TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ներդրվում է պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության մոդել

12:37 01.10.2018

Կարևորելով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի և «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ թեթև արդյունաբերության/տեքստիլ ոլորտում արտադրական գործունեություն իրականացնելու համար ուսումնարանը կիրականացնի արհեստավորների պատրաստում և վերապատրաստում, կտրամադրի անհրաժեշտ տարածք, իսկ «Տավուշ-Տեքստիլը» կտրամադրի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։ Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ […]

̰
ԿԳ փոխնախարարը ժամանել է Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց

12:26 01.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի  մի խումբ մանկավարժներ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: 10-12 ուսուցիչ վաղ առավոտից հրաժարվել են մտնել դասասենյակներ: Նրանք SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը դպրոցը մասնատել է յուրայինների և ոչ յուրայինների: Ուսուցիչները դժգոհում են նաև, որ […]

̰
Ամուլսար տանող ճանապարհներն արդեն 100 օր է՝ փակ են

12:12 01.10.2018

Արդեն հարյուր օր է, ինչ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհին բողոքի ակցիա են իրականացնում հարակից գյուղերի բնակիչները, բնապահպաններն ու ակտիվիստները: Վերջիններս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են իրենց գորոծողությունները: Բողոքի գործողության նախաձեռնողներից մեկի՝ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով՝ Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության ամեն օրը բնապահպանական մեծ վտանգ է ներկայացնում: Ակտիվիստները շեշտել են, որ պայքարը կշարունակեն մինչև հանքարդյունաբերող […]

̰
ԿԳՆ-ն հրապարակել է աշնանային արձակուրդի ժամանակացույցը

12:05 01.10.2018

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից։ Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջանկյալ դրական որոշում է կայացրել Գեղարդի վանքին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ

11:57 01.10.2018

Սեպտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը: ՀՀ ԱԳՆ-ից […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:52 01.10.2018

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 4/3 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Շիրակի մարզի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ 2 հա, Հոռոմ-Գուսանագյուղ […]

̰
Ոսկեհատ գյուղում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի՝ գլխին հրազենային վնասվածքով

11:45 01.10.2018

Այսօր Արմավիրի մարզում առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ, երիտասարդ տղայի դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ […]

̰
Տարեցները մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են․ Մանե Թանդիլյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

11:29 01.10.2018

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ. Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել […]

̰
Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ դասադուլ են հայտարարել

10:54 01.10.2018

Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի  մի խումբ մանկավարժներ հոկտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը: «Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ն այս […]

̰
ՀՀ 9 մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումն ավարտվել է

10:49 01.10.2018

Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է: «Արմենպրես»-ը մանրամասներ է ներկայացնում սպասվող ընտրությունների ու թեկնածուների վերաբերյալ։ Հոկտեմբերի 21-ին ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 43 համայնքներում: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու մրցապայքարին մասնակցելու է 152 […]

̰
Փրկարարները դուրս են բերել Արզնու ձորն ընկած քաղաքացու դին

09:36 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1953 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Ամուսնու հետ վիճաբանելուց հետո կինը սուր ծակող գործիքով վնասել է իրեն

09:25 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին` ժամը 23:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Տ. Վ.-ն (ծնված […]

̰
Այսօր սպասվող հոսանքազրկումների մասին

09:21 01.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դրոյի փ. 14, 14ա, 14/1, 14/2, 16, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վրացական 4-րդ նրբ. 5, 5/1, 7 շենքերը, Կոմիտասի պող. 32/8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավետ Ավետիսյան […]

̰
Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

09:08 01.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 1-ին` ժամը 10։00-24:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ և 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու, Արաբկիր վարչական շրջանի […]

̰
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր

07:37 01.10.2018

Թուրքիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել։ Զոհվել է առնվազն 5 մարդ։ Այս մասին հայտնում է TRT-ն։ Փչովի նավը խորտակվել է Սուլթանիչեի ափերի մոտ։ Առափնյա պահպանության ծառայության ջոկատները ջրից դուրս են բերել 5 ներգաղթյալների դիեր։ Փրկարարական գործողությունը շարունակվում է, քանի որ նավում 12 մարդ է գտնվել։

̰
Ո՞վ է նվիրել հեծանիվը Փաշինյանին

07:29 01.10.2018

Հեղափոխական գրառումներով հեծանիվը, որը երեկ, որպես առողջ ապրելակերպի քարոզ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գործածել է, նրան է նվիրել քաղաքացիներից մեկը, ում անունը կիրակի առավոտյան՝ հեծանվով աշխատանքի գնալիս Փաշինյանը չի կարողացել մտաբերել։ Երեկոյան արդեն Փաշինյանը հայտնել է  հեծանիվը նվիրողի անունը։ «Emil Asatryan ջան, ճի՞շտ է, որ հեծանիվը Դուք եք նվիրել: Շնորհակալ եմ, եղբայր: Միայն թե՝ դա չեմ […]

̰
Ֆայտոնը Գյումրիի աղն է, առանց ֆայտոն Գյումրին չեմ պատկերացնե. ֆայտոնչի Սամվել Մուրադյան

00:14 01.10.2018

Սամվել Մուրադյանի  գերդաստանը դեռ 1961 թվականից ֆայտոն է ունեցել ու ամեն օր շրջել է քաղաքի փողոցներով․ սկզբում՝ պապը, հետո՝ հայրը, հիմա էլ ինքն է շարունակում ավանդույթն ու Գյումրվա կառքով շրջում հրապարակում: «Գյումրեցիք սիրենգը ֆայտոն, ըդիգ նշանակություն չունի նստինգը, չեն նստի, բայց կուրխնան, օր տեսնինգը ֆայտոնը քաղաքով կֆռա»,- պատմում է ֆայտոնչի Սամվել Մուրադյանն ու Սուրբ Յոթվերք […]

̰
Կապանի շենքերում օձեր են հայտնաբերվել

22:39 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի շենքերից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: Սեպտեմբերի […]

̰
Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 29-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

22:14 30.09.2018

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ […]

̰
Գյումրիում այսօր գտա մանկությունս. երևանցի զբոսաշրջիկ

21:58 30.09.2018

Գյումրիի բոլոր փողոցներում ու հարակից թաղամասերում այսօր տոնական տրամադրություն էր: Արվեստների, արհեստների ու հումորի քաղաքը հյուրերին ու զբոսաշրջիկներին էր ներկայացել իր վարպետների ձեռագործ աշխատանքներով, իսկ Վարդանանց հրապարակում էլ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Գյումրվա ավանդական ֆռռիկի՝ հոլի խաղային ցուցադրություն, ինչը գրավեց հատկապես երևանցի Աստղիկ Սահինյանի ուշադրությունը, ով ամուսնու հետ մասնակցում էր քաղաքի օրվա առթիվ կազմակերպված տոնական […]

̰
Գյումրիում բացվել է Համազասպ Պիճիկյանի ու 43 նկարիչների համատեղ ցուցահանդեսը

21:23 30.09.2018

Գյումրիի օրվա տոնակատարությունների շրջանակում «Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Հուշեր. Համազասպ Պիճիկյան» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գյումրեցի հայտնի նկարչի տարբեր տարիների աշխատանքները, իսկ սրահներից մեկում էլ առանձնացվել էին քաղաքի կոլորիտը պատկերող նկարները: Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր ժանրերում ստեղծագործող 43 նկարիչներ ու լուսանկարիչներ, նրանցից շատերը վարպետի ընկերներն ու աշակերտներն են եղել: Ցուցահանդեսին ներկա էր […]

̰
Ընթացիկ տարվա 5 ամիսներին անազատության մեջ պահվող անձանց թվի նվազումը 1.5 անգամ գերազանցում է նախորդ 3 տարվա ցուցանիշը. Զեյնալյան

21:03 30.09.2018

2018 թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գրառման մեջ ասված է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած […]

̰
Արարատ Միրզոյանը ճաշակել է Գյումրվա քյալան, իսկ տաղանդ բառը հատուկ գրել երկու դ-ով

20:49 30.09.2018

Գյումրիի օրվա տոնակատարությունների ընթացքում Աբովյան ճեմափողոցում երիտասարդների նախաձեռնությամբ  ստեղծվել է «Վերածնվող Գյումրի» կտավը, որտեղ անցորդները, տարբեր մարզերից ու բնակավայրերից քաղաք եկած  հյուրերն ու զբոսաշրջիկներն իրենց գրառումներն են կատարել՝ բնութագրելով արվեստների ու արհեստների քաղաք  Գյումրին ու բարեմաղթանքներ հղել քաղաքի տոնի առթիվ: Կտվին է մոտեցել ու կապույտ ջրաներկով իր գրառումն արել նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՝ «Տաղանդդ անսպառ, […]

̰
Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից. ԿԲ

20:31 30.09.2018

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ […]

̰
Փոխնախարարի միջամտությամբ Արամի 23 հասցեում գտնվող շենքը չի քանդվի

16:05 30.09.2018

Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է: Երգչախմբի անդամները և նրանց սատարողները քայլեր են ձեռնարկում շենքը փրկելու համար:«Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ շենքը կանգուն է մնալու»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ երբ «Հայաստանի […]

̰
Վրաստանից Հայաստան է տեղափոխվել Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման մեջ կասկածվողը

15:53 30.09.2018

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված 49-ամյա Գագիկ Դանոյանին, ով կասկածվում է օգոստոսի 28-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա զինված հարձակում կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դանոյանն այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:45 30.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերին եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կբարձրանա […]

̰
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է Փաշինյանի արձանը

13:38 30.09.2018

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է «Իմ քայլը»։ Դեռևս հայտնի չէ`ով է արձանի հեղինակը, հայտնում է Hraparak.am-ը։ Հենց այսպիսի տեսքով է Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսել իր քայլարշավը Գյումրիից`14 օրում անցնելով մի քանի մարզերով, և ապրիլի 13-ին հասել Երևան։

̰
Փաշինյանը վազորդների ուղեկցությամբ հեծանվով ուղևորվել է բանկ

11:36 30.09.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակել է հեծանվային ուղևորությունը։ Այս անգամ նա ուղևորվել է բանկ՝ մասնակցելու բիզնես կենտրոնի բացմանը։ Նա նշել է, որ հեծանիվը շատ հարմար տրանսպորտային միջոց է։ Ուղևորության ընթացքում Փաշինյանն ակամայից հանդիպել է Գունազարդ վազքի մասնակիցներին, ովքեր լուսանկարվել են վարչապետի հետ։ Այնուհետև վարչապետը շարունակել է երթը վազորդների ուղեկցությամբ, հասել «Ամերիա բանկ», որտեղ նրան սպասողների թվում […]

̰
Գուտերեշը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել վստահության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկել

09:25 30.09.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով […]

̰
BACK_TO_TOP