17:00 26.05.2024
Հեղեղումների հետևանքներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Տաշիրում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
16:48 26.05.2024
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է` այսօր հանրապետության ամբողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-28-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։
16:37 26.05.2024
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն […]
16:27 26.05.2024
«Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
16:17 26.05.2024
«Աղետի գոտում՝ Ալավերդիում, զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
16:08 26.05.2024
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: «ՀՀ ԲՏԱ նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է կապի հայաստանյան օպերատորների հետ և աջակցում է առաջացած խոչընդոտների արագ […]
15:49 26.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։ Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին՝ մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։
15:24 26.05.2024
Ներքին գործերի նախարարությունից հորդորում են խստորեն պահպանել հասարակական կարգը. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների […]
15:20 26.05.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին […]
15:11 26.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. […]
15:00 26.05.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել: 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․ ✅Ախուրյանի ջրամբարում 80%, ✅Արփիլիճ ջրամբարում՝ 88%, ✅Ապարանի ջրամբարում՝ 52%, ✅Ազատի ջրամբարում` 90%, ✅ Մարմարիկի ջրամբարում` 97%: Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են […]
14:51 26.05.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Ըստ անհրաժեշտության՝ կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Ջրավազան 7/1, Միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Վ. Սարգսյան 95։
14:39 26.05.2024
ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և […]
14:28 26.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտում է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:
14:09 26.05.2024
Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ […]
13:53 26.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Երևանն այս պահին»:
13:42 26.05.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների հետևանքով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է […]
13:32 26.05.2024
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]
13:28 26.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի […]
13:17 26.05.2024
Հանրապետության տարածքում մայիսի 26-ի ցերեկը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-31-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։ Երևան […]
13:07 26.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
12:54 26.05.2024
Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են […]
12:45 26.05.2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին: Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող […]
12:28 26.05.2024
Ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է վարքականոնները ջրհեհեղի դեպքում: Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ: Ջրհեղեղները կարող են առաջանալ. – երկարատև առատ տեղումներից. – սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից. – ջրամբարների փլուզումներից. – հիդրոկայանների պատնեշների ճեղքումից. – ծովային փոթորիկներից. – ցունամիներից. – երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից: […]
12:20 26.05.2024
«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,-գրել է Բաղդասարյանը:
12:12 26.05.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 […]