Հայաստանից ԵՄ-ի երկրներում ապաստան հայցելու դեպքերն էականորեն նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.41 oC

Հայաստանից ԵՄ-ի երկրներում ապաստան հայցելու դեպքերն էականորեն նվազել են

13:24 16.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը SHANTNEWS.am-ի հարցմանն ի պատասխան` տրամադրել է վիճակագրական ամփոփ տվյալներ 2018 թ. 9 ամիսների վերաբերյալ:

Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ

Բնակարանային խնդրի առաջնահերթ լուծման կարիք ունեն 895 ընտանիքներ (641-ը` Երևանում), որոնցից 78-ը բնակվում են ծայրահեղ վատ վիճակում գտնվող 11 կացարաններում։ 1.2 մլրդ դրամ է պահանջվում այս 11 կացարանները պատշաճ բնակարաններով փոխարինելու համար։

Տարբեր ծրագրեր են իրականացվել Ադրբեջանից բռնագաղթված և փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար: Կառավարությունը 2004 թվականին ընդունել է որոշում, որով պարտավորվել է տվյալ անձանց ապահովել բնակարանով: Նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ անձինք ստացել են Հայաստանի քաղաքացիություն, նրանց հանդեպ պետության պարտավորությունը բնակապահովման մասով չի վերացել: Բնակապահովման ծրագիրն իրականացվել է մինչև 2009 թվականը, սակայն 2009 թվականից ի վեր տվյալ ծրագրի համար պետական բյուջեից հատկացումներ չեն եղել։

Ապաստանի վերաբերյալ հարցեր

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Միգրացիոն ծառայությունն ունեցել է ապաստանի 84 հայց, որը ներառել է 145 մարդ: Հայցերից 36-ը ստացել է դրական լուծում, 67 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ: Մերժվել է 18 դիմում:

Հիմնական դիմումները ստացվում են Սիրիայից, Իրաքից, Եմենից

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) աջակցությամբ կազմվել է նախագիծ՝ ապաստան հայցողների համար նոր կացարան կառուցելու վերաբերյալ: ՀՀ կառավարությունը հողահատկացում է արել Աբովյան քաղաքում։ Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 1.5 մլն դոլարի ներդրում է պահանջվում, որի զգալի մասն իրականացնելու են ամերիկյան գործընկերները:

Ռեադմիսիա

Ընթացիկ տարվա 9 ամիսներին ԵՄ-ից ստացված հայցերի թիվը եղել է 769, որը ներառում է 1529 մարդ: 382-ի դեպքում հաստատվել է, որ այդ անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Վերադարձված քաղաքացիների համար իրականացվում են վերաինտեգրման ծրագրեր:

Գործում է մեկ պատուհան ծառայությունն ամբողջական խորհրդատվություն տրամադրելու համար, որպեսզի հարկադիր վերադարձածերն իմանան իրենց առաջին քայլերը, իրականացվող տնտեսական ծրագրերը, որոնցում կարող են ներգրավվել:

ԵՄ անդամ և այլ պետություններից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները վերաինտեգրման նպատակով իրականացվող ծրագրերի, դրանք իրականացնող կազմակերպությունների, տրամադրվող աջակցության մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող են ստանալ այցելելով` ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն (հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցի 31) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-18:00 (սենյակ N 210) կամ կարող են զանգահարել 060-275-035 հեռախոսահամարով:

Միգրացիոն քաղաքականության միջազգային զարգացման կենտրոնի (ICMPD) աջակցությամբ նոյեմբերին մեկնարկելու է ERRIN ծրագիրը, որի շրջանակում երկու տարի շարունակ Միգրացիոն ծառայությունում երեք խորհրդատուներ ընդունելու են թիրախային խմբի ներկայացուցիչներին:

Միգրացիոն դինամիկա

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միգրացիոն սալտոն կազմել է -6 146: Այս ցուցանիշը սահմանահատումների ընդհանուր դեպքերի սալտոն է, այսինքն, երբ մեկ անձը մի քանի անգամ է սահմանը հատում, դա նույնպես այս ցուցանիշում ներառված է:

Ըստ նույնականացված տվյալների (երբ միևնույն անձի մի քանի սահմանահատումները 1-ով է հաշվված)՝  նույն ժամանակահատվածում սալտոն կազմում է -5 204: Եթե այս ցուցանիշը համեմատում ենք նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա դրական միտումն ակնհայտ է: 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով միգրացիոն սալտոն կազմել է -30 853:

Ըստ «Եվրոստատ»-ի տվյալների՝ ԵՄ-ի երկրներում, գումարած` Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, 2017 թվականի առաջին կիսամյակում եղել է Հայաստանից ապաստան հայցելու 3 270 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում է 2 490: Այսինքն՝ էական նվազումն ակնհայտ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP