TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ֆրանսահայ վազորդը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել մասնակցել Երևանում անցկացվելիք վազքի մարաթոնին

15:28 16.10.2018

«Եկե՛ք և մասնակցե՛ք Երևանում անցկացվելիք վազքի մարաթոնին». ֆեյսբուքյան իր էջում նման կոչով է հանդես եկել ֆրանսահայ լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրյանը: «Որպես դեսպան` ես հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին` Նիկոլ Փաշինյանին, մասնակցելու այս փառատոնին»,- գրել է նա: Վազքի մարաթոնը կանցկացվի հոկտեմբերի 21-ին: Հայազգի լեռնագնացն այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասավ Երևան` հատելով 10 երկրի սահման:

̰
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ժամը 20:00-ին

15:27 16.10.2018

SHANTNEWS.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա: Սրան զուգահեռ, այսօրվանից արդեն մեկնարկել են […]

̰
ԲԴԽ-ն շարունակել է քննարկումները հոլանդացի գործընկերների հետ

15:18 16.10.2018

Հոկտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդը Նիդեռլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակել է աշխատանքային քննարկումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին: Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական վերաքննիչ տրիբունալի նախագահ Թագվոր Ավետիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

14:57 16.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող […]

̰
Պտղնի համայնքի ղեկավարի` պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

14:41 16.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի 192-Ա որոշմամբ՝ Պտղնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում աշխատանքային խմբի կազմած արձանագրությունն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետն իր ֆեյսբուքյան էջում: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար արձանագրությունը փոխանցվել էր […]

̰
Երևանի Եկմալյան փողոցում և հարակից հատվածում երթևեկությունը կփոխվի

14:37 16.10.2018

Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կփոխվի: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

̰
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարակա՞ն կտա

14:36 16.10.2018

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՊԵԿ նախագահը հնարավոր է՝ այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, քանի որ հավաքագրված մեծ գումարներ են անհետացել, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել: Դավիթ Անանյանն ասել է, որ այդ հրապարակմանը հումորով է վերաբերվում, դրանից ոչ ինքն […]

̰
Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է. Արմեն Ռուստամյան

14:31 16.10.2018

Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան նշել է խմբակցության անդամ Արմեն  Ռուստամյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, Ռուստամյանն պատասխանել է. «Մենք երբեք էլ չենք պատրաստվել»: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կուսակցությունն արդեն որոշում ունի՝ դաշինքո՞վ են մասնակցելու […]

̰
Հայ-իրանական սահմանին խոշոր եղջերավոր անասուններ են հայտնաբերվել. ԱԱԾ

14:28 16.10.2018

Ս.թ. հոկտեմբերի 11-ին, հայ-իրանական պետական սահմանի հատվածի սահմանային շերտում հայտնաբերվել է առանց անհրաժեշտ վերահսկողության 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների` շուրջ մեկ օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Մարատ Էդիկի Հակոբյանին, որը […]

̰
Ես վստահ եմ, որ «դավադրություն» տեղի չի ունենա. Ալեն Սիմոնյան

14:27 16.10.2018

«Ես վստահ եմ, որ «դավադրություն» տեղի չի ունենա, որովհետև վերջին ժամանակներում «դավադրություններն» իրենց հետևանքներով զերծ կպահեն մեր գործընկերներին: Ժամանակագրական տվյալներից ելնելով հնարավոր է, որ այսօր կառավարությունում վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երեկոյան կարևոր հայտարարություն ունի, վերաբերելու է  հենց հրաժարականին»,- լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում այսօր ասել է պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Դեկտեմբերին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական […]

̰
Կողմ չենք, որ ամեն անգամ մեր ջանին գցեն նախարարների, որոնք հետո պատահականություն են դառնում պրոցեսների մեջ. Գագիկ Մակարյան

14:26 16.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր հայտարարության, այսօր կհայտարարի հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ամփոփելով Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առանձնացրեց վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ագրարային երկրից պետք է դառնա արդյունաբերական երկիր, հատկապես լինի ինովացիոն տնտեսության երկիր, այսինքն` առաջադեմ տեխնոլոգիաներ և այլն, որը շատ ճիշտ ուղի […]

̰
Սահմանային ռեժիմի խախտման համար երկու անձ է ձերբակալվել. ԱԱԾ

14:17 16.10.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են: ԱԱԾ հաղորդմամբ` ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա. Ս-ն (ծնված […]

̰
Որոշակի առումով հղկում է մտցնում մեր քաղաքական հավակնությունների մեջ. Գևորգ Պետրոսյանը՝ հայտնի հուշագրի մասին

14:14 16.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրին, նշել է, որ այն «որոշակի առումով հղկում է մտցնում խմբակցության քաղաքական հավակնությունների, դիրքորոշումների մեջ»: «Հուշագրում կողմերը շրջանցել են մանր-մունր, անձնական, ներկուսակցական, ներքաղաքական կամ քաղաքական ամբիցիաները, և այստեղ մենք ունենք մեկ գերխնդիր՝ բոլոր ուժերը մեկտեղել Հայաստանի Հանրապետությունն այս վիճակից […]

̰
5-րդ զորամիավորումում ամփոփվել են եռամսյակային արդյունքները

14:01 16.10.2018

Հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցներում նշվել է, որ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է […]

̰
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը խոսել է Արցախյան հակամարտության մասին

13:49 16.10.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Արցախյան հակամարտության մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը և չի ընդունում հակամարտության լուծման այլ հարթակ: Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ԱՄՆ-ն զենքի վաճառքի արգելք սահմանել Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ, որպեսզի սպառազինությունների մրցավազքը կանգ […]

̰
Խաղաղության կարող են հասնել միայն այն ղեկավարները, որոնց վստահում է ժողովուրդը և որը գործում է՝ առաջնորդվելով մարդկանց շահերով. ադրբեջանցի իրավապաշտպան

13:48 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ ադրբեջանցիների արձագանքի, Արցախյան հակամարտության և Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին: Լեյլա Յունուսի հետ հարցազրույցի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով: – Հնարավո՞ր է՝ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած […]

̰
Պարույր Հայրիկյանը չի կարծում, թե որդու մոտից կարող էին դանակ հայտնաբերել, այն էլ՝ վտանգավոր

13:32 16.10.2018

Կեսօրին տեղեկություններ տարածվեցին, որ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի կենտրոնից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Հայրիկյանին՝ կասկածելով նրան դանակ կրելու մեջ ու հայտնաբերելով այդ դանակը։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածը Պարույր Հայրիկյանի որդին է։ ShantNews.am-ի հետ զրույցում ինքը՝ Պարույր Հայրիկյանը, նշեց, որ որդին երեկ է եկել Հայաստան ու այս օրերին զբոսնում է այստեղ, եթե լուրջ բան […]

̰
Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

13:27 16.10.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այսօր ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր այցի նպատակներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա հատուկ անդրադարձել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ թեև դրանց ծավալները մեծանում են, սակայն կան խնդիրներ, որոնք կարող են վնասել գործակցությանը: Ջորջ Քենթը թեև չի նշել կոնկրետ անուն, սակայն […]

̰
Հայաստանը օրհնված է իր ժողովրդով, քաղաքացիներով, բայց ունի դժվար հարևաններ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

13:26 16.10.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ խոսելով Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին: Քենթը չի ժխտել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության և քաղաքականության վրա, սակայն, միաժամանակ, Իրանի իշխանությանը մեղադրել է ահաբեկչական գործողությունների համար՝ շեշտելով, որ […]

̰
Հայաստանից ԵՄ-ի երկրներում ապաստան հայցելու դեպքերն էականորեն նվազել են

13:24 16.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը SHANTNEWS.am-ի հարցմանն ի պատասխան` տրամադրել է վիճակագրական ամփոփ տվյալներ 2018 թ. 9 ամիսների վերաբերյալ: Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ Բնակարանային խնդրի առաջնահերթ լուծման կարիք ունեն 895 ընտանիքներ (641-ը` Երևանում), որոնցից 78-ը բնակվում են ծայրահեղ վատ վիճակում գտնվող 11 կացարաններում։ 1.2 մլրդ դրամ է պահանջվում այս 11 կացարանները պատշաճ բնակարաններով […]

̰
Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

13:16 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին: – Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական […]

̰
Գաղտնալսման պատվիրատուն հայտնի է հանրության լայն շրջանակներին. ԱԱԾ տնօրեն

13:07 16.10.2018

Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, լրագրողների հարցին ի պատասխան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են: Նա հայտնեց նաև, որ պատվիրատուն «հայտնի է հանրության լայն շրջանակներին»: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել, թե ով է պատվիրատուն: Վանեցյանը հայտնել է նաև, որ խոսակցությունում իր մատնանշած «Հրաչը» ոչ […]

̰
Կարող ենք Վրաստանի և Ուկրաինայի փորձը փոխանցել Հայաստանին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

12:46 16.10.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այսօր ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր այցի նպատակներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հանդիպել եմ ՀՀ վարչապետի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և գործարարների հետ: Ասել եմ, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար, բարեկեցիկ և ապահով, անվտանգ Հայաստանին: Քիչ առաջ հետաքրքիր հանդիպում ունեցա […]

̰
ԱԱԾ տնօրենը մանրամասներ է ներկայացրել հայտնի գաղտնալսման վերաբերյալ

12:36 16.10.2018

Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ հետաքրքրվելով, թե  ՀՔԾ պետի և իր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ ինչ նոր բան է հայտնի: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախ՝ հերքել է տարածված այն տեղեկությունը, թե գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ աշխատակցի կողմից: Նա նշել է, որ գաղտնալսում իրականացվել է, երբ […]

̰
ԱԺ արտահերթ նիստը կլինի հոկտեմբերի 22-ին․ կառավարության առաջարկը

12:18 16.10.2018

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։ Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին

12:12 16.10.2018

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչից հետո այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը, որտեղ, ըստ նախնական հայտարարությունների, խմբակցությունները, ընդհանուր առմամբ, համաձայն են հիմնական փոփոխությունների հետ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում նախորդի համեմատ հիմնական փոփոխություններից են ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու […]

̰
Կարմիր գծերն ավելի շատ վնասներ են հասցրել, քան օգուտ. «Վարորդի ընկեր» ՀԿ

11:52 16.10.2018

«Կարմիր գծերն ավելի շատ վնասներ են հասցրել, քան օգուտ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը: Նրա  խոսքերով՝ տարեկան այդ վնասը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, նախատեսված վճարման գումարների մոտ կեսը չի հավաքագրվում: Մարդիկ չեն վճարում ոչ թե գումարի չափից դժգոհելով, այլ նրա համար, որ վճարի դիմաց ծառայություն չեն […]

̰
Ընդդիմությունը պետք է կազմի Ազգային ժողովի առնվազն 1/3-ը. ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը պահել է դրույթը

11:51 16.10.2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է պահպանել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի` խորհրդարանում պատգամավորների տեղերի առնվազն 1/3-ը պետք է բաժին հասնի ընդդիմությանը։ Այս մասին Զեյնալյանը պարզաբանում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խնդրանքով։ Նա նաև նշեց, որ իրավական կայություն ապահովելու նպատակով պահպանվում է նաև կայուն […]

̰
Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. վարչապետը երեկոյան հայտարարություն կանի

11:29 16.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին վարչապետն ասել է կառավարության արտահերթ նիստում: «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասել է  Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր սպասվում է […]

̰
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ

10:12 16.10.2018

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP