13:48 24.09.2018
Երևանի ավագանու ընտրություններից են այսօր խոսել ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Այս ընտրությունները բացառիկ էին իրենց թափանցիկությամբ, արդարությամբ: Ինձ անընդհատ հարցնում էին ընտրախախտումների մասին, ես ասել եմ, որ չենք արձանագրել: Գլխավոր խնդիրն այն էր, որ քաղաքացիները նկարում ու հրապարակում էին իրենց քվեաթերթիկը, ինչը թույլատրելի չէ, մենք ասել ենք, որ նման բան չանեն»,- ասել է «Լույս» […]
13:48 24.09.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից առաջ կան գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ավագանու անդամների մանդատների բաշխումն իրականացվում է այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցությունների […]
13:38 24.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրությունների ցուցակը կհրապարակվի: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասաց, որ թեպետ Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների համար Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման պարտադիր պահանջ, սակայն հանձնաժողովը, հիմք ընդունելով ԱԺ ընտրությունների համար սահմանված իրավակարգավորումը, ինչպես նաև […]
13:14 24.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող […]
13:12 24.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այցի առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, […]
13:10 24.09.2018
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4․7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3․7 գրամ, և 2․2 գրամ կանաչավուն զանգված: Այս […]
13:06 24.09.2018
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առնչությամբ: «Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամը անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը և կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան և դատարկ քարոզչություն են. ընտրողների ցուցակները առնվազն […]
13:05 24.09.2018
Սեպտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Կանանց տնտեսական իրավունքների իրականացումը» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Կանանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություն է: Այս խնդրի լուծման կարևոր գրավականներից է […]
12:58 24.09.2018
Այսօր Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծման 100-ամյակի կապակցությամբ ԱԱԾ պատմության թանգարանում Ազգային անվտանգության ծառայությունը և Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում: «Հայփոստի» կողմից նամականիշը դրվեց շրջանառության մեջ: Այն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Տպագրված է Ֆրանսիայում՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի վրա ներկայացված է ԱԱԾ շենքը՝ ուրվագծային եղանակով: Նամականիշի աջ հատվածում […]
12:55 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին անցկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողի արտահերթ նիստը: Նիստի հրավիրումը պայմանավորված է եղել ընտրական օրենսգրքի պահանջներով: 75-րդ հոդվածի համաձայն՝ ստացված քվեարկության արդյունքերի հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփվում են ավագանու ընտրության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում ԿԸՀ կայքում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ներկայացրեց քվեարկության արդյունքների […]
12:20 24.09.2018
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես […]
11:57 24.09.2018
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացրեցին, որ գազի մատակարարումը դադարեցվում է Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: […]
11:42 24.09.2018
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի` կայանալիք ելույթին: «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։ Այդ ամբիոնից, վստահ եմ, կլսենք մեր բարդ ու փոփոխական տարածաշրջանում պարզճակատ ու հավատով լի դեր ստանձնելու մեր […]
11:37 24.09.2018
«Ժառանգություն» կուսակցությունն ազատ ընտրությունների և դրանցում գրանցած հաղթանակի առթիվ շնորհավորել է երևանցիներին ու Հայկ Մարությանին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և […]
11:18 24.09.2018
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյույորքյան հանդիպումների մասին: «Քիչ առաջ ավարտվեց Մանհեթենի Յեյլ ակումբում վարչապետի հանդիպումը: Դրա ընթացքում վարչապետը հայտնեց, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած` առաջիկա ամառվա […]
10:53 24.09.2018
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր […]
10:00 24.09.2018
Սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է տեղի, ինչպես նաև ԱՄՆ այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով և պատասխանել ներկաների հարցերին՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների քաղաքական նշանակությանը, անցումային արդարադատությանը, մեծ հայրենադարձությանը, Հայաստանում ներդրումային միջավայրին առնչվող […]
09:14 24.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը և […]
09:00 24.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:23 24.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու նպատակով, ս. թ. սեպտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին՝ ժամը 10.00-18.00-ն, դադարեցվելու է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]
07:14 24.09.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ և քննարկել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները։ Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Նախարար Կիտանյանն առավել մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը, կառուցվածքը, իրավասությունների շրջանակները, ինչպես նաև զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների առանձին խմբերի […]
07:05 24.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է քաղաքական հարցերի կարգավորման ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշն այդ մասին ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Մենք վերջերս ունեցանք իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում՝ երիտասարդների առաջնորդությամբ: Դա վկայում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդը կկարողանա ավելի լավ դրսևորվել, քան իմ սերունդը»,- […]
04:42 24.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ձայների գերակշիռ մեծամասնությունը ստացել է «Իմ քայլը» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ Երևանի ավագանիում ներկայացված կլինեն նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը։ Երևանի բոլոր 475 ընտրատեղամասերից ստացված տվյալներն այսպիսի տեսք ունեն․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 25 219 , 6.95 %, «Երևանի հանրություն» դաշինքը – 2 502, 0.69%, «Երևանցիներ» դաշինք […]
02:10 24.09.2018
ԿԸՀ-ն արդեն հայտնել է 475 տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների արդյունքները:
01:41 24.09.2018
Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե հպարտանում է Հայաստանի քաղաքացիներով: «Հզո՚ր, հզո՚ր, հզո՚ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրված է վարչապետի գրառման մեջ: Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի […]
01:20 24.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով երևանցիներին: «Շնորհավոր հաղթանակդ, Հայաստանի հպարտ, իրավատեր, ազատ ու անկախ քաղաքացի»,- գրել է նախարարը:
01:16 24.09.2018
Այսօրվա մեծագույն հաղթանակը ոչ թե «Իմ քայլ»-ի հաջողությունն է այս ընտրություններում, այլ մեր ժողովրդի արժանապատվության վերականգնումն է 100 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը․ «Մենք թոթափեցինք ընտրակաշառք վերցնող ազգի խարանը։ Այլևս վերադարձ չկա դեպի անցյալ։ Դուխով!!!»։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156710638433501?__xts__[0]=68.ARC3PupSx2v_Y14Gdnn1V3n95k0UztciyKkw73N-ksSQS1tfvQEoUv5FTdWGn_tZPHl6Wa3Ur48JiWmBjRB7myyBIKgMYwqG0JpqXh_KtU0eqy9PlXeQEv-qhWvni4H4XblJ1XSBJ53NJ50dDmI0cGqliwcaviC1xAWPktK9mg3WkJGO1Jy5jX8&__tn__=-R
01:09 24.09.2018
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Հրապարակված արդյունքներից դատելով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն այցելել […]