14:11 06.09.2018
«ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մինչև ապրիլ ամիս, ինչպես գրված է կառավարության ծրագրի մեջ: Որևէ այլ օրակարգ այս պահին չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Հարցին, որ հանրապետականները չեն տեսնում ԱԺ-ի լուծարման անհրաժեշտություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նրանք սխալվում են: «Կարծում եմ՝ փակուղում գտնվում են մեր հանրապետական գործընկերները, որովհետև […]
13:52 06.09.2018
«Հայ-ռուսական հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր պետության համար՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական որ ուժն է գտնվում իշխանության ղեկին»,- սեպտեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք Փաշինյան-Պուտին հանդիպումների ու հեռախոսազրույցների հաճախականությունը խոսում է լարվածության մասին: Նրա խոսքերով՝ կան առաջնային խնդիրներ, որոնց լուծումն այդ իշխանության ու ժողովրդի […]
13:46 06.09.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումներից: Նա նշել է, որ այս ՊՈԱԿ-ին նախարարությունից հրահանգ էր իջեցվել` գումար փոխանցել երեք կազմակերպությունների: Հանրայինը նույն ֆիլմերը նկարել է իր միջոցների հաշվին և այլ կազմակերպության միջոցով: «Սա կոնկրետ քրեական գործ է: Մենք արդեն հասկանում ենք` ինչ է տեղի ունեցել, […]
13:40 06.09.2018
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է ՌԴ Սարանսկ քաղաքում անցկացված Առողջապահության բնագավառում ԱՊՀ համագործակցության խորհրդի 28-րդ նիստին: Հանդիպման օրակարգում էին ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների միջև առողջապահական ընդհանուր խնդիրները, առողջապահության բնագավառում ընթացող միջպետական գործընթացներին ԱՊՀ անդամ առանձին երկրների մասնակցությունն ապահովելու հարցեր: Նիստին մասնակցող երկրները բարձրացրել են արդի հարցեր, որոնց շարքում կարևորվում են երկրների միջև ստորագրված […]
13:22 06.09.2018
Ընդամենը 5 ամիս առաջ Գյումրի գետակի առանձին տեղամասեր մաքրվեցին, բայց հիմա նորից նույն տեսարանն է: Պլաստիկ շշերի հսկայական քանակությունը փակել է գետակի հունը։ Չնայած գետակի հարևանությամբ աղբամաններ կան, բայց դրանք դատարկ են: Բնակիչները նախընտրում են աղբը լցնել գետը: Գետակը աղբատար է ծառայում Գյումրիի այն թաղամասների բնակիչների համար, որոնք ապրում են գետակի հարևանությամբ։ Աղբը թափում են […]
13:14 06.09.2018
«Եթե բերում եք ռադիկալ քրեականացման օրենքի նախաձեռնությունը, որը, թերևս, նաև ինչ-որ տեղ հիմնավորված է, ապա նշանակում է, որ դու պետք է առկա իրավիճակը ներկայացնեիք: Ես մի բառ չլսեցի ձեզնից: Դուք պետք է ներկայացնեիք եղած իրավիճակի ռիսկերը՝ ասեք, թե վերջին 5, 10, 15 տարում որտեղից ենք եկել, հասել այս վիճակին, արդյո՞ք դա բնականոն և օբյեկտիվ է, […]
12:35 06.09.2018
Կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ այո՛, կարող են լինել և կան ոստիկաններ, որոնք կարող են ներգրավվել Մարտի 1-ի գործով։ Ոստիկանապետը հաստատեց, որ այդ ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները ներգրավված են եղել դեպքերին։ Սակայն Օսիպյանը նշեց, որ դա դեռ չի նշանակում, որ ոստիկանների թվում լինելու են պատժվողներ, իսկ այլ պարզաբանումներ հրաժարվեց տալ՝ […]
12:27 06.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը սեպտեմբերի 5-ին Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Համաժողովը նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով: Այդ այցի ընթացքում Ղազախստանի 24 KZ հեռուստաալիքը կարճ հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հետ: […]
12:03 06.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում կան հասցեներ, որտեղ հաշվառված են բազմաթիվ քաղաքացիներ (կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ)։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է նշված խնդրին։ Պատճառները մի քանիսն են։ 1. Կան հասցեներ, որոնք ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են մեկ հասցեով։ Տվյալ տները կադաստրային […]
11:34 06.09.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման համար և գտնվում է միջպետական հետախուզման մեջ, ներկայացել է նախաքննական մարմին։ Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 29.06.2018-ին վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի […]
11:14 06.09.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել ու դրել է «Սանիթեք»-ի մուտքի դարպասների մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել ու հասցրել ընկերության գործառնական տնօրենի աշխատասենյակ՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։ […]
10:52 06.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի դրամական միջոցները պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40 000 ԱՄՆ դոլար և 587 066 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնն ստանձնելու նրա հայտարարագրից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են կենսաթոշակից […]
10:35 06.09.2018
Այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել է «Սանիթեք»-ի մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել` պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Ընկերության գործադիր տնօրենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ առաջիկա օրերին կկայանա մամուլի ասուլիս […]
09:16 06.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-18:00-ն, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ներքին Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթևեր ճոպանուղու և հարակից զինվորական մասերի, Շաքե վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» և «Հացատուն» […]
09:05 06.09.2018
Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում է, որ հարձակումը ծրագրված է եղել։ Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Խոշոր գումար կանխիկացրած գործարարները մեքենայով գումար էին տեղափոխում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է […]
23:29 05.09.2018
Շուրջ 13 տարի ԱՄՆ-ում բնակվող ու ստեղծագործող դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով վերադարձել է Հայաստան: Արդեն պարզ է, թե որտեղ է ապրելու ու աշխատելու դերասանուհին: Նա առաջարկ է ստացել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից ու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից` հանդես գալու թատրոնում որպես հաստիքային դերասանուհի: […]
22:53 05.09.2018
«Լույս» դաշինքն այսօր բացել է իր կենտրոնական շտաբը, որը գտնվում է Թումանյան փողոցում: Դաշինքն իր քարոզարշավը կիրականացնի «Երևան՝ լույսի քաղաք» կարգախոսի ներքո: «Լույս» դաշինքի շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ նախընտրական շտաբն աշխատելու է ողջ ուժով ու մեծ թափով: «Աշխատանքները կատարվելու են երկու մակարդակներում՝ լինելու են տեղում շտաբային աշխատանքներ և նաև կենտրոնական քարոզարշավ՝ քաղաքապետի թեկնածու […]
22:09 05.09.2018
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 4-ին` ժամը 23։40-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները Երևանյան խճուղուց գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ին, 1972 թ. ծնված Խաչիկ Հ.-ին, 1976 թ. ծնված Հակոբ Ս.-ին և 1986 թ. ծնված Ալիկ Ա.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից և սրահից հայտնաբերվել է 3 էլեկտրական […]
21:40 05.09.2018
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը Բաքվում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ։ Հիշեցնենք, որ Բաքվում Ձյուդոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:
21:13 05.09.2018
Վայոց ձորի մարզում հորթերի գողություն է տեղի ունեցել, ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.
20:50 05.09.2018
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաև ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող և առողջապահական այլ հարցեր են: Համաժողովի անցկացման մասին […]
20:39 05.09.2018
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 2018թ. հոկտեմբերի 1-3-ը կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Ժնև: Այս մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թանդիլյանը կմասնակցի «Ընտրության խթանում. բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին:
20:17 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին` ինչպե՞ս են զարգանում առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, ի՞նչ խոչընդոտներ է տեսնում այս պահին, նշել է. «Այսօր մենք այստեղ ենք` հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում մեկ կարևոր զարգացում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ […]
20:08 05.09.2018
«Հետաքրիքր է, որ մարտի 1-ից 10 տարի է անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2.5 տարի է՝ դատախազ չեմ, բայց բոլոր հարցերը մարտի 1-ի մասին ինձ են ուղղվում: Շատ օրինաչափ է, բայց և տարօրինակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերի […]
20:03 05.09.2018
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող 5 արջերից 2-ը տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի: Shantnews.am-ը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից, թե արդյոք իրականություն է դարձել այն մտադրությունը, ըստ որի՝ արջերը պետք է այգուց հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեին: «Դեռ կենդանաբանական այգու կարանտինում են, վերականգնման փուլում են գտնվում»,- մեզ հետ […]
20:00 05.09.2018
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքները համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։ Երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական […]
19:22 05.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը […]
19:12 05.09.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]
19:07 05.09.2018
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»: Քանի որ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուները չէին կարողացել ներկայանալ, հանդիպմանն այսօր մասնակցել են ցուցակի երկրորդ համարներն ու շտաբների պետերը։ Քաղաքական գործչի հրավերին […]
18:57 05.09.2018
Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շնորհավորական ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն Գրիգորյան Շնորհավորում եմ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, բարեկամ երկիր Հայաստանի կառավարությանը և ժողովրդին անվտանգություն, հաջողություններ և բարգավաճում»: