13:18 07.09.2018
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին. «Հարգելի´ պարոն Բարսեղյան Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից: Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների […]
13:04 07.09.2018
ՀՀ ոստիկանությունը ՌԴ տարածքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: «Այս պահին որևէ պարզաբանում չեմ կարող տալ, միայն կարող եմ հաստատել, որ ոստիկանությունը ստացել է նման գրություն»,- նշեց նա: Ավելի վաղ հայտնել […]
13:01 07.09.2018
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային […]
12:42 07.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված սեպտեմբերի 6-ին իր ուղիղ եթերի հետ: Նա գրել է, որ ուղիղ եթերի մի հատվածը բազմիցս մեջբերվել է, բայց կան փոփոխված բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Վարչապետը տեղադրել է ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում: «Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, […]
12:36 07.09.2018
Սեպտեմբերի 14-ին Փարիզում կկայանա հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեյսբուքյան էջից: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելուց հետո Փաշինյանը, Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, նաև հնարավորություն կունենա հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում նախատեսված է նաև […]
12:29 07.09.2018
Բնապահպանության նախարարությունում էականորեն փոխվել է կառավարման մոդելը: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ մասնավորապես թույլտվությունների, լիցենզիաների ընթացակարգերը պարզեցվել են: Նախարարն անդրադարձել է նաև անտառապահների աշխատավարձերին` նշելով, որ դրանք որոշ դեպքերում բարձրացվել են ավելի քան 100%-ով, իսկ միջինը` 50%-ով:
12:16 07.09.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացականյան Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է` ինչպես վարվել ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս: «1. Կարող եք զանգահարել 011-37-02-36 «Թեժ գիծ» հեռախոսահամարով, 2. Կարող եք ֆեյսբուքով անմիջապես գրել ինձ, 3. Կարող եք գրել «Անձնագրային և վիզաների վարչություն» ֆեյսբուքյան էջին, 4. Կարող եք գրավոր դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ […]
12:14 07.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հյուրընկալել են Հայաստանում գործող և համաշխարհային ճանաչում ունեցող «PicsArt» ընկերությունում։ Նախագահը բարձր տրամադրությամբ շրջում է ընկերության տարածքում ու կատակում աշխատակիցների հետ։ Չինաստանից եկած ու չինարեն սովորած աշխատակիցներին նախագահը նույնիսկ անեկդոտ պատմեց․ «Հայկական ռադիոյին հարցնում են՝ որքան հայ կա աշխարհում, ասում է՝ չինացիների հետ միասին 1 միլիարդ 300 միլիոն և 15»։ Ապա […]
12:13 07.09.2018
Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում կայացել է հայ-ամերիկյան բիզնես ֆորումը: Ֆորումի նպատակը գործարար կապերի հաստատումն ու ներդրումային հնարավորությունների ձեռքբերումն է: Ֆորումին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ամերիկացի գործարարներ ու պաշտոնյաներ, այդ թվում` Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Էվան […]
12:10 07.09.2018
ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց, որ իրենց ներկայացրած առաջարկներն ընդունվել […]
12:07 07.09.2018
ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում: ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Գևորգ Կոստանյանը և Արփինե Հովհաննիսյանը գոհունակություն են հայտնել, որ իրենց բոլոր մտահոգություններն […]
11:57 07.09.2018
ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում: Առաջին կարևոր փոփոխություններից մեկն այն էր, որ տարընթերցման տեղիք է տալիս «նախապես տրված խոստման» հիշատակումը՝ […]
11:51 07.09.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան Մանվել սարկավագ Սարգսյանի կողմից կազմված Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանը: Հրատարակությունը նվիրված է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մահվան 100-րդ տարելիցին։ Բառարանն ընդգրկում է Դ դարից մինչև մեր օրերի՝ պատվանուն կամ մականուն ունեցած հայ հոգևորականներին: Ընդհանուր առմամբ, […]
11:38 07.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում»,- ասել է նա «Արմենպրես»-ի հետ զրույցում: Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, […]
11:27 07.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված […]
10:58 07.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելիս որոշում է կայացվել ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա հավելել է, որ այդ դեպքում Միքայել Հարությունյանին ՌԴ-ում […]
10:38 07.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին աջակցություն աջակցություն է խնդրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների […]
09:51 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ նշած անձը 45-ամյա Գրիգոր Գ․-ն է։ Ժամը 15։00-ի սահմաններում, օգտվելով փոստի աշխատակցուհու բացակայությունից, նա կոտրել էր դռան ապակին, մտել […]
09:42 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 06։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացի փողոցից բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Հրանտ Շ.-ն: Ըստ ուղեկցողի՝ վնասվածքն ստացել էր Հերացի փողոցում դանակահարության հետևանքով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ժամը 21։00-ին, […]
09:30 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին` ժամը 22։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա: Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ […]
09:15 07.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50, շենքերը, «Երևան Սիթի» սուպերմարկետը, հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Դանիել Վարուժան թաղ. 4, 5, 6, 7, 8 շենքերը և հարակից ոչ […]
08:46 07.09.2018
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հրազդանի կիրճում`Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերել են Է. Հ.-ի (ծնված 1970 թ.) դին:
00:27 07.09.2018
Ի՞նչ պատահարներ են գրանցվել Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է դեպքերի մասին տեղեկություններ: Սեպտեմբերի 5-ին` ժամը 00։20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային խճուղում՝ «Դայանա» ռեստորանի մոտ, բախվել է ճանապարհի բաժանարար եզրաքարերին և կողաշրջվել։ 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Սեպտեմբերի 5-ին` ժամը 09։10-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար […]
23:29 06.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2114761718547659?__xts__[0]=68.ARD0DG2Gg56_yJVTa-NbfP9Lhgl1khz_NKUl_J_bMLlQDZyJ5xcCJgyvKyE1zuhvxjA4Q23MRLR7-v_joe3yq3L2kD2Pnz3EbA8iVhCfGJHhR3TIqW0Z86Iflb238pUTyicpIB39dF-_seQADwhdpoldBjOOJn4bGjrD2hRtE317UpE3QsovKQ&__tn__=-R
23:10 06.09.2018
Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախումբն արդեն նոր շենք ունի: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը՝ ժողգործիքների պետական նվագախմբի նոր տեսաձայնասկավառակի շնորհանդեսին: Վերջապես երկար քննարկումներից ու տարաձայնություններից հետո հայտարարվել է նվագախմբի նոր հասցեն: Երկհարկանի կառույցը Խրիմյան Հայրիկ հասցեում է, որը 88-ի աղետից հետո դատարկ է մնացել: Շենքը հիմա վերանորոգման կարիք ունի, որից հետո […]
22:54 06.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք […]
22:36 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է իր ղեկավարած կառույցի գործառույթների մասին: Սանասարյանը նշել է` նախկինում կար վարչապետի վերահսկողական ծառայություն և նախագահի վերահսկողական ծառայություն, մինչդեռ իր ղեկավարած կառույցն` իր լիազորություններով, ամեն ինչով նոր կառույց է, նախորդների իրավահաջորդը չէ: Ծառայության պետն ընդգծել է` պետական վերահսկողական ծառայության գործառույթներից տարբեր են նաև Հաշվեքննիչ պալատի […]
22:25 06.09.2018
Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 6-ին հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների, նոր աշխարհում ազգերի՝ առավել մրցունակ լինելու եւ այլ հարցերի շուրջ:
22:13 06.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոքր հէկերի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝ փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և […]
21:38 06.09.2018
Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԱՊՀ սահմանի պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։