12:26 17.09.2018
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն առավոտից խուզարկություն են անցկացնում Yerevan.Today-ի խմբագրությունում: Yerevan.today-ը տեղեկացնում է, որ թվով մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր են փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես են ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման յութուբյան լինքը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Yerevan.Today-ի լրագրողներին թույլ […]
12:24 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին՝ նշելով, որ նա ավելի կարևոր է համարում անձամբ հանդիպել բնակիչների հետ և խոսել մայրաքաղաքի խնդիրների մասին: Մեղադրանքներին, թե Հակ Մարությանը խուսափում է բանավեճերից, Լենա Նազարյանն ասել է, որ թեկնածուն ինքն է որոշում իր քարոզարշավի ձևաչափը: […]
11:59 17.09.2018
«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ուղղորդել […]
11:51 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]
11:48 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, թե Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում կան նախկին իշխանության, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի ազգականների անուններ: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ազգակցական որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը անվան […]
11:40 17.09.2018
Սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Վայոց ձորի մարզում նախարար Ռոստոմյանը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ […]
11:40 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեն չի հերքում, որ Yerevan.today կայքի խմբագրությունում ստուգումներ են անցկացվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ-ից տեղեկացրին, որ խուզարկությունը քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում է իրականացվում: Խուզարկությունն անցկացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և […]
11:31 17.09.2018
Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գիշերը հանգիստ է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Բարի լույս սահմանապահ Բաղանիսից։ Սիրելի՛ հայրենակիցներ, գիշերը անդորրը պահպանվել է, և ամենակարևորի մասին՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն ու հովանավորը եղել է, կա ու կմնա մեր ազգային բանակը իր հրամանատարական կազմով»,- գրել է նա: Նշենք, որ […]
11:27 17.09.2018
ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշման կիրարկման ընթացքում գործնականում […]
11:26 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]
11:10 17.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: Նիստի նախնական օրակարգով նախատեսված է Եվրոպայում առողջապահության ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցի ներկայացում: Կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը միտված «Առողջություն 2020» ծրագրով նախատեսված անելիքները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության […]
10:50 17.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության […]
09:43 17.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ուլնեցու փ. 72, 74, 76 շենքերը, Մ.Ավետիսյան փ. 1-28 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քեռու փ. 35, 37, 39 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 4-րդ թաղ. 17, 17/1, […]
09:12 17.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին ժամը 10։00-18։00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]
08:45 17.09.2018
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները […]
00:00 17.09.2018
Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մերձավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Շահնազարյանը, իր վարած Mitsubishi մակնիշի 91 AO 001 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները […]
23:14 16.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde օրաթերթին հարցազրույց է տվել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․ -Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։ -Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այլևս չկան […]
22:45 16.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Բ., ծնված […]
16:53 16.09.2018
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սեպտեմբերի 14-ին ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին և ԵԽ-ՖՄԿ համագործակցությանը նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում էր Եվրոպայի խորհրդում և Եվրոպական միությունում ՖՄԿ դեսպան Ստեֆան Լոպեզը (նստավայրը՝ Բրյուսել)։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ […]
15:52 16.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան […]
13:11 16.09.2018
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում վիրավորված քաղաքացի Սուրեն Սեփխանյանի (ծնված՝ 1957թ.) հետ ու տեղեկացել, որ նրա վիրավորումը թեթև է։ «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ […]
12:16 16.09.2018
Սեպտեմբերի 15-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելուց հետո։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին։
11:50 16.09.2018
Ազգային ժողովն օրերս ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի տեսանյութում ներկայացված է, թե ընտրական որ հանցագործության համար ինչ պատիժ է սահմանված:
11:09 16.09.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: Նա նշել է, որ երեկ […]
10:00 16.09.2018
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։ Այն տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի։ Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու վերացման: Այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց: Պարսկական կողմի հարձակումը ետ մղելուց հետո, երբ մարդիկ վերադառնում են խաչափայտը վերցնելու, […]
23:57 15.09.2018
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներում […]
23:34 15.09.2018
Սեպտեմբերի 14-ին` ժամը 14։15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 39-ամյա ԻԻՀ քաղաքացու, որը 2018թ. հուլիսի 9-ից հետախուզվում էր Թեհրանի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԻԻՀ քրեական օրենսգրքի 134 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։
23:20 15.09.2018
ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունը, թե ապօրինի հարստացման համար մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: «Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը […]
23:06 15.09.2018
Սեպտեմբերի 15-ին` ժամը 20:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին […]
22:33 15.09.2018
Կոտայքի մարզպետն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Ռոմանոս Պետրոսյանը կարևորագույն ձեռքբերում է համարել մարզում օրենքի գերակայության հաստատումը, վերահսկողության ավելի խիստ մեխանիզմների կիրառումը՝ ինքնիրավչության դրսևորումները վերացնելու համար: Շուտով Կոտայքի մարզում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվտ հզորությամբ: «Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսով: Ներկայացվեցին […]