12:09 28.09.2018
Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը […]
12:03 28.09.2018
Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը զգալիորեն աճել է, որը բացասական գործոն է հանդիսանում: Այս մասին «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը ներկայացրել է, թե նախարարությունն ինչ է պատրաստվում անել այդ խնդիրը լուծելու համար: «Առաջինը պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ: Առաջինը՝ բնակավայրերից կեղտաջրերի մաքրման կենտրոնական կայաններում կենսաբանական մաքրման […]
11:29 28.09.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված […]
11:10 28.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ նորակառույց ջրագիծը գործող համակարգին միացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 10։00-18Հ00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան և Քարակերտ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:06 28.09.2018
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի ավան: Այն տեղակայված կլինի Ազատության հրապարակում: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ֆրանկոֆոն երկրները մասնակցելու են առանձին տաղավարներով: Իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ Տեղադրված է լինելու բեմահարթակ, որտեղ մասնակից երկրները պարային, երաժշտական կատարումներով պարբերաբար կներկայանան հանդիսատեսին: Ավանում ներկայացված կլինեն […]
09:42 28.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 33 շենքերը և թիվ 33 սեփական տունը, Թբիլիսյան խճուղու 1/8, Մալխասյանց փ. 1, 3, Մամիկոնյանց փ. 51, 62 շենքերը, Սարկավագի փ. 1-24, Հ. Էմինի 1-9, […]
09:02 28.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։ Ուներ մեկ օգնական և անվտանգության մեկ աշխատակից, այն էլ կին՝ Զոյան, ով այսօր էլ համակարգում է։ Ռիտա Սարգսյանը փակ տարածքներ չէր սիրում և երկու ժամից ավելի չէր մնում օդում․ նա ամուսնուն ուղեկցում էր միայն կարճատև այցերի […]
00:46 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
00:08 28.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 5-ական, բնակարանային գողության 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու, լրագրողի […]
23:26 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր […]
23:15 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում ունեցավ աշխարհահռչակ Airbus ընկերության մաս հանդիսացող Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև դրանց ընթացիկ սպասարկմամբ: ԱԻ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուղղաթիռները, որոնք հարմարեցված են դժվարամատչելի տեղանքներում փրկարարական աշխատանքների իրականացման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման և […]
22:49 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձել են Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրանց […]
22:14 27.09.2018
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ և բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի […]
22:02 27.09.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավրության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել: ԱԱԾ-ի և ոստիկանության կենտրոնական բաժնի հետ միասին ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու ու իրացնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման […]
21:39 27.09.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ այս գործով կա 4 ամբաստանյալ: Նրանցից 1-ը` Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցի տարածքը վաճառելու և 1600 դոլար գումար ստանալու մեջ: Մյուս 3-ը՝ գերեզմանափորներն ու գերեզմանոցի աշխատակիցը, մեղադրվում են հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին անարգելու մեջ: Դատավարությունը վկաների […]
21:27 27.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու […]
20:17 27.09.2018
Ամասիայի տարածաշրջանի բարձրադիր հատվածում գտնվող Արդենիս լիճը, որը «Արփի լիճ» ազգային պարկում է ներառված և համարվում է հատուկ պահպանվող տարածք, վտանգված է: Ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա գտնվող բնական աղբյուրներից գոյացած լճում և հարակից տարածքում ոչնչացել են եղած կենդանական ու բուսական հազվագյուտ տեսակները: Այս մասին բարձրաձայնել են հարևանությամբ ապրող արդենիսցիները: Շաքրո Ղազարյանը մոտ 30 […]
19:44 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Տարիներ շարունակ ՀՀ և […]
19:40 27.09.2018
«Բոլոր այն կուսակցությունները, որոնք չկարողացան ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ անցողիկ շեմ ապահովել, բնականաբար, պետք է գիտակցեն, թե ինչն են սխալ արել, որ իրենց խոսքը տեղ չի հասել: Իրենք ընտրողին չեն կարողացել ճիշտ խոսքերով գայթակղել, որ իրենց օգնեն: Դա իրենց անցյալի՞ պատճառով է, թե՞ ներկայի, չգիտեմ, սակայն դասեր կան սովորելու, թե ինչ վարքագիծ պետք է լինի […]
19:26 27.09.2018
Հայ-ռուսական միացյալ զորքեր ունենալու մասին որոշումը հաստատվել է 2000 թվականին հայ-ռուսական միջպետական համաձայնագրով: Զորամիավորման կազմի մեջ են մտնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ: Այսօր ռուսական ռազմաբազայի տարածքում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հայ և ռուս զինծառայողները ցուցադրական վարժանքներ են ներկայացրել, շարահրապարակով համատեղ շքերթով անցել, իսկ […]
19:13 27.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային […]
18:30 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ հանդիպումը նախագահի նստավայրում է: Հանդիպումը փակ է, այնտեղ միայն կառավարության օպերատորներն են նկարահանում իրականացնում: Հանդիպմանը կհաջորդի պաշտոնական ընթրիք` ի պատիվ երկրների ղեկավարների: Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին հատուկ են նախապատրաստվել. […]
18:28 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք […]
18:20 27.09.2018
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր Գյումրիում անդրադարձել է նաև սահմանային լարվածությանը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը տեղեկացրել էր, Արտակ Դավթյանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր մասնակցել է հայ-ռուսական միացյալ զորամիավորման խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գնդակոծություններ պարբերաբար լինում են: «Եղել […]
18:16 27.09.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա, մասնավորապես, նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել: SHANTNEWS.AM-ը կապ հատատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ […]
17:59 27.09.2018
Հայկական և ռուսական զորամիավորումներն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Սա բխում է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման ծրագրերից: Իսկ այդ ծրագրերը ՊՆ օրակարգում են: Արտակ Դավթյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է, որ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կազմավորվել է 18 տարի առաջ և դա քիչ ժամանակ է […]
17:55 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ԶԼՄ-ների համար պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին քննարկման առիթ դարձած մի դեպքի վերաբերյալ: «Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք ՀԺ-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական […]
17:36 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Զոհրաբ Մնացականյանը […]
17:25 27.09.2018
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր սպառազինության ցուցադրություն է կազմակերպել: Հայ-ռուսական միացյալ զորամիավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակում ռուսական ռազմաբազան ներկայացրել էր անօդաչու սարքերի, զրահամեքենաների, զենիթահրթիռային կայանների տեսակներ: Սպառազինության ցուցադրությանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա նկատել է, որ ՀՀ զինված ուժերում կան սպառազինության այնպիսի տեսակներ, որոնք ռուսական 102-րդ ռազմաբազայում […]
17:18 27.09.2018
Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն […]