TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լռության օրը պետք է հանվի. Տիգրան Հակոբյան

16:40 29.09.2018

«Լրագրողները նախընտրական շրջանում իրավունք չունեն համեմատել պատգամավորների խոստումները կամ քննադատել այն պաշտոնյաներին, ովքեր իրենց բարեկամներին նշանակում են լավ պաշտոնների: Հետաքննող լրագրությունը ողջ աշխարհում աշխատում է, որպեսզի ընտրողին հնարավորություն տա կողմնորոշվել: Մեզ մոտ լրագրությունը 12 օրվա մեջ լռել էր»,- նշել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ […]

̰
Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը 1 օրում 3,5 մլրդ դոլար են կորցրել

16:20 29.09.2018

Երկու միլիարդատերեր՝ Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սեպտեմբերի 28-ին՝ 1 օրում, կորցրել են 3,5 միլիոն դոլար, գրում է Bloomberg-ը: Նշվում է, որ Ցուկերբերգը կորցրել է 1,5 միլիարդ դոլար է կորցրել այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ բորսաների և արժեթղթերի դաշնային հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել իր դեմ: Ինչպես նշվում է, Մասկին էլ մեղադրել […]

̰
Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան

16:18 29.09.2018

Դիլիջանի թունելում կեսօրից առաջ բռնկված հրդեհը մարվել է։ Թունելի երկու ելքերից էլ հիմա ծուխ է դուրս գալիս, անցուղին դեռ չի բացվել, բայց հիմնական վտանգն արդեն անցել է, տուժածներ չկան։ Հիմա աշխատանքներ են տարվում թունելը բացելու համար։ Մինչ այդ Դիլիջան գնացողները պետք է շրջանցեն թունելն ու անցնեն Սեմյոնովկա գյուղի ճանապարհով Սևան-Դիլիջան թունելի տնօրեն Ռուբեն Նավասարդյանը SHANTNEWS.AM-ի […]

̰
Արցախը Հայաստանին միացնելը «Սասնա ծռերի» արտաքին քաղաքականության հիմնախնդիրներից է. Չուգասզյան

16:01 29.09.2018

Արցախը Հայաստանին միացնելը «Սասնա ծռերի» արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Գարեգին Չուգասզյանը: «Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները հետևյալն են՝ առաջին՝ Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու միջոցով Արցախյան հակամարտության արդար և հայանպաստ լուծման միջազգային ճանաչման, ինչպես նաև այդպիսի լուծմամբ՝ տարածաշրջանում լարվածության հնարավոր աճման կանխման և չեզոքացման ապահովում: […]

̰
Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ կիրականացնի

15:41 29.09.2018

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից պատրաստվում է իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով, որ հորն արդարացնեն և համաներում հայտարարեն: Նշենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը խոսել է այս թեմայով և հայտնել, որ կառավարությունն ունի միայն մեկ տարբերակ՝ Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը փակից փոխել բաց ռեժիմի, […]

̰
«Սաստեքս» ընկերությունը խախտել է Գյումրիում ներդրումային ծրագրի ժամկետները

15:28 29.09.2018

Մի քանի տարի առաջ «Սաստեքս» ընկերությունը խոստանում էր Գյումրիում ստեղծել 600-900 աշխատատեղ, բայց մինչ օրս այդ խոստումները չեն կատարվել. պատճառաբանությունը նույնն է՝ կարի արտադրություն կազմակերպելու համար նախատեսված սարքավորումները ճանապարհին են և դեռ Հայաստան չեն հասել: Գործարարին կառավարությունը տրամադրել էր Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը, որի վերակառուցման ու արտադրական գործունեության հարմարեցման շինաշխատանքները նախատեսվածից երկար ընթացք ունեցան: […]

̰
ԲՀԿ-ի հանդեպ տեղեկատվական տեռորն ու ապատեղեկատվության կատաղի գրոհը շարունակվում են. Արման Աբովյան

14:56 29.09.2018

ԲՀԿ-ի հանդեպ տեղեկատվական տեռորն ու ապատեղեկատվության կատաղի գրոհը շարունակվում են։ Այս մասին Facebook-ում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանու ավագանու անդամ Արման Աբովյանը: «Այսօր և երեկ համացանցը կրկին ողողվեց բացահայտ սուտ թեզերով, որոնք վերաբերվում են ԲՀԿ ին։ Առաջինը. մամուլը սկսեց տարածել տեղեկատվություն՝ իբր ԲՀԿ ի կողմից գործադիր նշանակված պաշտոնյաները միտումնավոր սաբոտաժի են ենթարկում իրենց ենթակայության […]

̰
Շիրակի մարզում 16 ներդրումային ծրագրերից կյանքի է կոչվել միայն 2-ը

14:46 29.09.2018

2018 թվականին կառավարությանը ներկայացված Շիրակի մարզի 16 ներդրումային ծրագրերից հաստատվել էր 7-ը, բայց իրականացվեց միայն 2-ը, որոնք արտադրության ոլորտից չեն: Առաջինն իրականացնում է «Բասենի գովք» ընկերությունը: Հատկացված նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքում ընկերությունը   ամբողջությամբ ապամոնտաժել է երկրաշարժից կիսաքանդ մնացած շինությունը և իրականացնում է համալիր կենտրոնի կառուցման աշխատանքներ, որի համար, ըստ ներկայացված  ծրագրի, կատարվելու է 1 միլիարդ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի ԱԳՆ ղեկավարի հետ

14:31 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Նախարար Մնացականյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Բեհջետ Պացոլին […]

̰
Քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն գնել է 1142 րոպե վճարովի գովազդ, «Իմ քայլը»՝ 229 րոպե

14:19 29.09.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է  ընտրությունների ընթացքում հանձնաժողովի գործունեությանը: «Մեր հանձնաժողովի վրա դրված է կատարել մշտադիտարկման լիազորություն: Ինչպես միշտ, մենք հետևում ենք օրենքի տառին և ըստ դրա՝ մշակում այն մեթոդաբանությունը, որով գնահատում ենք հեռուստաընկերության օբյեկտիվությունը, չեզոքությունը: Սա առաջին ընտրությունը չէ, որ տարբեր միջազգային և տեղական գերատեսչությունների […]

̰
Ներկայումս ընտրությունները հանդես են գալիս որպես ավելի վստահելի ինստիտուտ. քաղաքագետ

14:11 29.09.2018

«Ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները կարող են լինել տարբեր՝ սկսած նրանից, որ դրանց մասնակցել է բնակչության 40 տոկոսը: Շարունակելով, որ տեսեք՝ չկա այլընտրանք, որը, իմիջիայլոց, այդքան էլ լավ չէ, երբ մի քաղաքական ուժը ձեռք է բերում ձայների 80 տոկոսից ավելին: Բայց տվյալ իրավիճակում մեկ բան հասկանալի է, որ ներկայումս ընտրությունները հանդես են գալիս որպես ավելի վստահելի ինստիտուտ»,- […]

̰
Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը. Վարուժան Ավետիսյան

13:59 29.09.2018

Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը: Այս մասին «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: Նա նշել է, որ մեր պետությունն առաջին հերթին պետք է ռազմավարական, գործընկերային հարաբերություններ հաստատի ԱՄՆ-ի և Իրանի հետ: «Որակապես նոր մակարդակի պետք է հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի հետ, ինչպես նաև այս ամեն […]

̰
Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

13:55 29.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել […]

̰
Դիլիջանի թունելում պայթած բեռնատարում եղել են հեռուստացույցներ. նոր մանրամասներ

13:46 29.09.2018

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը այս պահին գրեթե մարված է, Սևանի կողմից արդեն որոշակի տեսանելիություն կա: Դեպքի վայրից մանրամասներ է ներկայացնում SHANTNEWS.am-ի թղթակիցը, ով հաղորդում է, որ սկզբում թունելին 100 մետրից մոտ գնալն անհնար էր, մեծ քանակությամբ ուժեղ ծուխ էր դուրս գալիս: «Բեռնատարը վրացական է` բեռնված հեռուստացույցներով, երբ հրդեհը բռնկվել է, հեռուստացույցները սկսել են պայթել: Անմիջապես, […]

̰
ՀՀԿ-ն չի պատրաստվում հոկտեմբերի 15-ին հանրահավաք իրականացնել. Աշոտյան

13:44 29.09.2018

Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարաել է  ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Աշոտյանը:

̰
Այն, ինչ այսօր սկսում ենք, լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուներից մեկը. Ժիրայր Սեֆիլյան

13:32 29.09.2018

Այն, ինչ այսօր սկսում ենք լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը: Այս մասին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը նշել է, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ հնարավորություն կա ստեղծել ազգային պետություն:

̰
Մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը

13:26 29.09.2018

Այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը: 143 հիմադիրների մասնակցությամբ համագումարի մեկնարկը տրվել է այն ժամանակ, երբ սրահ են մուտք գործել «Սասնա ծռեր» խմբի անդամները: Այնուհետ սկսվել է բուն միջոցառումը՝ հաշվիչ հանձնաժողովի և նախագահության անդամների ընտրությունը: Համագումարում առաջարկվել է հաշվիչ հանձնաժողովի նախագահության թեկնածու առաջարկել Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունը, սակայն Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ քանի դեռ ձգձգվում […]

̰
Վարկերի վերադարձման պահանջով բանկերից ավելի քան 5 հազար գործ կա դատարաններում

13:20 29.09.2018

Բանկերում քաղաքացիների՝ տարիներով չվճարված վարկերի տույժ ու տուգանքների զիջումը, պարզվում է, վերաբերում է ոչ բոլորին: Կառավարության որոշմամբ` չեղյալ են համարվելու միայն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ անհուսալի դասակարգված վարկերի տույժերը, իսկ դրանք 271 և ավելի օր ուշացումներ գրանցած վարկերն են: Նշված պայմանի պատճառով ժամկետանց վարկեր ունեցող շատ վարկառուներ տույժերի համաներման ծրագրից դուրս են մնացել: Նրանցից […]

̰
Մարդիկ գումար չունեն անգամ օճառ գնելու. Ահարոն Ադիբեկյանը՝ տարեցների խնդիրների մասին

12:55 29.09.2018

«Տարեցներն ունեն 2 խնդիր՝ մենությունը և սոցիալական անպաշտպանվածությունը: Հայաստանում մի ժամանակ կային բարեգործական հիմնադրամներ, որոնք փրկություն էին տարեցների համար, օգնում էին տարեցներին, հիմա դրանք համարյա չեն գործում»,- խոսելով Հայաստանում տարեցների խնդիրների մասին՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 340 հազար տարեց կա Հայաստանում, որից 200 հազարը կին է: Կանանց  կյանքի միջին տևողությունը 5 տարով ավելի է, […]

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից չի հաջողվում մեկնաբանություն ստանալ համացանցում հրապարակված ձայնագրության վերաբերյալ

12:45 29.09.2018

Երեկ համացանցում հրապարակվել էր ձայնագրություն, ըստ որի՝ ներկայացված է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար վճարել բազմաթիվ ակտիվիստների` ֆլեշմոբերին և հանրահավաքներին մասնակցելու դիմաց։ Նշենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը, ինչպես իրենք են նշում, հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: SHANTNEWS.AM-ը […]

̰
Մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, ձերբակալվել է հայրը

12:36 29.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել մանկահասակ երեխայի մահվան մասին, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է փոքրիկի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու […]

̰
Դիլիջանի թունելը հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է

12:26 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարորդներին առաջարկում են երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անհրաժեշտ է օգնություն:

̰
Դիլիջանի թունելում բեռնատար ավտոմեքենա է այրվում

12:20 29.09.2018

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂ հարցը լուծելու համար «ճնշում գործադրել» Հայաստանի վրա

12:15 29.09.2018

Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի վրա «ճնշում գործադրել», որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում հզոր ազդակ ուղարկել և Հայաստանի վրա ճնշում […]

̰
1-ամյա երեխան մահացել է հոր ծեծի հետևանքով. ոստիկանությունը հաստատում է

12:06 29.09.2018

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 29-ին մանկահասակ երեխայի մահվան առնչությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ «Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի […]

̰
Արմավիրում 1-ամյա երեխա է մահացել

11:51 29.09.2018

Երեկ Արմավիրի մարզում 1-ամյա երեխա է մահացել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան մահացել է հոր ծեծի հետևանքով: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը, ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։ Ըստ […]

̰
Լուկաշենկոն ԼՂ հակամարտությունը գորդյան հանգույց է անվանել

11:19 29.09.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ռուս գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գործողությունները Միութենական պետության սահմանների մոտ: Նշենք, որ երկու երկրների նախագահները ուրբաթ հանդիպել էին Տաջիկստանում՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովին: «Անվտանգության հարցը կարելի է ասել, որ մեր այսօրվա գագաթնաժողովի առանցքային հարցն է: Բոլոր նախագահներն են այս մասին խոսում: Նույնիսկ մենք՝ հանգիստ Բելառուսը, անընդհատ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Դամդին Ցոգթբաաթարի հետ

11:12 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: […]

̰
«Ֆեյսբուքի» վրա հարձակումից հետո սկսվում է շատ վտանգավոր պահ. Սամվել Մարտիրոսյան

11:09 29.09.2018

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Ֆեյսբուքի» վրա հարձակումից հետո սկսվում է շատ վտանգավոր պահ. «Բազմաթիվ կիբեր֊հանցագործներ հիմա կսկսեն ձեզ նամակներ ուղարկել, իբր Ֆեյսի անունից, որ մտնեք, գաղտնաբառը փոխեք, ինչ֊-որ բան ստուգեք և այլն։ Բան մի՛ արեք, քանի որ դա լինելու է հարձակման ձև: Իմացեք՝ ոչինչ անել […]

̰
Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի հետ երկխոսության գնալու մասին. ՀՀԿ ԳՄ նիստի մանրամասները. «Ժողովուրդ» 

10:43 29.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ […]

̰
BACK_TO_TOP