14:27 16.10.2018
«Ես վստահ եմ, որ «դավադրություն» տեղի չի ունենա, որովհետև վերջին ժամանակներում «դավադրություններն» իրենց հետևանքներով զերծ կպահեն մեր գործընկերներին: Ժամանակագրական տվյալներից ելնելով հնարավոր է, որ այսօր կառավարությունում վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երեկոյան կարևոր հայտարարություն ունի, վերաբերելու է հենց հրաժարականին»,- լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում այսօր ասել է պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Դեկտեմբերին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» հետ հնարավոր դաշինք կազմելու մասին Ալեն Սիմոնյանն ասել է.
«Իմ տեղեկություններով ու իմ տրամաբանությամբ, մենք պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով: Թե ով ներգրավված կլինի այդ դաշինքում՝ չեմ կարող ասել, ես էս պահին տեղեկություն չունեմ, թե որևէ կուսակցություն գրավոր դիմել է, կամ գուցե դիմել է, մենք դեռ չենք քննարկել»:
«Հեղափոխությունը շատ մեծ բևեռացում է բերել քաղաքական դաշտում, այդ տեսանկյունից շատ ճիշտ է թե՛ անցողիկ շեմը 4 տոկոսի իջեցնելը, թե՛ ընտրական գրավի նվազեցումը և թե՛ ֆիքսելը, որ ԱԺ պետք է անցնեն առնվազն 4 կուսակցություններ, որպեսզի հնարավորություն տանք այն ուժերին, որ անգամ 0.1 տոկոս են հավաքում, բայց դա առավել է, քան մնացած ուժերը, կայանան որպես կուսակցություն: Ի վերջո, մեր նպատակը Հայաստանում քաղաքական դաշտ, ինստիտուցիոնալ իշխանություն և ընդդիմություն ձևավորելն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի մենիշխանությունը հաստատելը, ինչը որ արվել է նախկինում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
12:11 26.06.2025
Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ ԻտալիայումԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...
11:59 26.06.2025
ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրելԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...
11:55 26.06.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումըՎաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...
11:50 26.06.2025
Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունըՀունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...
11:45 26.06.2025
Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը ԻրանումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...