20:45 25.09.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 6-ական, ընտրական իրավունքի խախտման 4, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության փորձի, անձի առևանգման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների […]
20:31 25.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և […]
20:13 25.09.2018
«Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն, կիրառել է դրանք», – այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը՝ ներկայացնելով, թե Հատուկ քննչական ծառայությունում ինչ մեղադրանք են առաջադրել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարին։ Պաշտպանի խոսքով՝ իրենք դեռ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, որովհետև, ինչպես պարզաբանեց պաշտպանը, Ոստիկանության […]
20:09 25.09.2018
Հետհեղափոխական էյֆորիան ազդեցություն ունեցավ ավագանու ընտրությունների ելքի վրա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս թեմային է անդրադարձել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Բայց, մյուս կողմից, ծրագրերը ներկայացնելու խնդիր է նկատել ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների մոտ: Ընդհանուր առմամբ՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը ներկայացրել է, թե ինչու ընտրողների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվեց […]
20:04 25.09.2018
Հատուկ քննչական ծառայությունում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ ՀՔԾ-ում այսօր մեղադրանք է ներկայացվել Երանոսյանին, ինչից հետո նախկին հրամանատարը դուրս է եկել շենքից ու հեռացել, իսկ նրա պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ […]
19:56 25.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի […]
19:51 25.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը հաջողություն կունենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահին ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, օրինակ, կարող է ձեռնտու լինել, որովհետև նրանք Երևանի ավագանու ընտրություններում շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: […]
19:47 25.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է ՀՀԿ-ի հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու […]
19:21 25.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 11։00-ն, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Սահմանված ժամկետում միայն թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել վերահաշվարկի մեկ դիմում: Չնայած դիումը ներկայացվել է ոչ իրավասու անձի […]
18:56 25.09.2018
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային […]
18:44 25.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում դարձյալ անդրադարձել է հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին: «Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությամբ ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու պոտենցյալը»,- մասնավորապես ասել է Գուտերեշը:
18:36 25.09.2018
ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից […]
18:14 25.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացումից: Լուսանկարում պատկերված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են»,- լուսանկարը մակագրել է Եղոյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նյու Յորքում անակնկալ հանդիպել են ՀՀ և Կանադայի վարչապետները:
18:10 25.09.2018
Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների […]
18:06 25.09.2018
«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները և Արմավիրի բաժնի ծառայողները երեկ՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 04։30-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հովհաննես Խ.-ի: Նա 2002թ. հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
18:02 25.09.2018
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը նշել է, որ Օքսուզը մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքերով: «Օքսուզը […]
17:49 25.09.2018
Համացանցում հայտնվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման տեսագրությունը: Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր թվիթերյան էջում անդրադարձել էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին […]
17:17 25.09.2018
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղություններով վարվող քաղաքականությունը։ «Բնություն՝ արտաքին պարտք» մեխանիզմը որոշակիորեն ձևափոխվել է, քանի որ մենք այս գործիքի […]
17:16 25.09.2018
Արցախի Պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռներն այսօր ռազմաօդային ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել՝ թռչելով և իջնելով Ստեփանակերտի օդանավակայանում։ Վարժանքներին մասնակցել է առնվազն երկու «Սու-25» գրոհիչ ինքնաթիռ, ինչի մասին հայտնի է դառնում «Մեդիատոնի» տեսանյութից։ https://www.youtube.com/watch?v=ntKPzMgykDs Նախօրեին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ընդգրկմամբ բանակի ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: Այսօր այս […]
17:12 25.09.2018
Գյումրիի ծննդատունը նոր տնօրեն ունի: Այսօր կայացել է թափուր պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 4 թեկնածու, բոլորն էլ ծննդատան աշխատակիցներ, բայց նրանցից միայն երկուսն էր մրցույթին ներկայացել՝ ծննդատան բժիշկներ Լիանա Աբրահամյանը և Էդգար Սուքիասյանը: Մյուս երկուսը, այդ թվում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թեկնածությունն առաջադրել են, բայց մրցույթին չէին եկել: Տնօրենի ընտրությունն անցկացվել […]
17:09 25.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է […]
17:05 25.09.2018
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և […]
16:55 25.09.2018
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Բրեստում […]
16:21 25.09.2018
Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Երևանում աշխատանքային այցելություններ է կատարել մի շարք խոշոր ընկերություններ, ապա մասնակցել «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարի առաջին այցելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ հավելվածներից […]
16:05 25.09.2018
Այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ […]
15:47 25.09.2018
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով նախապատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, […]
15:46 25.09.2018
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եվս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են […]
15:41 25.09.2018
300 հազար մարդ այսօր աջակցում է վարչապետին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ որպես ասվածի ապացույց նշելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Այս արդյունքը ոչ թե «Իմ քայլը» դաշինքինն է, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Եթե հիմա ձեզ խնդրեմ ասել «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներից 5 անուն, չեք […]
15:05 25.09.2018
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու նպատակով: «Ermenihaber.am»-ը զրուցել է սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ։ «Երբ Ումութը փոքր երեխա էր, նրան մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի […]
15:04 25.09.2018
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ դրանք ցույց տվեցին՝ «ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով»: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների […]