13:48 24.09.2018
Երևանի ավագանու ընտրություններից են այսօր խոսել ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Այս ընտրությունները բացառիկ էին իրենց թափանցիկությամբ, արդարությամբ: Ինձ անընդհատ հարցնում էին ընտրախախտումների մասին, ես ասել եմ, որ չենք արձանագրել: Գլխավոր խնդիրն այն էր, որ քաղաքացիները նկարում ու հրապարակում էին իրենց քվեաթերթիկը, ինչը թույլատրելի չէ, մենք ասել ենք, որ նման բան չանեն»,- ասել է «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը:
Իսկ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահան Կոստանյանը նշել է, որ նման որակի ընտրություններ երկար տարիներ ՀՀ-ում չենք ունեցել:
«Կարող ենք փաստել, որ ՀՀ-ում հեղափոխությունը շարունակվում է, հեղափոխությունը մտավ Երևանի քաղաքապետարան»,- ասել է«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահան Կոստանյանը:
«Այս ընտրությունները չպետք է դիտարկեն կենաց մահու կռիվ: Ավելի շատ նման էին հին ու նորի կռվի, ավելի շատ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քվե տալու, քան թեկնածուներին ու ծրագրերին քվե տալու: Ամեն դեպքում ընտրություններն արդար էին, լավ կլինի, որ հեղափոխությունը տեղափոխվի պետական ատյաններ, և բարեփոխումներ լինեն»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը:
ԲՀԿ ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ իրենք արդեն շնորհավորել են հաղթող ուժին և հույս ունեն, որ հաղթող թիմը հետամուտ կլինի իր ծրագրերի իրականացմանը, ասել է Արամ Աբովյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը ևս նշել է, որ հաղթանակն ի գիտություն է ընդունել, արդյունքներն իրենց համար ընդունելի են, նորի վերափոխման սկիզբ են համարում, հույս ունեն, որ խոստումներն իրականություն կդառնան:
«Այս ընտրությունների ժամանակ դեռևս թևածում էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ուրվականը, հույս ունեմ, որ դա վերջինը կլինի որպես ընտրություն, որի ժամանակ կթևածեն այդ ուրվականները»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը:
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...