09:25 16.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11-ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ֆելիքս […]
09:14 16.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շրջանցիկ թունել 1-351 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Արաբկիր» ԲԲ ընկերությունը, «Դայան» ՍՊ ընկերությունը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը, Այգեկցի փ. 36-63 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ […]
00:58 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, կարճ ժամանակ անց տուժածների […]
00:23 16.10.2018
Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր «հեշթեգ»-ով հրապարակել իրենց պարերը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը: «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար […]
00:01 16.10.2018
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, տեղեկացնում են հանրային կապերի և տեղեկատվության վարչությունից: Պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ […]
23:51 15.10.2018
Գյումրիի ավագանու հերթական նիստում օրակարգի 19 հարցերի մեծ մասը նորից առնչվել է դրամական հատկացումներին: Տեղական բյուջեից գումարներ են հասցեագրել համայնքային ենթակայության մարզական, նախադպրոցական ու արվեստի դպրոցներին: Բայց ամենաթեժ քննարկումը ստացվեց, երբ հոկտեմբերի կեսին օրակարգային դարձան ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը: Թե ինչու է դեռ երկու ամիս առաջ ավագանու նիստի քննարկման հարց դառնում ամանորյա միջոցառումների […]
23:33 15.10.2018
Այսօր կայացած Գյումրիի ավագանու նիստում լուրջ քննարկում է ծավալվել քաղաքում ընթացող փողոցաշինության աշխատանքների շուրջ: Ստեղծված վիճակը քննարկելու համար «Հայկական վերածնունդ» խմբակցությունը առաջարկել է արտահերթ նիստ անցկացնել: Առաջարկը բոլորին դուր է եկել, միայն որոշել են ոչ թե արտահերթ նիստ, այլ հանրային լսում կազմակերպել: Իսկ ընթացող աշխատանքներում խնդիրները սկսվում են նախագծայինից և վերջանում շինթերություններով, որի պատճառով ծրագիրը որոշ […]
23:22 15.10.2018
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ «Նորատուսցի Արա»-ի դեմ խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել։
23:12 15.10.2018
Հանրապետության տարածքումհոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքումհոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:02 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատավծում բախվել են «ԳԱԶ 3110» (վարորդ՝ Լ. Ա., 1973 թ.) և «ԳԱԶ 53» մակնիշերի […]
22:53 15.10.2018
Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում են կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, ս.թ. […]
22:29 15.10.2018
Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում, ընդգրկված է Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետների նշանակման մասին որոշման նախագծերը: Սյունիքի մարզպետ կնշանակվի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը։
22:12 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ […]
21:51 15.10.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների […]
21:39 15.10.2018
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Էդուարդ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Էդուարդ Հովհաննիսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին, կամ զանգահարել 102 հեռախոսահամարով:
21:27 15.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի […]
21:13 15.10.2018
Պարզվում է՝ «նոր» Հայաստանում էլ «նոր» մարզերի ղեկավարներն իրենց «հետ գցած» գումարներով, տներով ու հողամասերով այդքան էլ չեն զիջում «հին» Հայաստանի մարզային իշխանություններին: Կուտակած ունեցվածքի առումով տարբերությունը մեկն է՝ միլիարդատերերի փոխարեն հիմա արդեն միլիոնատերեր են: Մեկը միլիոնատեր է, մյուսը «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց, մյուսն էլ՝ և՛ «հետ գցած» գումար, և՛ հողամասեր ու տներ, անգամ՝ […]
21:00 15.10.2018
Աջարիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Բաթում քաղաքում հոկտեմբերի 10-12-ը կազմակերպած «Աջարիայի ագրարային հնարավորությունները» միջազգային համաժողովի շրջանակներում Երևան քաղաքի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև հոկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում է Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ֆեյսբուքյան էջը: Հիմք ընդունելով պալատների կանոնադրությունը՝ կողմերը նախատեսում են համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում` համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում և նպաստել […]
20:51 15.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: «Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ […]
19:55 15.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»: «Առաջին հերթին՝ ես […]
19:43 15.10.2018
Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որը բացահայտում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի երգելու տաղանդը: Նախարարը, պարզվում է՝ երգում է: Հայրապետյանն այս անգամ երգում է Sting-ի Shape of My Heart երգը:
19:40 15.10.2018
Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է: – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]
19:30 15.10.2018
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ. անգամ տնտեսական ցուցանիշների առումով դրանք որևէ բան հստակ չեն կարող ասել, թեև կան նաև բավական ձեռքբերումներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ առաջինը ձեռքբերումը, թերևս, այն է, որ պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը և ոչ միայն չեն եղել ցնցումներ, […]
19:07 15.10.2018
«Տուժողների տեսանկյունից, իհարկե, թե՛ համաներումը, թե՛ վաղաժամկետ ազատումը ցանկալի չեն, որովհետև ամենափոքր հանցագործության դեպքում էլ մեր հասարակության մեջ տուժողը մահապատիժ է ցանկանում մեղավորին: Փաստորեն տուժողի մասին մտածելիս պետությունը վրեժ է լուծում հանցագործից և դրանով իր պարտքը կատարած համարում: Տուժողը բավարարված է, մինչդեռ հանցագործություն կատարողը գուցե ընտանիքի միակ կերակրողն էր, բայց կարծես պետությունը դրա մասին չի […]
19:00 15.10.2018
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փոքրիկ տղաների հետ զրուցում է: «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փոքրիկ շուշեցիների հետ»,- գրել է նա:
18:58 15.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:
18:53 15.10.2018
«Համաներումը բավականին լայն է լինելու, ենթադրում եմ` կկիրառվի մեծ թվով մարդկանց վրա: Բնույթով լինելու է թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ կոնկրետ Քրեական օրենսգրքի որոշակի ծանրության հոդվածները, իսկ հատուկը՝ քաղաքական բնույթի հանցագործությունները»,- խոսելով համաներման մասին՝ ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի […]
18:34 15.10.2018
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրամիության «Արևելյան գործընկերության» նախարարական ժողովին, որն անցկացվում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Armenia🇦🇲 FM Zohrab Mnatsakanyan participates in #EasternPartnership (#EaP) Ministerial Meeting in #Luxemburg. pic.twitter.com/Oc0pkDiBs5 — Anna A. Naghdalyan (@naghdalyan) October 15, 2018
18:30 15.10.2018
Հոկտեմբերի 15-18-ը Ժնևում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական և վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը: Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք […]