11:10 17.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Նիստի նախնական օրակարգով նախատեսված է Եվրոպայում առողջապահության ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցի ներկայացում: Կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը միտված «Առողջություն 2020» ծրագրով նախատեսված անելիքները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության բարելավման հարցերը, առողջապահության ֆինանսավորման նոր մոտեցումները, հանրային առողջապահական համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացման ծրագիրը:
Օրակարգը ներառում է նաև իմունիզացիային, համաճարակային վիճակի վերահսկմանն առնչվող հարցեր: Գնահատական կտրվի անդամ-պետություններում ԱՀԿ ռեֆորմների ազդեցությանը:
Անդրադարձ կկատարվի նաև ԱՀԿ նախորդ նիստից հետո մի շարք ուղղություններով երկրների ձեռնարկած քայլերին և դրանց արդյունքներին, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հակազդմանը, առողջապահական համակարգերի ֆինանսավորման բարելավմանը:
Նիստին հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարներ, միջազգայնորեն հայտնի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ և այլք, ինչը բազմակողմ և բազմաբնույթ հանդիպումների հնարավորություն կտա:
ԱՀԿ-ն առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակում` ընդգրկելով առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի նստաշրջանները տարին մեկ անգամ կազմակերպվում են տարածաշրջանի երկրներից որևէ մեկում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...