TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում է

16:54 27.09.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել, որ արդեն հասել են Դուշանբե: «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ վարչապետն իր էջում լուսանկար էր հրապարակել, որից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ վարչապետը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, […]

̰
Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ

16:53 27.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
Ովքե՞ր են դիվանագիտական անձնագրերից զրկված անձինք

16:37 27.09.2018

SHANTNEWS.AM-ն օրեր առաջ հայտնել էր, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չեղարկվել են ավելի քան 200 դիվանագիտական անձնագիր: Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։ ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, […]

̰
Ի՞նչ հարցեր են ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում. մանրամասներ

16:24 27.09.2018

Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները: Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Պետք չեն արտահերթ ընտրություններ՝ առճակատումով, այլ պետք են գիտակցված ընտրություններ. Թևան Պողոսյան

16:16 27.09.2018

Մարդկային զարգացման միջազգային  կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ ժողովրդի մեջ կոնսենսուս կա, սակայն պետք է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը նստեն սեղանի շուրջ և գնան, պայմանավորվեն և բանակցված լուծում ունենան և ներկայացնեն հանրությանը, որ այսպիսի տեսակի գործողություններ են անելու, որ […]

̰
Նոր Նորքի «Նանսենի» այգում անչափահասների վեճն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրգործ

16:11 27.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած […]

̰
Հանրային սննդի ոլորտի ընկերությունների հետ քննարկվել են շրջանառության հարկի հարկման նոր շեմին առնչվող  խնդիրները

15:33 27.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում՝ շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ մեծապես կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում փոխադարձ վստահության […]

̰
Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

15:29 27.09.2018

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ստեփանակերտ: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:  

̰
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասնակցությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ

15:20 27.09.2018

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության  զորքերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացնելու խնդիր ուներ. Թևան Պողոսյան

15:19 27.09.2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթի մասին: «Սա Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթն էր, և կար խնդիր ներկայացնելու Հայաստանը հեղափոխությունից հետո. ովքե՞ր ենք, ո՞ւր էինք, ի՞նչ տեսլական ունենք: Այս դեպքում գլխավոր հարցը նոր Հայաստանի կողմից առաջ քաշվածն էր, որ Արցախը պետք […]

̰
Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ

15:09 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]

̰
Հայկական գաթան հավակնում է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում

15:03 27.09.2018

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը Երևանի 2800-ամյակին ընդառաջ հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Երևանում՝ Կարապի լճի տարածքում։ Ընկերությունը հատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան, որպես աշխարհի ամենամեծ գաթա, ռեկորդների գրքում ներառելու նպատակով դիմել է «GUINNESS WORLD RECORDS»-ին։ Ներկայացվող գաթայի քաշը, ըստ նախնական գնահատականի, 280 կիլոգրամ է: […]

̰
Տեքստիլի արտադրության ոլորտում կիրականացվի ներդրումային ծրագիր

14:55 27.09.2018

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում բավարարել է «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում, և ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տեքստիլի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է […]

̰
Բոլորը հիշում են, թե դատավորները ինչպես են գործում և ինչպես են գործել. Աղասի Թադևոսյան

14:54 27.09.2018

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման եթերում նշել է, որ  պետք է տարբերակել իրավացիության և անիրավության սահմանը: «Մարդիկ համարում են այդ օրենքները անիրավ օրենքներ, որոնք թույլ են տվել նախկին իշխանությանը այդպես գործել: Կար դատական անիրավ համակարգ: Բոլորը հիշում են, թե դատավորները ինչպես են գործում և ինչպես են գործել. երբ մի տոնածառ դնելու համար մարդուն […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2019թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծին

14:46 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ […]

̰
Մարդիկ գնում են ոչ թե Նիկոլ Փաշինյան անձի, այլ իր խոսքի հետևից. Աղասի Թադևոսյան

14:44 27.09.2018

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշել է, որ լայն առումով մենք այսօր չենք կարող ասել, որ ժողովուրդը դարձել է քաղաքացի: «Քաղաքացիական տարրեր կան, սակայն գործընթացը դեռ շարունակվում է, և այդ ժամանակ մենք միայն կարող ենք խոսել Հայաստանի մասին՝ որպես քաղաքացիական հասարակություն: Հիմա շատ հետաքրքրիր խմորումներ են տեղի ունենում հասարակությունում՝ ընդհուպ […]

̰
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ է հրավիրել

14:29 27.09.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»: ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի […]

̰
ԱԱԾ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը

14:25 27.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

̰
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն առաջարկում է ավագանին վերանվանել

14:24 27.09.2018

«Այսօրվա նոր ուժերը, որոշողները հենց երիտասարդներն են, սա շատ կարևոր և հուսադրող փոփոխություն է: Երբ ես նայում էի ավագանու թեկնածուներին, ովքեր երիտասարդությունից արդեն միջին սերունդ անցնող մարդիկ են, իրենց աշխատաոճը թելադրող է, ոչ թե իմաստուն մարդու դիրքից: Ես կարծում եմ, որ ավագանին կարելի է անվանել հանրային խորհուրդ կամ Երևանի համայնքային խորհուրդ կամ կառավարման խորհուրդ, ամեն […]

̰
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը

14:20 27.09.2018

Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Թեմային այսօր անդրադարձել են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը և ճապոնական ավտոընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները: Նրանց պնդումներով՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների մասին վիճակագրությունը խիստ չափազանցված է: Խաչատուր Մարոզյանը նշել է, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ […]

̰
ԴԱՀԿ-ն այսուհետ պետք է արգելանք դնի պարտապանի միայն մեկ հաշվի վրա

14:01 27.09.2018

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունների նախագծին: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական […]

̰
Դատավորի թեկնածուների ներկայացման որոշումը կկայացվի ոչ թե գաղտնի, այլ բաց

13:59 27.09.2018

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերին: Նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Դատական օրենսգիրքը հստակ ընթացակարգեր է սահմանում, թե ինչպես են դատավորի թեկնածուներն առաջադրվում հանրապետության նախագահի նշանակմանը: «Օրենսգիրքը հստակ հերթականություն […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:48 27.09.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում […]

̰
Վարշավայի օդանավակայանում 3 հայ է ձերբակալվել կոկաինի մաքսանենգ փոխադրման համար

13:43 27.09.2018

Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, որոնք ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական thenews.pl ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով՝ 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ ուղևորվելիս են եղել Բարսելոնից Երևան: Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տարանցիկ գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ […]

̰
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների

13:36 27.09.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) և Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ և ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ եւ լրագրողներ: Պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-28-ը գտնվելու է Հայաստանում: Հանդիպման […]

̰
Նախկին իշխանությունների համար ծիծաղելի էր, երբ պետական պաշտոնյան մտածում էր երկրի ապագայի մասին. Աղասի Թադևոսյան

13:26 27.09.2018

«Ժողովուրդ ասելով նկատի ունեն տրամադրությունները կրող հասարակությանը, ենթադրվում է, որ նկատի ունեն հասարակության հիմնական մասի կարծիքը և պարտադիր չէ, որ հասարակության հիմնական մասը քանակապես ամենամեծը լինի, կարևոր է, որ ինքը կրի մեծամասնության տրամադրությունները: Եթե մարդը չի տիրապետում հասարակության մեծ մասի կարծիքին, ապա նա երկար չի կարող խոսել ժողովրդի անունից»,- ասել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ […]

̰
Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել թուրք պատանու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

13:16 27.09.2018

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացի Ումուդ Օզմենին ազատ արձակելու փաստին: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` […]

̰
Այսուհետ դատարանում կարելի է ամուսնալուծվել միայն այն դեպքում, երբ կա ալիմենտի կամ համատեղ գույքի բաժանման պահանջ

13:07 27.09.2018

ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն ընդունվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այսօր Ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս անձանց` փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ոչ միայն ՔԿԱԳ մարմնում, այլև դատարանում, և դատավորն էլ պարտավորված է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: Փոխնախարարի խոսքերով` դատարանն […]

̰
Մենք կարող ենք Երևան բերել 10 աղբահանող ընկերություն, սակայն եթե շարունակենք ապրել խոզի պես, ոչինչ չի փոխվի. Ռուբեն Բաբայան

12:57 27.09.2018

Մենք կարող ենք Երևան բերել տասը աղբահանող ընկերություն, սակայն եթե շարունակենք ապրել խոզի պես, ոչինչ չի փոխվի: Խոսելով Երևանի մասին`այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի քաղաքացիական հասարակություն, որն էլ իրեն տեր կհամարի քաղաքում: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ մատնանշեց Մալաթիա-Սեբաստիա համայնքը, որտեղ շները շատացել են, երեխաները […]

̰
Հարցաքննվել են ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և դատավոր Վաչե Մարգարյանը

12:49 27.09.2018

SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը: «Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը […]

̰
BACK_TO_TOP