TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանից կներկայանա 7 մասնակից

20:55 06.09.2018

Հայաստանն Պատանեկան ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի 7 մարզիկով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ: Ծանրամարտում մեր երկիրը կներկայացնեն Կարեն Մարգարյանը (77կգ) և Լիանա Գյուրջյանը (+63կգ), հունահռոմեական ըմբշամարտում ` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) , հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյի մրցումներում ` Անդրանիկ Խաչատրյանը (73կգ), լողում` Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ,100մ […]

̰
Կառուցվում է Շիրակի մարզի Նոր Ախուրյան համայնքի 3 կմ-անոց ճանապարհի կեսը

20:15 06.09.2018

88-ից հետո կառուցված այս բնակավայրը գյո՞ւղ է, ավա՞ն, թե՞ ընդամենը նորակառույց թաղամաս, դեռ անհասկանալի է թվում հենց այնտեղ ապրողների համար: Համենայնդեպս, 30 տարի անց էլ այն լիարժեք բնակավայր չի դարձել: Խոսքը Նոր Ախուրյանի մասին է, որն Ախուրյանից ընդամենը 3 կմ է հեռու: Իսկ այդ երեք կիլոմետրն անցնում է մի ճանապարհով, որը նորոգելու համար նոր ախուրյանցիները տարիներով […]

̰
Կիևում քննարկվել են Ուկրաինայի հայերի միության նոր նախաձեռնությունները

20:00 06.09.2018

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում: Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի […]

̰
Հիմնական կոռուպցիոն ռիսկերը գնումների գործընթացում են. Դավիթ Սանասարյան

19:59 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում արձագանքեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հերքմանը, թե իրենք պետբյուջեից ապահովագրություն են ստացել: «Նախ՝ պետք է ճշտել «մենք»-ը ովքեր են, ես նշել էի` նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, մենք ունենք փաստաթուղթ, այն հրապարակել ենք, անունների մասը ջնջել ենք, որովհետև […]

̰
ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննելու մասին տեղեկությունները

19:48 06.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն (Լյովա) Երանոսյանին հարցաքննելու մասին տեղեկությունները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով` Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի […]

̰
Նախկին սպա Արամ Աղայանը վաղաժամկետ ազատ է արձակվել

19:41 06.09.2018

2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված լեյտենանտ Արամ Աղայանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Արամ Աղայանն ազատության մեջ է: Դատարանը Արամին վաղաժամկետ ազատեց պատժի հետագա կրումից»,- գրել է նա: Ինչպես տեղեկացնում է hetq.am-ը, համաձայն դատավճռի` 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, […]

̰
Համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի Հաշվեքննիչ պալատն ու Ռուսաստանի Հաշվիչ պալատը

19:23 06.09.2018

Հայաստանի Հաշվեքննիչ պալատի և Ռուսաստանի Հաշվիչ պալատի միջև համագործակության համաձայնագիր է ստորագրվել: Համաձայնագիրը ստորագրվել է ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստի շրջանակում: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը և ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Այս մասին հայտնում է news.am-ը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, […]

̰
Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում նոր սերնդի լուսացույցներ կտեղադրվեն

19:17 06.09.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: […]

̰
Արմավիրում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

19:09 06.09.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, […]

̰
Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

18:58 06.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ: 2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության […]

̰
Վարչապետի հետ մեզ նպատակներն են միավորել. Դավիթ Սանասարյան

18:48 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անհիմն է համարում լուրերը, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ լուրերին, Սանասարյանը նշեց. «Վարչապետի հետ մեզ պաշտոնը չի միավորել, նպատակներն են միավորել: Մեր նպատակներն անդրդվելի են: Մեր հարաբերությունները ոչ միայն չեն լարվել, այլև դրական են: Մենք միայն ու միայն […]

̰
Կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է. Արծրուն Հովհաննիսյան

18:18 06.09.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է: «Ստորաբաժանումը նույնիսկ տասնհինգօրյա մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծում և դրսևորել գերազանց պատրաստություն: Այժմ հղկում են ունակությունները՝ խաղաղապահ առաքելությունում ընդգրկվելու համար»,- գրել է նա:  

̰
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հրապարակումից հետո ՀՀ դատախազությունում ուսումնասիրություն են սկսել

18:14 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: «Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,– ասված է դատախազության պատասխանում: […]

̰
«Սանիթեք»-ի տնօրենը դիմել է, որ հանդիպի ինձ հետ. Դավիթ Սանասարյան

18:05 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի աղբահանության իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության անգործությունից քաղաքացիների դժգոհություններին: Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ արդեն Facebook-ում էլ գրել են, որ հանդիպել են «Սանիթեք»-ի աշխատակիցների հետ, քննարկում է կազմակերպվել, հրավիրել են նաև Երևանի քաղաքապետարանի, ՃՈ Երևան քաղաքի վարչության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության […]

̰
Ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով գործարկվել է թեժ գիծ

17:58 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր […]

̰
Նախագահն ընդունել է Թեքեյան կենտրոնի և ՌԱԿ ներկայացուցիչներին

17:51 06.09.2018

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և Սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երևանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ միշտ էլ հաճելի է հանդիպել հին բարեկամների հետ: Զրուցակիցները մտքեր են […]

̰
Քառակի աճել է Պաշտպանի թեժ գծով խորհրդատվություն ստացողների թիվը

17:42 06.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին երեք ամիսներին թեժ գծի միջոցով ստացել է 4 անգամ ավելի հեռախոսազանգ նախորդ տարվա նույն եռամսյակի hամեմատ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես, եթե 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսներին 160 անձ է դիմել խորհրդատվության համար, ապա 2018 թվականին նույն ժամանակահատվածում՝ 665: Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը շուտով պատրաստ կլինի

17:32 06.09.2018

Ինչպես հայտնի է, դեռ օգոստոսի 28-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չէին  հաղորդում ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը: Ալվանդյանն այսօր Shantnews.am-ի հետ […]

̰
«Ուրանի» գործով Եվրադատարանում ընդդեմ Հայաստանի որոշում է կայացվել

17:06 06.09.2018

2400 եվրո բարոյական փոխհատուցում, իսկ 1000 եվրո դատական և այլ ծախսերի համար։ Հայաստանի կառավարությունը այսքան գումար կվճարի Գարիկ Հմայակի Դադայանին՝ Եվրադատարանի այսօր կայացրած վճռով, հայտնում է A1plus-ը: Դատարանը համարել է, որ խախտվել է նրա արդար դատաքննության և վկաներին խաչաձև հարցաքննելու իրավունքը։ Գարիկ Դադայանը հայտնի դարձավ մի քանի տարի առաջ միջազգային աղմուկ հանած, այսպես կոչված՝ «Ուրանի […]

̰
Մոտ 3 ամսում պետբյուջե ենք վերադարձնելու 1 մլրդ 413 մլն դրամ. Դավիթ Սանասարյան

17:01 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքել է իր ղեկավարած կառույցի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե անգործության են մատնված: Նա հիշեցրել է` ինքն այս պաշտոնին նշանակվել է մայիսի 22-ին, հունիսի 11-ին ընդունվել է կանոնադրությունը, անձնակազմի համալրում ունեցել են միայն հունիսի 3-ին: «Հունիսի 3-ին, որ ունեցել ենք համալրում, 24 մարդու […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի նաև Միքայել Հարությունյանի հարցը. Արմեն Ռուստամյան

16:56 06.09.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ռուսական կողմը կարող է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանին չարտահանձել: «Կարևոր է հասկանալ, թե այդ խնդիրների լուծումը ի՞նչ դաշտում պետք է գտնել: Այո´, Ռուսաստանը ասում է, որ քրեական […]

̰
Կգործարկվեն նոր սերնդի լուսացույցներ. ՃՈ

16:41 06.09.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: […]

̰
Արմեն Բայբուրդյանը երկրորդ անգամ նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

16:38 06.09.2018

ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով՝ Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Արմեն Բայբուրդյանը ծնվել է 1964թ. ապրիլի 2-ին՝ Երևանում: Ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ 1990թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2010թ. Ջավահարլալ Ներուի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների դոկտորի գիտական աստիճան: Արմեն Բայբուրդյանը աշխատանքային գործունեությունն սկսել է 1989 թվականից՝ որպես […]

̰
Կառավարությունը մտադիր է մեծացնել դիրքապահների քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը

16:36 06.09.2018

Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը, որում անդրադարձ կա նաև առաջնագծի կահավորման ու հատկապես զինծառայողների անվտանգության բարձրացման հարցերին։ Նախատեսվում է ծրագրերի իրականացման արդյունքում նվազեցնել զինծառայողների՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը։ Ծրագրում պաշտպանության նախարարության գծով իրականացվելիք միջոցառումների հիմնավորման մեջ նշվում է. «Առաջնագծում երկար տարիների ընթացքում մեր կողմից իրականացվող ստատիկ մարտական հերթապահությունը և […]

̰
Մարդկանց բռնելու մոլուցքից դուրս եկեք. Էդուարդ Շարմազանով

16:30 06.09.2018

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ կա մի քաղաքական ուժ, որը դեմ է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության գաղափարին, բայց դա ինչպե՞ս պետք է կիրառվի, ո՞վ պետք է կիրառի: Այդ ձևակերպումները, ըստ փոխխոսնակի, թերի են: «Համաձայն եմ Արամ Սարգսյանի հետ, որ պետք չէ վհուկների որսի վերածել օրենսդրական նախաձեռնությունները: Ժողովրդավարությունը հուշում է, որ ոչ […]

̰
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

16:29 06.09.2018

Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությանն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն […]

̰
Սահմանադրական ճգնաժամ և ԱԺ-ի կողմից անգործություն չկա. Սամվել Ֆարմանյան

16:22 06.09.2018

«Քանի դեռ սահմանադրական փոփոխությունների գաղափարից զատ միսն ու արյունը չկա, ինձ համար դժվար է կարծիք հայտնել»,- սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ նույնիսկ նախաձեռնողների առջև դրված խնդիրների տեսանկյունից. «Մենք անցում ենք կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, ստեղծված իրավիճակն առաջին մարտահրավերներից մեկն է կառավարման այն […]

̰
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լավ մակարդակի վրա են. Ալեն Սիմոնյան

16:03 06.09.2018

«Անհանգստանալու որևիցե բան չկա, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և անելու ենք ամեն ինչ, որ ավելի լավ մակարդակի վրա լինեն»,- սեպտեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ունի լեգիտիմ իշխանություն, որը վայելում է հայության մեծ մասի հավանությունը, և այս իրավիճակը նույնպես […]

̰
Շատ տխուր տպավորություն եմ ստացել Մակունցից. Հ2-ի փոխտնօրենը նստացույց է անում մշակույթի նախարարության շենքի առջև

16:00 06.09.2018

Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն, կինոարտադրող Վլադիմիր Հայրապետյանը մշակույթի նախարարության շենքի դիմաց նստացույց է անում և պահանջում նախարար Լիլիթ Մակունցի հրաժարականը: Այս մասին գրում է armtimes.com-ը: Վլադիմիր Հայրապետյանը նստացույցը սկսել է երեկվանից և պատրաստ է շարունակել այնքան, մինչև իր նպատակին կհասնի: ՀԺ-ի հետ զրույցում նա ասել է, որ այսուհետև ամեն օր՝ աշխատանքից հետո, ժամը 14:00-ի սահմաններում գալու […]

̰
Ստեղծված իրավիճակը բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկեր է պարունակում. ՄԻՊ-ը՝ «Սանիթեք»-ի մասին

15:59 06.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Շարունակվող բողոքների ուսումնասիրությունն է գրության համար հիմք են դարձել։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր […]

̰
BACK_TO_TOP