TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հղին տարհանվել է Ախթալայից. ԱՆ

19:16 26.05.2024

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ «Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան

19:07 26.05.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով կան բնակավայրեր, որոնց կամուրջները փլուզվել են, այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա։ «Գետը դեռ շարունակում է բավական վարար մնալ, մի շարք աշխատանքների, հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքների հնարավորություն չի տալիս»,- ասել է Սանոսյանը։ Նա նշել է, որ հսկայական չափերի […]

̰
Հավաքների մասնակիցներին և աջակիցներին վճռականորեն հորդորում ենք իրենց իրավունքների իրացումն ապահովել՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները. ՔԿ

18:56 26.05.2024

Հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում շարունակել են արձանագրվել առերևույթ հանցագործության տարատեսակ դրսևորումներ, որոնց առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել շուրջ երեք տասնյակ անձանց նկատմամբ։ Այդ մասին ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար իրազեկել է հանրությանը։ «Նկատի ունենալով վերոնշյալը, վերջին օրերին ակտիվացած անհանդուրժողականության խոսույթը, Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ հնարավոր սադրանքների մասին մանիպուլյատիվ տեղեկույթի շրջանառումը […]

̰
Գետերում ջրի մակարդակը՝ ժամը 17։00-ի դրությամբ

18:49 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տվյալներ է ներկայացրել գետերում ջրի մակարդակի վերաբերյալ: Ժամը 17։00-ի դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում […]

̰
Որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում շարունակվում են

18:40 26.05.2024

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում շարունակվում են:

̰
ՏԿԵ նախարարը հանձնարարել է պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար, նրանց տեղավորել հյուրանոցներում

18:25 26.05.2024

Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նիստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը, ԱԺ […]

̰
Ի՞նչ անել ջրհեղեղից հետո. ՆԳՆ

18:14 26.05.2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է վարքականոնները ջրհեղեղից հետո. Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․ – հիմքի ամբողջությունը, – պատերի, պատուհանների և հատակի վիճակը, – հաղորդակցության համակարգը, – թունավոր օձերի հնարավոր առկայությունը, – ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով, – խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո, – մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը, – նախքան […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

18:02 26.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. […]

̰
Թարմացված տվյալներ՝ Լոռու և Տավուշի մարզերում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ

17:34 26.05.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ է իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է […]

̰
Աղստև գետի ջրի մակարդակը 26 սմ-ով իջել է

17:11 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աղստև գետի ջրի մակարդակը Դիլիջան համայնքի հատվածում նույն օրվա առավոտվա համեմատ 26 սմ-ով իջել է:

̰
Հեղեղումների հետևանքներին վարչապետը ծանոթացել է նաև Տաշիրում

17:00 26.05.2024

Հեղեղումների հետևանքներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Տաշիրում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

̰
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի

16:48 26.05.2024

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է` այսօր հանրապետության ամբողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-28-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։

̰
Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

16:37 26.05.2024

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն […]

̰
Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները. վարչապետ

16:27 26.05.2024

«Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ալավերդիում զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ. վարչապետ

16:17 26.05.2024

«Աղետի գոտում՝ Ալավերդիում, զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ նախարարություն

16:08 26.05.2024

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: «ՀՀ ԲՏԱ նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է կապի հայաստանյան օպերատորների հետ և աջակցում է առաջացած խոչընդոտների արագ […]

̰
Որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում

15:58 26.05.2024

Որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում:

̰
Մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում

15:49 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։ Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին՝ մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` աղետի վայրում. լուսանկարներ

15:35 26.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` աղետի վայրում: Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը լուսանկարներ է հրապարակել:

̰
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ

15:24 26.05.2024

Ներքին գործերի նախարարությունից հորդորում են խստորեն պահպանել հասարակական կարգը. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների […]

̰
Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել ՏԿԵ նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին. Ավինյան

15:20 26.05.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:11 26.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. […]

̰
ՇՄ նախարարությունը՝ ջրամբարների լցվածության վերաբերյալ

15:00 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել: 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․ ✅Ախուրյանի ջրամբարում 80%, ✅Արփիլիճ ջրամբարում՝ 88%, ✅Ապարանի ջրամբարում՝ 52%, ✅Ազատի ջրամբարում` 90%, ✅ Մարմարիկի ջրամբարում` 97%: Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են […]

̰
Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով

14:51 26.05.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Ըստ անհրաժեշտության՝ կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Ջրավազան 7/1, Միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Վ. Սարգսյան 95։

̰
ՆԳՆ թարմացված տվյալները՝ աղետի հետևանքների մասին. Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել 1 դի

14:39 26.05.2024

ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և […]

̰
Վարչապետն աղետի գոտում է

14:28 26.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտում է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:  

̰
«Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը հայտնվել է ջրի տակ

14:09 26.05.2024

Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ […]

̰
911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ

14:00 26.05.2024

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ։

̰
Երևանն այս պահին

13:53 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Երևանն այս պահին»:

̰
ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» անցակետով

13:42 26.05.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների հետևանքով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է […]

̰
BACK_TO_TOP