20:17 27.09.2018
Ամասիայի տարածաշրջանի բարձրադիր հատվածում գտնվող Արդենիս լիճը, որը «Արփի լիճ» ազգային պարկում է ներառված և համարվում է հատուկ պահպանվող տարածք, վտանգված է: Ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա գտնվող բնական աղբյուրներից գոյացած լճում և հարակից տարածքում ոչնչացել են եղած կենդանական ու բուսական հազվագյուտ տեսակները: Այս մասին բարձրաձայնել են հարևանությամբ ապրող արդենիսցիները:
Շաքրո Ղազարյանը մոտ 30 տարի է՝ ապրում է Արդենիս գյուղում: Ընտանիքով եկել են Ջավախքից: Բնության ու որսորդության սիրահարը Հայաստանի ցրտաշունչ բնակավայրում տարիներ առաջ զբաղվել է իր տան հարևանությամբ գտնվող Արդենիս լճի պահպանմամբ: Մամռակալած տարածքը ընկերներով մաքրել են, անտառ են ստեղծել, բնական լճում ձկնատեսակներ պահել:
«Էստեղ տոննաներով ձուկ կթափիր էդ տարիներին, գյուղացոնց հարցրեք, գյումրեցոնց հարցրեք, ձկնորսներին հարցրեք»,- իր հիշողություններով կիսվեց Շաքրո Ղազարյանը։
Հիմա լճում ձկների ու նույնիսկ գորտերի եզակի տեսակները վերացել են, շրջակայքում եղած ուռենիներն էլ՝ ամբողջությամբ չորացել, պատճառը՝ տարիներ շարունակ խոզաբուծարանից թափվող կեղտաջրերն են ու կաթի վերամշակման արտադրամասի թափոնները:
Լճին մոտի գտնվող անասնապահական ֆերման պատկանում է Ղարիբյանների ընտանիքին, նրանց որդին էլ խոշորացված Արփի համայնքի ղեկավարն է: Տնտեսությունը տարեցտարի ընդլայնվել է, Արդենիսի լիճ լցվող թափոնների ծավալներն էլ հետը: Սեփականատերն ասում է, թե ինքն էլ գիտի, որ վնասներ է հասցնում, բայց խնդիրը թողել է չլուծված:
Լճի վիճակի ու էկոհամակարգին սպառնացող վտանգների մասին մի քանի գյուղացիների բարձրաձայնելուց հետո սեփականատերերը նոր միջոցներ են ձեռնարկել: Այժմ կեղտաջրերի հոսքը կանխվել է ժամանակավոր տարբերակով ՝ հողե պատվար են կառուցել:
«Ժամանակի ընթացքում դա կլցվի ու մի օր էլ կարող է միանգամից պոկվել ու ամբողջությամբ լցվել լիճը»,- պատվարի նշանակությունն այսպես պարզաբանեց արդենիսցի Զորկին Իսպիրյանը։
«Արփի լիճ» ազգային պարկի և Բնապահպանության նախարարության մասնագետները նոր են ուսումնասիրություններ անելու ու պարզելու վնասների չափը: Ղարիբյանները չեն ընդունում, որ լճի ձկնատեսակներն իրենց ֆերմայի պատճառով են վերացել, ավելին՝ պնդեցին, որ Արդենիսում ձուկ չի եղել:
Սեփականատիրոջը նաև առաջարկվել էր խնդիրը լուծելու համար սեպտիկ հոր կառուցել, եկել էին, չափագրել ու գործը գնահատել շուրջ 71 միլիոն դրամ, որից Ղարիբյանները հրաժարվել էին: Հիմա լուծման օպտիմալ ու համեմատաբար էժան տարբերակը կոյուղատար անցկացնելն է: Սեփականատերը համաձայնել է ու խոստացել աշխատանքները մինչև ձմեռ ավարտել:
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...
21:11 12.08.2025
Վթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ մեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը. կան տուժածներՕգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը […] ...
21:00 12.08.2025
Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկՉեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...
20:50 12.08.2025
Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...
20:40 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...