TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին․ Ժոզեպ Բորելը՝ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին

15:14 27.05.2024

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան […]

̰
Մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ․ օպերատիվ շտաբի նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ

14:57 27.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 20-26-ը

13:37 27.05.2024

Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (26.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.795մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 26-ը ներառյալ՝ 108.115մլն. […]

̰
Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.2 տոկոսով

13:30 27.05.2024

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.2 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որոնք են հիմնական աճն ապահոված ոլորտները։

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը

12:11 27.05.2024

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության […]

̰
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը․ Մայր Աթոռ

12:02 27.05.2024

Մայր Աթոռից հայտնում են, որ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր […]

̰
Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

11:48 27.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

̰
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում

11:10 27.05.2024

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:30 27.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան (մարդատարների համար՝ բաց) ավտոճանապարհները, իսկ Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած «UAZ» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները

00:06 27.05.2024

Մայիսի 26-ին՝ ժամը 20։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի […]

̰
Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է օպերատիվ շտաբի հերթական նիստը. ՏԿԵՆ

23:53 26.05.2024

Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները և պլանավորվում են վաղվա անելիքները:

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

23:22 26.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են: Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու համար»։

̰
Երևանի տարբեր վարչական շրջաններում փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

23:14 26.05.2024

Մայիսի 26-ին՝ ժամը 08։40-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։  

̰
ՆԳՆ թարմացված տվյալները՝ գետերի վարարման հետևանքների վերաբերյալ

22:55 26.05.2024

Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով փրկարարական աշխատանքներ է իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է […]

̰
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ

22:45 26.05.2024

Առողջապահության նախարարությունը աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի […]

̰
Զինծառայողը չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ

22:32 26.05.2024

Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

̰
Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում

22:24 26.05.2024

Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատանքները Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում, և նվազեցվում-կանխարգելվում են ճանապարհների փլուզման դեպքերը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները նույնպես Հայաստանի հյուսիսում են՝ մասնակցելով հեղեղումների ու ավերածությունների հետևանքների վերացման աշխատանքներին։

̰
Այս պահին Ալավերդի քաղաքում իրականացվում են ճանապարհի ամրացման աշխատանքներ. ՏԿԵՆ

22:14 26.05.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահին Ալավերդի քաղաքում ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են իրականացնել ճանապարհի ամրացման աշխատանքներ՝ գետում մեծ չափերի քարեր լցնելու և գետի հունը փոխելու միջոցով: Նշված աշխատանքներն իրականացվում են ճանապարհի հետագա փլուզումը կանխելու նպատակով:

̰
Հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված՝ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով

22:10 26.05.2024

Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով: «ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ: Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը խորապես […]

̰
Հայաստանում գետերի ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ

21:34 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում՝ Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի […]

̰
ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին

21:23 26.05.2024

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

̰
Վարչապետը հեղեղված բնակավայրերում ծանոթացել է ստեղծված իրավիճակին

21:16 26.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով: Վարչապետի որոշմամբ ստեղծված Օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը զեկուցել են իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև բնակչությանն առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու գործընթացի մասին: […]

̰
Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ

21:00 26.05.2024

Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում: Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու […]

̰
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը. մանրամասներ հանրահավաքից

20:52 26.05.2024

Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ներկայացվել շարժման օրակարգն ու հայտարարվել է վարչապետի թեկնածուի անունը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ հանրահավաքը մեկնարկել է լռության րոպեով՝ որպես հարգանքի տուրք Լոռիում բնական աղետից զոհված հայրենակցի հիշատակին: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն և աջակցություն է հայտնել Լոռիում և Տավուշում բնական աղետի […]

̰
Վստահ եմ, որ ներդրվող ջանքերի շնորհիվ այս բնական աղետի հետևանքները հնարավորինս արագ կմեղմվեն. Ալեն Սիմոնյան

20:31 26.05.2024

«Ցավում եմ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տեղի ունեցած աղետի համար: Վստահ եմ, որ ներդրվող ջանքերի շնորհիվ այս բնական աղետի հետևանքները հնարավորինս արագ կմեղմվեն։ Տոկունություն և համբերություն տեղի բնակիչներին և բոլորիս»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

̰
ՌԴ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ պատուհասած աղետի կապակցությամբ

20:23 26.05.2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկեղծորեն ապրումակցում է հայ ժողովրդին, նրան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես […]

̰
Վնասվել է Տաշիր քաղաքը սնուցող գազատարը

20:17 26.05.2024

Լոռու մարզպետարանից տեղեկացնում են. «Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ, հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։ Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողական աշխատանքներ»։

̰
ԲՏԱ նախարարության թարմացված տվյալները՝ բջջային կայանների վիճակի մասին

20:04 26.05.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թարմացված տվյալներ է ներկայացրել բջջային կայանների վիճակի մասին: Ucom – 2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով: ▪️ TEAM Telecom Armenia – 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի […]

̰
Ծաղկաձորի խաղատներից մեկից փրկարարները հեռացրել են մոտ 15 տոննա ջուր

19:48 26.05.2024

Մայիսի 26-ին` ժամը 15։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ) և հարակից տարածքը (մոտ 100 քմ): Փրկարարները […]

̰
Տավուշի մարզում վարչապետը հետևել է հեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին

19:37 26.05.2024

Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է հեղեղի պատճառով փլուզումների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին։

̰
BACK_TO_TOP