18:52 27.05.2024
Մայիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին: Նախարարը ողջունել է ժողովի մասնակից աուդիտորներին, փորձագետ հաշվապահներին, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ շեշտելով պետության կողմից պալատին պատվիրակված գործառույթների արդյունավետ իրականացման կարևորությունը: Նախարարը նաև ընդգծել է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության […]
18:40 27.05.2024
Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հուրախություն մեզ, տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է՝ Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 […]
18:34 27.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss) և Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) անդամներին՝ դոկտոր Ստեֆան Բլեխշմիդտի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ կարևորելով Հայաստանի […]
18:25 27.05.2024
Մայիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 527, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 259, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
18:16 27.05.2024
2024թ. մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել` նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք գործողությունների արդյունքում […]
18:11 27.05.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է։ Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել՝ ☑️ հոկտեմբեր ամսվա համար՝ 111 646 անձ, ☑️ նոյեմբեր ամսվա համար՝ 103 600 անձ, ☑️ դեկտեմբեր ամսվա համար՝ 103 369 անձ, ☑️ հունվար ամսվա […]
17:55 27.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ներկա է եղել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարող ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, […]
17:51 27.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2024 թվականի մայիսի 21-ին մասնակցել է իր ընկերոջ երեխայի մկրտության առիթով կազմակերպված խնջույքին։ […]
17:46 27.05.2024
Մայիսի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ոստիկանների հետ իրացնելով, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 16 փաթեթ՝ 6 գրամից ավելի մեթամֆետամինով։ Մայիսի 18-ին Չարենցավանի բաժնի քրեական […]
17:41 27.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Մաքսիմ Լոնգանգեին, կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված […]
17:26 27.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է հյուրին այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ երևանյան գրասենյակում նրա նախընթաց գործունեությունը կնպաստի առավել բարձր արդյունավետությամբ շարունակելու առաքելությունը Հայաստանում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության […]
17:20 27.05.2024
Մայիսի 27-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) տնօրեն Շտեֆան Բլեխշմիդտի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Գերմանիայի Տնտեսության արևելյան բիզնես հանձնաժողովի (Ost-Ausschuss) աջակցությամբ հանդիպմանը ներկա էին գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ։ Նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը՝ նշելով, որ պետք է […]
17:08 27.05.2024
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը կաթի մթերման ոլորտում առկա խնդիրների համատեքստում» թեմայով իր նախաձեռնած […]
17:00 27.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի – Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ փակ է Վանաձոր – Ալավերդի […]
16:55 27.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թարմացված տվյալներ է ներկայացրել բջջային կայանների աշխատանքի վերաբերյալ: ▪️ Ucom – 6 բջջային կայանների աշխատանքները դեռևս չեն վերականգնվել: ▪️ TEAM Telecom Armenia – բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է, օպտիկական կապը՝ նույնպես: ▪️ Վիվա-ՄՏՍ – բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի […]
16:46 27.05.2024
Հորդառատ անձրևների հետևանքով Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը վնասվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական […]
16:36 27.05.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված հարցեր։ Իրավիճակով պայմանավորված՝ ստեղծվել են մի քանի աշխատանքային խմբեր, որոնց հետ էլ քննարկվել են առաջիկա անելիքները, տրվել են նոր հանձնարարականներ: Տավուշի մարզպետի աշխատակազմից հիշեցնում են, որ Դիլիջանի համայնքապետարանում […]
16:24 27.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի անդամներն ու մարզպետի աշխատակազմում նոր ձևավորված աշխատախումբը շրջում են մարզի ջրամբարների տարածքում՝ առկա իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր եղել է Կառնուտի ջրամբարում։ Ջրամբարի պատասխանատուների վստահեցմամբ, […]
16:16 27.05.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:07 27.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրի առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ համագործակցության նկատմամբ առկա երկկողմ հետաքրքրությունը: Միաժամանակ, […]
15:55 27.05.2024
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում խնդիրներ և ընդհատումներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Բացարձակապես չկան ընդհատումներ։ Վերին Լարսը բացարձակապես նորմալ է աշխատում», – ասել է նա՝ պատասխանելով երկրների առևտրային հարաբերությունների մասին հարցին։
15:45 27.05.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է: ««Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
15:21 27.05.2024
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, լեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում սկսվել է հնդավորների պտուղների ծևավորումը։ Հովտային շրջաններում դիտվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը, շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի կողային ընձյուղների առաջացումը, ձմերուկի երրորդ տերևները։ […]
15:14 27.05.2024
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան […]
14:57 27.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, […]
13:37 27.05.2024
Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (26.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.795մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 26-ը ներառյալ՝ 108.115մլն. […]
12:11 27.05.2024
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության […]
12:02 27.05.2024
Մայր Աթոռից հայտնում են, որ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր […]