09:05 30.09.2018
Կիրակի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներդրումն է ունեցել առողջ ապրելակերպի քարոզչության գործում։ Դեռևս օգոստոսի 17-ին մի քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ էր նվիրել՝ հեղափոխական գրառումներով։ Այսօր առավոտյան Փաշինյանն այդ հեծանվով գնացել է աշխատանքի։ Փաշինյանը նշել է, որ հեծանիվը հարմարեցվել է ուղիղ եթերին, որպեսզի հարմար լինի միաժամանակ վարելն ու հաղորդակցության մեջ լինելը։ Ճանապարհին Փաշինյանը ողջունել […]
23:42 29.09.2018
«Շանթ»-ը նոր նախագիծ է սկսում: Շատ շուտով բոլոր նրանք, ովքեր համարում են, որ կարող են շրջապատին ծիծաղ պարգևել, իրենց ուժերը կարող են փորձել «Հումորի լիգա»-ում: Նոր ձևաչափը հնարավորություն կտա ոչ միայն սեփական ուժերը փորձել երգիծաբանի կարգավիճակում, այլև հայտնի դառնալ:
22:43 29.09.2018
2018 թվականին Շիրակի մարզից կառավարություն է ներկայացվել 19 սուբվենցիոն ծրագիր, որից հաստատվել են միայն 9-ը, չորսը գտնվում են ավարտման փուլում: Սոցիալական նշանակության սուբվենցիոն ծրագիր ներկայացնելու դեպքում կառավարությունը համաֆինանսավորում է 40, իսկ տնտեսական ծրագրի դեպքում՝ 30 տոկոսը, գումարի մնացած մասը պետք է համայնքային բյուջեից տրամադրվի:Համաֆինանսավորման հարցում էական նշանակություն ունի նաև համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից: Երևանին մոտ գտնվող […]
22:31 29.09.2018
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:10 29.09.2018
Ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայկական պատմությանն ու մշակութային ավանդույթներին: Հոդվածագիրը տպավորիչ կերպով ներկայացնում է իր հիացական վերաբերմունքը հայկական արվեստի նմուշների, ազգային առանձնահատկությունների ու քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի մասին տեղեկություններն ու դրանցից ստացած տպավորությունները: «Չնայած Հայաստանի պատմությունը հարուստ է ավերածություններով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական […]
21:47 29.09.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է հանրահայտ BBC լրատվական ծառայության՝ Եգիպտոսում հայկական համայնքի մասին հրապարակած հոդվածին: Դրան կից ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականում հրապարակված հոդվածի հայերեն տարբերակը: Ներկայացնում ենք նախարարի գրառումն ամբողջությամբ. «BBC-ն ևս անդրադարձել է մեր պաշտոնական այցին: Ի տարբերություն եգիպտական մի շարք լրատվամիջոցների՝ բրիտանական լրատվական գործակալության արաբական ծառայությունը […]
21:40 29.09.2018
Korrespondent-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձություններին՝ հատուկ շեշտ դնելով հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված դրվագներին: «Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Միգուցե, նրանք դեռ այնքան էլ սովոր չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց նա, կարծես թե, այդ շրջանում օտարի պես չէր»,- գրում է հոդվածագիրը: Այնուհետև […]
21:30 29.09.2018
Ոստիկանության Սևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Սևանի վետերանների խորհրդի հետ համատեղ, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։30-ին, Նաիրյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Արարատ Խ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սևաստոպոլ-Բալակլավա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարության փորձ) մեղադրանքով:
21:13 29.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից: Այս պահին թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։
21:04 29.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնում է Լյուվենի համալսարանական կլինիկա կատարած այցի ու այդ հաստատության հետ հայ գիտնականների համագործակցության մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Լյուվենի համալսարանական կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունք, որտեղ տեղադրված էին ՊԷՏ/ՀՏ և ՊԷՏ/ՄՌՏ սարքավորումներ։ Համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն և Տիգրան Մահտեսյանը ներկայացրին […]
20:50 29.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
20:44 29.09.2018
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15։25-ին, Մեծավան գյուղի Իսակովի փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը սեպտեմբերի 27-ից Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
20:24 29.09.2018
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3 […]
20:13 29.09.2018
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ընտրությունների ընթացքում հանձնաժողովի գործունեությանը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին գործող օրենքները արգելափակում են քաղաքական ժուռնալիստիկան, այդ օրենքները ոնց-որ անօրինական համարեն քաղաքական ժուռնալիստիկայի կանոնները: Նախընտրական շրջանում լրագրողները, ովքեր պետք է քննադատեն և վերլուծեն իրադարձությունը, որևէ ծպտուն չեն հանում և բացասական տեղեկատվություն այդ թեկնածուների […]
20:00 29.09.2018
Facebook սոցցանցի վրա ցանցահենների հարձակման վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով քանի օգտատեր է տուժել: Այս հարձակումն, ըստ փորձագետի, կարող է նոր հարձակումների պատճառ դառնալ, արդեն այլ ցանցահենների կողմից: «Միշտ նման դեպքերից հետո հաքերային խմբերը փորձում են հենց բուն դեպքը: Facebook-ի […]
19:59 29.09.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տեղական արտադրողին աջակցելու կոչին: «Տեղեկացնեմ, որ 2012 թվականից ոսկեգույնն եմ կապում, իսկ մյուսը 2017 թվականից։ Շատ որակով են և գեղեցիկ տեսք ունեն։ Այսպիսով աջակցենք մեր արտադրողներին: P. S. Եթե չեմ սխալվում ոսկեգույնը […]
19:48 29.09.2018
Շիրակի մարզում ներդրումային ծրագրեր առայժմ իրականացնում են միայն տեղացի ներդրողները: Շուկայում տեսակարար կշիռ ունեցող գործարարներն իրենց աշխատանքներն ընդլայնում են հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում, որը Շիրակի մարզում համարվում է զարգացող գերակա ոլորտ: Ներկայումս մարզում իրականացվող ներդրումային հիմնական ծրագրերից են թելի, կարի, կոշիկի ու ջինսի արտադրությունները: Արտաքին ներդրումների առումով մարզում դեռևս էական տեղաշարժ չկա: Հետաքրքրված գործարարներ կան, […]
19:15 29.09.2018
Արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ հանրության համար բաց են Բաղրամյան 26-ի դարպասները: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է նախկինում նախագահի, այժմ արդեն վարչապետի նստավայրի տարածքում, որտեղ այս օրերին բազմաթիվ հյուրեր են գալիս՝ ծանոթանալու տարածքին, լուսանկարվելու և զբոսնելու: Բաղրամյան 26-ը հավակնում է դառնալ մայրաքաղաքի ամենաայցելվող զբոսավայրերից մեկը: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, […]
19:12 29.09.2018
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժինը նոր շենք ունի, որը շահագործման է հանձնվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նորակառույց շենքում կգործեն Կումայրիի ոստիկանության բոլոր՝ անձնագրային, քննչական, փորձագիտական բաժանմունքները: Նույն հարկի տակ կգործի նաև Հայաստանի ոստիկանության «Դինամո» մարզական կազմակերպությունը։ Ոստիկանապետը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շենքային պայմաններին։ «Շենքային պայմանները […]
18:52 29.09.2018
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ: Նախարարը մեծապես կարևորել է աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս առումով նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների և Մարդասիրական գործերի […]
18:44 29.09.2018
Երևանի ավագանու ընտրությունները ստուգարք էին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այսպես են քաղաքագետները բնորոշում վերջին ընտրությունները։ Այսօր Գյումրիում հրավիրված քննարկման ընթացքում բանախոսները խոսել են ընտրությունների արդյունքների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ ստեղծված քաղաքական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը անհետաձգելի է։ «Ոչ մի պառլամենտական երկրում գործադիր իշխանությունը չի կարող չհենվել օրենսդիր […]
18:38 29.09.2018
Այսօր Սրտի միջազգային օրն է, տոնը նշվում է 1999 թվականից Սրտաբանների համաշխարհային ֆեդերացիայի առաջարկությամբ: Այս ակցիան ողջունել են բազմաթիվ առողջապահական կազմակերպություններ և բազմաթիվ հայտնի կազմակերպություններ: Ի սկզբանե, տոնը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011թ. այն սկսել է նշվել սեպտեմբերի 29-ին: Տոնը նշելու նպատակը հասարակության գիտակցության բարձրացումն է, քանի որ, ըստ առողջապահական միջազգային կազմակերպության […]
18:15 29.09.2018
ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել Դավիթաշենում այսօր գրանցված մահվան դեպքի կապակցությամբ: 1957 թ. ծնված տղամարդու սպանության գործով որպես կասկածյալ ներգրավվել և ձերբակալվել է որդին: Նախաքննություն է ընթանում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, […]
18:03 29.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ հայկական արտադրության ժամացույց է կրում: «Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում, իսկ ես տեղյակ չեմ։ Ուրեմն, այս ժամացույցները Երևանի AWI խանութում վաճառվում են 76 հազար և 105 հազար դրամներով: Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: […]
17:53 29.09.2018
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է: Նա հայտնեց, որ իրենք շատ տարբեր հարցեր են քննարկել: Հանդիպումը եղել է մոտավորապես մեկ ամիս առաջ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, նաև Արցախի հարցը: Հարցին` ի՞նչ պարբերականությամբ են հանդիպում, ո՞րն էր այս հանդիպման առիթը, նա պատասխանեց. «Չեմ ասի` […]
17:36 29.09.2018
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են […]
17:05 29.09.2018
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել են Ուռուցքաբանական դիսպանսերի նոր մասնաշենք` ծանոթացել շենքային պայմաններին ու սարքավորումներով հագեցվածությանը: Այցին մասնակցում էին նաև «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի մասնագետները՝ տնօրեն Արման Բաբլոյանի գլխավորությամբ: Պատվիրակությունն այնուհետև այցելել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քննարկել են համակարգի […]
16:57 29.09.2018
Ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս հարցին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը: Ըստ հոդվածագրի՝ Արմեն Սարգսյանը զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։ «Նախագահ ընտրվելուց հետո նա փորձել է հանգստացնել Հայաստանում քաղաքական տագնապը: Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է: 65-ամյա […]