12:30 14.09.2018
Երևանի աղբահանության հարցով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը խոսել է նաև այն մասին, որ ընկերությունը երկու անգամ արդեն տուգանվել է: Առաջին անգամ` օգոստոսի 8-ին` տասներկու միլիոն դրամով, իսկ երկրորդ անգամ օրեր առաջ` սեպտեմբերի 11-ին` մոտ տասներեք միլիոն դրամով։ «Ես դիմում եմ Երևանի քաղաքապետարանին, որ այդ 23 միլիոն դրամով աղբամաններ գնի և […]
12:12 14.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ն, այս այցը նախորդում է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Փաշինյանը երեկ արդեն հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ: Այսօր Ֆրանսիայի նախագահական նստավայրում` Ելիսեյան պալատում, կկայանա Փաշինյանի […]
12:10 14.09.2018
Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտվել են վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով։ Շինարարական աշխատանքները կատարել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում` ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն […]
12:02 14.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է թանգարանի նոր տնօրենին։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Հայտ ներկայացրել է 4 թեկնածու` ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Ստեփան Ստեփանյանը, պատմաբան Արմեն Ասրյանը և թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Հոգաբարձուների խորհրդի անդամների ներկայությամբ թեկնածուները ներկայացնում են թանգարանի […]
11:52 14.09.2018
«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թալիվն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է այն պատճառներից, թե ինչու պատշաճ աղբահանություն չի կատարվում Երևանում: «Ավելի քան 1000 աղբաման այրվել է: Մենք շատ նամակներ ենք ուղարկել տեղական մարմիններին, որպեսզի օգնեն այս հարցին լուծում գտնել: 700 հազարի կորուստ ունենք միայն աղբամանների պատճառով: Ընդհանուր առմամբ`ավելի քան 2000 աղբամանի կորուստ ունենք»,- ասել է […]
11:42 14.09.2018
Ներդրումների ներգրավումը ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է։ Այս մասին նշում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներքին և օտարերկրյա ներդրումների հետ կապված մի շարք գործոնների: «Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ […]
11:41 14.09.2018
Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և գյուղնախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծ՝ նշելով, որ իրենք նախատեսում են պետական աջակցություն հատկացնել սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ 1հա-ի համար՝ 60.000 դրամ: Ըստ նախագծի՝ ծրագրի շահառուները կլինեն 4000 տնտեսություններ, որոնց, ընդհանուր առմամբ, կտրամադրվի 182 մլն 160.000 դրամ: Գյուղնախարարն առաջարկել է մատչելի […]
11:38 14.09.2018
Մեր բարեփոխումների առանցքում վերականգնողական արդարադատության համակարգի ներդրումն է: Այս մասին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ բարեփոխումները միտված են վերափոխելու քրեական պատիժների մեխանիզմները: «Քրեական օրենսգրքի հիման վրա անձին պատժի դատապարտելով՝ մենք պատժի առաջին օրվանից սկսած պետք է աշխատենք անձին հասարակություն վերադարձնելու ուղղությամբ»,- նշել է […]
11:28 14.09.2018
Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ «Սանիթեք» ընկերության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ տնօրենը` Նիկոլաս Թավիլը, հանդես է գալու ասուլիսով: Այսօր խոստացված ասուլիսը կայացել է: «Սանիթեք» ընկերությունը ոչ մի կապ ունի այլ ընկերությունների և քաղաքական գործիչների հետ, այդ թվում` տեղական: Ընկերությունն ավելի քան տասնչորս միլիոն դրամի ներդրում է արել Հայաստանում և […]
11:12 14.09.2018
Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, անհանդուժողականությունը օրինազանց ու համաքաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ, օրինախախտների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անվերապահորեն կազմվող վարչական արձանագրությունները և այլն դրա վկայությունն են: Այս մասին ֆեյսբուքյան […]
10:40 14.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող […]
10:31 14.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ […]
09:43 14.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել: 2017թ. նրա եկամուտները գոյացել են […]
09:21 14.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաղրամյան պող. 79, 79ա, 85 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 3-րդ նրբ. 1/1-11ա սեփական տները, Երզնկյան փ. 46-85 սեփական տները, Օրբելի փ. 4, 6, 10 շենքերը և հարակից […]
09:10 14.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն՝ այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն […]
09:00 14.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորին «ասֆալտներին պառկեցնելու և զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել: Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. […]
00:43 14.09.2018
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությունը։ Հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքի վերանորոգման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 2017 թվականին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի […]
23:46 13.09.2018
Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տոնել ու վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար: Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի […]
22:42 13.09.2018
Խորհրդարանում այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը: Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ` այս ընտրությունը ցույց է տալիս, որ համակարգային փոփոխություն չի եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարոսյանը նշեց, որ Խունդկարյանի ընտրությանը բացասական է վերաբերվում: «Առաջին հերթին, վճռաբեկ դատարանի նախագահն այսօր պետք է էտալոն լինի մյուս դատավորների համար, թե ինչպիսին պիտի լինի դատավորն, ի […]
22:13 13.09.2018
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, քարոզարշավն իրականացրել է ոչ միայն բակային հանդիպումներ իրականացնելով, այլև հեծանվարշավ կազմակերպելով: Դաշնակցության երիտասարդական միության անդամները հեծանիվներով շրջել են փողոցներում՝այդ կերպ խրախուսելով էկո տրանսպորտը: Երիտասարդական միության անդամները խոսել են նաև հեծանվային ճանապարհների խնդիրների մասին:
21:41 13.09.2018
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քարոզարշավի 3-րդ օրը հանդիպել է Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: «Որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքը, որը գնում է առաջ, որ այսօր ներկայացնում է իր ավագանու թեկնածուներին և ուզում եմ ասել, որ դաշինքի ավագանու թեկնածուների մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ձեր կողքին, իրար հետ […]
21:09 13.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արկադի Դվորկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին և նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների […]
20:15 13.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով նախարարությունից հորդորում են առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ը հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
19:49 13.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին, հաղորդում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Սրբազան հայրը Հանրապետության նախագահին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր […]
19:45 13.09.2018
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած ավագանու թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջին օրն էր: Հետայսու ներկայացված ինքնաբացարկները չեն կարող քննության ենթարկվել: Այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն ընդունել է ԲՀԿ, ՀՅԴ և «Հայք» կուսակցությունների կողմից ավագանու թեկնածուներ առաջադրված մի քանիսի ինքնաբացարկի դիմումները: Նիստում հանձնաժողովը հաստատել է նաև ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված […]
19:40 13.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը ջերմորեն ողջունել է […]
19:32 13.09.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանեց Փարիզ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաշինյանը երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր […]
19:27 13.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը […]
19:20 13.09.2018
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման […]
19:13 13.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու […]