով նախարարին ողջունել է բազայի հրամանատարի տեղակալ Իմրան Ռհիզան։ Շարանցումից հետո նախարար Տոնոյանի հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Հանդիպման վերջում նախարարը գրանցում է կատարել հյուրերի մատյանում, միասին փոխանակել են խորհրդանշաններ։ Ավարտին […]
14:38 02.11.2018
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Նախարարի պաշտոնակատարի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Կյանքից հեռացել է մի մարզիկ, […]
14:34 02.11.2018
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում էր հյուրընկալվել գործարար Սիլվա Համբարձումյանը, որը պնդում է, որ կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: «2015 թվականից է այս գործը ընթանում, երկու անգամ կասեցվել է: Ապացուցվել է, որ ես գումարը փոխանցել եմ հաշվեհամարին, իսկ այնտեղից էլ գումարը ստացել են Հարությունյանի հարազատներն ու ընկերները»,- ասել է Համբարձումյանը: Գործարար […]
14:24 02.11.2018
«Հանքարդյունաբերության նկատմամբ պահանջները բարձրացվելու են: Ինքնանպատակ չէ այն, որ այդտեղ լինելու է առավելագույն տնտեսական հավասարակշռված արդյունք՝ հաշվի առնելով բնապահպանական, սոցիալական, առողջապահական հարցերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ 2019 թվականի ընթացքում նախատեսվում է, որ ՀՆԱ-ն կաճի 6 տոկոսով: «Պետությունը խրախուսելու է և՛ պետական, և՛ […]
14:09 02.11.2018
ԱՊՀ երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրանց թվում Է միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության ստեղծման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը: Մյուս փաստաթղթերը վերաբերում են համագործակցությանը էներգետիկական մեքենաշինության, տեղեկատվության փոխանակման, թափոնների վերամշակման, հումանիտար հարցերի, մտավոր սեփականության և շրջակա միջավայրի […]
13:58 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի 6-րդ մուտքի էլեկտրական հաշվիչների վահանակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:32-ին: Ամբողջությամբ այրվել են 12 էլեկտրական հաշվիչ և 5 […]
13:47 02.11.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործարարների հետ լարվածություն կա, նշեց, որ վարչապետն այդ հայտարարության համար իր հիմքերն է ունեցել: Նա նշեց, որ գործարարների դեպքում լարվածություն կարող է լինել նրանց հետ, որոնք այս կամ այն քրգործի շրջանակներում հրավիրվել են որոշակի բացատրություններ տալու կամ իրենց վարքագիծը քրեաիրավական […]
13:30 02.11.2018
ՀՀ Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը տեսակապ է հաստատել Հնդկաստանի Դելի քաղաքի 26 հայ ընտանիք ունեցող համայնքի հետ , տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Սփյուռքի նախարարության կողմից անտեսված համայնքներ այլևս չեն լինելու: Եվ բնավ էլ նշանակություն չունի՝ այդ համայնքները մեծ են, թե փոքր, նոր են կազմավորվել, թե հարյուրամյակների պատմություն ունեն: Սա […]
13:14 02.11.2018
Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Մահվան պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Նշենք, որ Յուրի Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում: Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի […]
13:13 02.11.2018
«Բոլոր պաշտոնյաները, որոնք կապ ունեն այդ ձայնագրության, արդարադատության հետ, բոլորն անխտիր հրավիրվելու են Քննիչ հանձնաժողովի նիստերին»,- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ և Քննիչ հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը՝ խոսելով հայտնի ձայնագրության գաղտնալսման գործի հանգամանքների մասին: «Մեզնից որևէ մեկը բովանդակության մասին չի խոսել և չի խոսելու, բովանդակությունը հրապարակելն օրենքի կոպիտ […]
13:10 02.11.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել էր կալանավորել նրան։ ՀՔԾ-ն ավելի վաղ […]
13:01 02.11.2018
ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Համաներումը կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, իսկ սա դժգոհությունների առիթ է ստեղծել: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է այդ հարցին: «Եթե […]
12:56 02.11.2018
Երևանում այսօր մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016թ․-ին: Համագումարին ողջույնի ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում ասված է․ «Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: […]
12:54 02.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 23, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի և կաշառակերության 5-ական, անձի առևանգման ու շորթման 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, հողը փչացնելու, […]
12:44 02.11.2018
Գործարար Սիլվա Համբարձումյանը, այսօր խոսելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տված 14 մլն դոլար կաշառքի մասին, ասել է, որ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Արամ Հարությունյանի հետ առերեսում արդեն եղել է. «Իրեն պատկանող շենքը ես տարիներ շարունակ վարձակալել եմ, բայց ասում է, թե առաջին անգամ է տեսնում ինձ: Փառք Աստծո, գտանք մի տեսագրություն, […]
12:40 02.11.2018
Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանքի որոշում տված դատավոր Վաչե Մարգարյանը հրաժարվում էր ի սկզբանե պատասխանել լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննվում էր Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը: Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ, դատավորը չարձագանքեց: Միայն հակիրճ անդրադարձավ հարցին, թե կալանք տալուց հետո իր […]
12:32 02.11.2018
Օրերս Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, փրկարարական […]
12:27 02.11.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեդեյ Քազեմ Սաջադին: ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտություններին։
12:23 02.11.2018
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի մասին խոսելուց առաջ այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախ շնորհավորեց բոլորին` օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելու կապակցությամբ: «Համաներում հայտարարելը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդել: Վերահաստատում եմ իմ` նախկինում արտահայտած համոզմունքը: ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության […]
12:16 02.11.2018
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, ունեցել են կարճ քննարկում։ Նոյեմբերի 2-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել […]
12:13 02.11.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի […]
11:54 02.11.2018
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է […]
11:26 02.11.2018
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ հանձնաժողովը քննության է հրավիրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Նա է քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը: Հիշեցնենք, որ գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում է. […]