14:58 18.09.2018
Հանրահայտ Reuters գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսում հայկական համայնքի պատմությանն ու այնտեղ հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքներին՝ նշելով, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում այստեղ հայերի ունեցած պատմության մասին: Աղբյուրը հայտնում է, որ աշխատանքները գրեթե ավարտված կարելի է համարել, քանի որ գերեզմանների արձաններն ու կիսանդրիներն արդեն մաքրված ու ամրացված են: […]
14:46 18.09.2018
Վերջին ամիսներին կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների վարույթում հարուցվել և քննվում է շուրջ 400 քրեական գործ, որոնք վերաբերում են մասնավորապես կրթական հաստատություններում, բժշկական կենտրոններում, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների, սոցիալական ծառայության և «Հայփոստ»-ի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումներին, […]
14:36 18.09.2018
«Չկա վախի մթնոլորտ»,- սեպտեմբերի 18-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նման համոզմունք հայտնեց քարոզարշավի ընթացքում: Նրա խոսքերով՝ իրենք 9 օրերի ընթացքում կարողացել են արդյունավետ օգտագործել ժամանակը, երևանցիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու ուղիները: «Քաղաքացիները հնարավորինս տեղեկացված են ընտրարշավի և մասնակից ուժերի ներկայացրած թեկնածուների կենսափորձից: Այս ընտրարշավում, չնայած կան բացասական երևույթներ, […]
14:23 18.09.2018
Yerevan.today կայքի խուզարկության նախորդող գիշերը ԴԴօՍ հարձակում է եղել կայքի վրա: Այս մասին այսօր տեղեկացրեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքերով` խուզարկության օրվա առավոտյան ինքը շուտ է գնացել աշխատանքի, և այդ ժամանակ խուզարկություն անողները եղել են այնտեղ: Խմբագրին ցույց են տվել դատարանի որոշումը, ըստ որի` թույլատրվել է խուզարկությունը: Հակոբյանի պնդմամբ` ոստիկանությունը կասկածներ է ունեցել կայքում […]
14:20 18.09.2018
2014 թվականին Yerevan.today կայքի բացումից հետո դրա անունը «կապվել է» Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի, հայտնի մասնավոր ընկերության և Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նույն շենքում են գործում, որտեղ Քոչարյանի գրասենյակն է տեղակայված: Այս մասին այսօր հայտնեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքով` Քոչարյանի հետ կայքը ընդամենը երկու հարցազրույց է արել, որոնք եղել են այս տարվա ամռանից […]
14:20 18.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման […]
14:15 18.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ «Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են Ղարաբաղյան […]
14:09 18.09.2018
Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:
13:47 18.09.2018
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11.20-ին, Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի տներից մեկից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ն.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
13:12 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները: Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, […]
13:04 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
12:59 18.09.2018
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]
12:56 18.09.2018
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով` 1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2.Հանձնարարել […]
12:46 18.09.2018
Սեպտեմբերի 19-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926թ. հուլիս – 1928թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի […]
12:38 18.09.2018
Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացումից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ: Լուսանկարներից մեկում, որը առավել տարածվել է համացանցում, հուզելով բազմաթիվ մարդկանց, պատկերված է մի երիտասարդ զինծառայող՝ Արման Օրդուբեկյանը, որը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում […]
12:12 18.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղակայված սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն […]
12:08 18.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Նկատենք, որ նորանկախ Հայաստանում նախագահներից ոչ մեկը Ազգային արխիվ չէր այցելել: Տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը եղել է փաստաթղթերի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում, ծանոթացել թվայնացման գործընթացին: Արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ու ամեն տարի 250 […]
11:46 18.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: Ստորև ներկայացնենք հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության […]
11:35 18.09.2018
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը: «Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող […]
11:18 18.09.2018
Սեպտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Միածնաէջ Տաճարի նորոգման աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ մասնագիտական քննարկման նպատակով նիստին մասնակցելու հրավերին […]
11:03 18.09.2018
Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»,- ասել է վերլուծաբանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում. «Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը […]
09:53 18.09.2018
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բագրևանդի փողոցում՝ մոտ 3000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում` մոտ 2 հա, Սևան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից` մոտ 2 հա, 31-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 7 […]
09:28 18.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-15։00 Աթոյան անց. 2 շենքը, 10։00-16։00 Սարկավագի փ. 151/2, 1061/1, 106/2 շենքերը, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անտառային փ. 158/1 շենքը, Նոր Արեշ 7փ. 70-76; 9փ. 68-78; […]
09:19 18.09.2018
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները ոստիկանության Բազումի բաժին ահազանգել են, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի: Նշված վայր ժամանած […]
01:04 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:16-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1989 թ.) գլխիվայր շրջվել է. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան […]
00:24 18.09.2018
Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ […]
23:57 17.09.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարաձգել է որոշ տեսակի ներքին այրման շարժիչների ներմուծման մաքսատուրքի զրոյական մակարդակի սահմանման ժամկետը: Այն երկարացվել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, : Երկարաձգվումը հնարավորություն կտա սպառողներին շարունակել գնել ավելի ցածր գներով բեռնատար մեքենաներ: Այս որոշումը առաջին հերթին կօգնի բելառուսական «ԲելԱԶ»-ին պահպանելու զարգացման համար բարենպաստ պայմաններ, ինչպես նաև պահպանելու իր մրցունակությունը ներքին եւ […]
23:42 17.09.2018
Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման տեսանյութը։
22:44 17.09.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում սեպտեմբերի 14-ին ընդունվել են որոշումներ՝ կապված առևտրային ոլորտի, տնտեսության թվայնացման, արտադրության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ԵԱՏՀ խորհուրդը, մասնավորապես, հաստատել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող Միջանկյալ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ճանապարհային «քարտեզները»: […]
22:30 17.09.2018
«Երևանի հանրություն» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, շրջել է Նոր Նորք վարչական շրջանում։ Քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը քարոզարշավի անցած 7 օրերն արդյունավետ է գնահատել։ «Շրջել ենք քաղաքում, շփվել մարդկանց հետ, ծանոթացել երևանցիների խնդիրներին։ Առաջիկա մի քանի օրերին նույն եռանդով ու ոգով ենք շարունակելու»,- ասել է Թարխանյանը: «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև մի դրական բան ընդգծեց՝ […]