TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

00:54 24.09.2018

ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ: Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ […]

̰
Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում

00:43 24.09.2018

Սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար՝ 4 միլիոն 200 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]

̰
Վազգեն Թևանյանը Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

00:35 24.09.2018

Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Երիտասարդական ԱԱ-ում 61 կգ քաշային Վազգեն Թևանանը դարձել է բրոնզե մեդալակիր: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: https://www.facebook.com/wrestlingArm/photos/a.446694445430930/1493961980704166/?type=3&theater

̰
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել

23:41 23.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: «Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու […]

̰
Շատերը հայտնվել են մահակների ու կրակի տակ՝ այս օրը մոտեցնելու համար. Արարատ Միրզոյան

23:34 23.09.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, թե 2004 թվականից շատերը տեղամասերում կռիվ են տվել՝ այս օրը մոտեցնելու համար: «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, […]

̰
Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ

23:24 23.09.2018

Երևան քաղաքի դատախազությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը ընտրախախտումների 129 ահազանգ է արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը: «Այսօր ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 55 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 […]

̰
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետևել առցանց ռեժիմով

23:03 23.09.2018

Երևանի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ: Ընտրությունների նախնական արդյունքներին կարող եք հետևել առցանց ռեժիմով՝ ԿԸՀ-ի այս հղումով: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն կեսգիշերն անց։

̰
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

22:55 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/5 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:

̰
Արարատի մարզում 55-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

22:38 23.09.2018

Սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Նշված հասցե է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։ […]

̰
Մնացական Բիչախչյանը շնորհակալություն է հայտնել սրտացավ աշխատանքի համար

22:30 23.09.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում շնորհակալություն է հայտնում Երևանի անձնագրային ծառայությունների աշխատակիցներից, ինչպես նաև ոստիկանության տարածքային բաժինների և բաժանմունքների ծառայողներից․ «Շնորհակալ եմ Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայությունների աշխատակիցներից՝ առաջին կարգի մասնագետից մինչև ղեկավար և ԱՎՎ բոլոր աշխատակիցներից, ովքեր սրտացավորեն կատարեցին իրենց առջև դրված պարտականությունները ընտրությունների ցուցակների վարման […]

̰
ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժ. 21:30-ի դրությամբ

22:14 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից […]

̰
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցելու են Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադային

21:57 23.09.2018

Վաղը Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկելու է Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցելու են նաև Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Մեր շախմատիստներին մաղթենք հաջողություն և սպասենք լավ արդյունքների»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1225769044232369/?type=3&theater

̰
̰
Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն

21:05 23.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 8-ը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքեր են, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` […]

̰
ԿԳՆ-ն պարզել է Նաիրա Զոհրաբյանին վիրավորած անձի ինքնությունը

20:57 23.09.2018

ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, […]

̰
Մնացական Բիչախչյանը պարզաբանում է ներկայացրել

20:44 23.09.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տեղադրվել՝ 1in.am կայքում հրապարակված « Յոթ հոգանոց ընտանիքն ընտրողների ցուցակում չկա» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: «1in.am կայքում հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ քաղաքացիները ներկայացել են 7/44 ընտրական տեղամաս քվեարկությանը մասնակցելու համար, սակայն դժգոհել են, երբ տեսել են՝ իրենց տվյալները չկա ցուցակում։ Տեսանյութից հստակ […]

̰
Ընտրողների անձնական տվյալների հրապարակման ահազանգեր են ստացվել

20:38 23.09.2018

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողների անձնական տվյալների հրապարակումների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Այսօր` 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մի քանի ահազանգ է ստացել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցությունների և անհատների կողմից ընտրությունների ընթացքի կամ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություններում անձնական տվյալների ոչ […]

̰
Աշխարհում շատ քիչ մարդ է տեղյակ ցեղասպանության իրողության մասին, մեր նպատակը տեղեկացնելն է եղել. Էրիկ Իսրայելյան

20:24 23.09.2018

Մենք դեռ նոր կսկսենք ականատես լինել «The Promise» ֆիլմի ազդեցությանը: Նման կարծիք է հայտնել այդ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: «Կարծում եմ, որ մենք դեռ նոր կսկսենք ականատես լինել ֆիլմի ազդեցությանը: Դուք էլ գիտեք, որ կինոթատրոններում ֆիլմեր են ցուցադրվում և մոռացվում են, բայց տպավորություններն, այնուամենայնիվ, մնում են: Մենք […]

̰
Ոստիկանության «Թեժ գիծը» ժամը 16:00-20:00-ն ստացել է 6 հեռախոսազանգ

20:23 23.09.2018

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ: Դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն: Քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն […]

̰
Ավանդական հարիսայի օրհնման արարողություն՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտին

20:16 23.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մուսա լեռան հուշահամալիրում տեղի ունեցավ Մուս ալեռան հերոսամարտի 103-րդ ամյակին նվիրված տոնակատարություն, տեղեկացնում են  Հայոց ազգագրության թանգարանից: «Հրավիրյալների թվում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժ. Լաքոթը, բազմաթիվ պատվավոր մուսալեռցիներ, հյուրեր։ Պաշտոնական արարողությունը սկսվեց զոհված մուսալեռցիների հիշատակին ծաղիկների խոնարհումով, ապա տեղի ունեցավ ավանդական հարիսայի օրհնման արարողություն, որը մատաղի տեսքով բաժանվեց հյուրերին։ […]

̰
Ընտրատեղամասերը փակվեցին. սկսվում է ձայների հաշվարկը

20:00 23.09.2018

Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին: Ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվեց, Երևանի 475 ընտրատեղամասերը փակված են, ձայների հաշվարկը մեկնարկում է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848 343 է։ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 294 534 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 34.72%-ը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հետևում էին տեղական և օտարերկրյա դիտորդական 8 կազմակերպություններ: […]

̰
Հոսանքազրկումներ 6/44 և 6/48 ընտրատեղամասերում

19:56 23.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, 6/44 ընտրատեղամասում հոսանքազրկում է տեղի ունեցել ժամը 17։20-ից: Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ հոսանքազրկված է նաև 6/48 ընտրատեղամասը, որը տեղակայված է Սիլիկյան 108 դպրոցի տարածքում: Ներկայումս էլեկտրական գեներատորի օգնությամբ փորձում են էլեկտրականություն ապահովել ընտրատեղամասում՝ ձայների հաշվարկ իրականացնելու համար: Խախտման դեպքեր ընտրատեղամասերում չեն գրանցվել։  

̰
ԱՄՆ-ի Այդահո նահանգում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել

19:50 23.09.2018

Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին:

̰
«Հայք» կուսակցության թեկնածուն իր ընտրությունը կատարել է հանուն Երևանի ապագայի

19:34 23.09.2018

«Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը քաղաքացիական պարտքը կատարել է բարձր տրամադրությամբ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: «Ընտրությունս կատարել եմ հանուն Երևանի ապագայի, քվեարկել եմ «Հայք» կուսակցության օգտին: Կարծում եմ՝ մենք լավ արդյունքներ կարձանագրենք»,- ասել է նա: Թեկնածուն այս ընտրությունից դրական տպավորություն ունի, քանի որ լարվածություն […]

̰
Մարգարիտ Եսայանը ավտովթարի է ենթարկվել

19:29 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։ ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելիս վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։ Այս մասին տեղեկացանք պատգամավորի ֆեյսբուքյան էջից: «Լավ կլինի՝ մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ, դա է դժվարը, իսկ, ընդհանրապես, լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես […]

̰
Ընտրատեղամասերից մեկում լույսերը 1,5 ժամ է` անջատված են

19:25 23.09.2018

infocommbot դիտորդական խումբը հաղորդում է ընտրությունների ժամանակ գրանցված նոր միջադեպերի ու խախտումների մասին: infocommbot-ի հաղորդած տեղեկություններով` 6/44 ընտրատեղամասում լույսերը շուրջ 1․5 ժամ է` անջատված են։

̰
Ժամը 18։00-ի դրությամբ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

19:21 23.09.2018

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու […]

̰
Ժամը 18։00-ի դրությամբ՝ ՄԻՊ թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

19:11 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։ Այս մասին տեղեկացանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։ […]

̰
Հայաստանյան կրթական համակարգը կարող է տարածաշրջանում առաջատարը դառնալ. Էրիկ Իսրայելյան

19:07 23.09.2018

Հայաստանի կրթական ոլորտում մեծ պոտենցիալ կա: Առկա են բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում առաջատարը լինելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: Նրա խոսքով՝ իր և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոկի համատեղ այցը Հայաստան հնարավորություն է տվել առավել մոտիկից ծանոթանալու այստեղ առկա գիտական […]

̰
Կյանքիս «ամենախախանդ» ընտրության օրը Երևանում. Արսեն Խառատյան

18:50 23.09.2018

ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ այսօր իր կյանքի «ամենախախանդ ընտրության օրն է»: Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել:

̰
BACK_TO_TOP