TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսական ռազմակայանի վարորդները 100 և 30-կիլոմետրանոց երթեր են կատարում Հայաստանի ճանապարհներին

15:52 04.09.2018

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական վարորդները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում ձեռնամուխ են եղել բարձրլեռնային տեղանքում գրունտային և ավտոմոբիլային ճանապարհներով շարասյուներով վարման նորմատիվների մշակմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Վարժանքների ընթացքում 300-ից ավելի վարորդներ ԿամԱԶ, Ուրալ և ՈւԱԶ ավտոմեքենաներով 100 և 30-կիլոմետրանոց երթեր են կատարում կտրտված տեղանքով, բնակավայրերով և […]

̰
Օսակայի օդանավակայանը հեղեղվել է «Ջեբի» թայֆունի պատճառով

15:45 04.09.2018

Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղվել է «Ջեբի» թայֆունի պատճառով: Նշվում է, որ ջրի տակ են հայտնվել օդանավակայանի թռիչքուղին ու ավտոկայանատեղին: Դրանից բացի՝ կամրջին է բախվել հսկա նավը, որը վառելիք էր մատակարարում օդանավակայանին: «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության տվյալներով՝ սա Ճապոնիայում վերջին 25 տարում գրանցված ամենաուժգին թայֆունն էր: Օդանավակայանի շրջանում քամու արագությունը հասել է ժամում 200 կմ-ի, […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

15:37 04.09.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս […]

̰
Մահացել է Ջեմմա Անանյանը. Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել

15:31 04.09.2018

«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր, Սփյուռքի նախարարի նախկին խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ Ջեմմա Անանյանը: Միությունը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ջեմմա Անանյանի ընտանիքի անդամներին: Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով […]

̰
Արմավիր-Երևան ճանապարհը կես ժամով բացել են

15:11 04.09.2018

Արմավիր-Երևան ավտոճանապարհը փակած խաղողագործները քիչ առաջ ճանապարհը բացեցին, սակայն ժամանակավորապես: SHANTNEWS.am-ի թղթակիցն ակցիայի վայրից հաղորդում է, որ այս պահին մեքենաները շարժվում են, դրանից առաջ խցանման մեջ մնացած մարդիկ վիճաբանության մեջ էին մտել: Ճանապարհի փակ լինելու պատճառով տեղաշարժվել չկարողացող վարորդներն ակցիայի մասնակիցներից պահանջեցին բացել ճանապարհը: Նրանց պահանջին ընդառաջ գնալով՝ գյուղացիները կես ժամով բացել են ճանապարհը, որից […]

̰
Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես. Փաշինյանն արձագանքում է Լավրովի հայտարարությանը

15:07 04.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր՝ ԱԻՆ կատարած այցի ժամանակ, լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Shantnews.am-ի հարցերից մեկը վերաբերել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը: Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առաջ ելույթ ունենալիս անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ասել. «Մեզ […]

̰
Ինչպես է Նիկոլ Փաշինյանն արձագանքում Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը

15:03 04.09.2018

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե նա մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն և ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կմասնակցեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ քարոզարշավը պաշտոնապես սկսված չէ, բայց որոշ ուժեր արդեն սկսել […]

̰
Հովիկ Աբրահամյանի ներկայության հարցը պետք է ուղղել Արցախի իշխանություններին. վարչապետն իր՝ Արցախում չլինելու մասին

14:42 04.09.2018

ՀՀ ԱԻՆ 27-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.AM-ը հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու Արցախի Անկախության օրն Արցախում չէր, որն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: «Գիտեք, ես դրանից մի շաբաթ առաջ էի այնտեղ, և Արցախի նախագահն իր խոսքում ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող ղեկավարը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում […]

̰
Պետք է գործի դնել մեր ենթակայության տակ գտնվող բոլոր տեխնիկական միջոցները. Կամո Արեյանը հանձնարարական է տվել

14:32 04.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի հետ կապված Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր, վարչական շրջանների ղեկավարները, համապատասխան կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Խորհրդակցության ընթացքում […]

̰
Ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնում ՌԴ

14:24 04.09.2018

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նշվում է նաև, որ այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

̰
Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին բերման են ենթարկել Հայաստանում

14:21 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի և ԱՎՎ Մաշտոցի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09։30-ին բերման է ենթարկվել միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1991 թ. ծնված Արտյոմ Ս.-ն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Նա Ուկրաինայի կողմից 2016թ. փետրվարի 1-ից հետախուզվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 307 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (թմրամիջոցի հայտնաբերում):

̰
Արտակ Զեյնալյանը ՔՀԿ-ների պետերի փոփոխություն է կատարել

14:18 04.09.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:  […]

̰
ՀՀ վարչապետն անդրադարձել է այն լուրերին, թե ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին

14:14 04.09.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե վարչապետը նախատեսում է  նախագահի պաշտոնում նշանակել Լևոն Տեր-Պետրոսյանին: Վարչապետը հարցին արձագանքելուց առաջ ծիծաղել է: «Գիտեք, եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա փետրվար-մարտին և 7 տարի էլ դեռ պետք է պաշտոնավարի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Շանթ Հարությունյանը շփվի լրագրողների հետ

14:11 04.09.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները հիշեցրել են, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է լրագրողների հետ հանդիպման, ասուլիսի հնարավորություն տալու մասին: «Ես ասել եմ,  հանձնարարել եմ արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տա, որ եթե Շանթ Հարությունյանն ուզում է լրագրողների հետ շփվել, ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, […]

̰
«Անցումային արդարադատության» նպատակը հասարակության մեջ հաշտության հաստատումն է. Ավետիք Իշխանյան

13:52 04.09.2018

«Անցումային արդարադատություն» տերմինը սովորաբար վերցվում է չակերտների մեջ,  այն չի փոխարինում դատարաններին, կիրառվում է այնպիսի երկրներում, որտեղ տեղի են ունեցել ցեղասպանություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Մենք պետք է ստեղծենք առանձին վստահելի հանձնաժողովներ, որոնք պետք է բացահայտեն  նախկինում կատարված մութ գործերը: «Մութ  գործեր» ասելով՝ նկատի ունենք  մահերը, որոնց առայժմ չասենք սպանություններ, տասնյակ մահեր ոստիկանական բաժանմունքներում՝ Ռուդիկ […]

̰
Փաշինյանը Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու մասին

13:47 04.09.2018

Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները հիշեցրել են, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Հարց է հնչել՝  արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չկա դրա մեջ. «Ոչ, դա անձնական հարաբերությունների խնդիր է: Ընդհանրապես հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին ՝ ես կարող եմ […]

̰
Արմավիր-Երևան ճանապարհը փակ է. խաղողագործները պահանջում են մթերման գինը բարձրացնել

13:43 04.09.2018

Արմավիրցի խաղողագործներն այսօր վաղ առավոտից փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ տեղում հավաքված են 100 հոգի` տարբեր գյուղերից` Բամբակաշեն, Մրգաշատ: Վերջիններս հինգ րոպե առաջ բացել են ճանապարհը, տեղափոխվել այլ վայր: Նրանք նշեցին` ճանապարհի այդ հատվածը փակելն արդյունավետ չէր, մեքենաներն այլ ճանապարհներով տեղաշարժվում էին, ուստի որոշեցին փակել կամուրջի տակ գտնվող ճանապարհահատվածը, […]

̰
Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի. վարչապետն անդրադարձել է Հայկ Մարությանի հայտարարությանը

13:36 04.09.2018

Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն ձևակերպումներին, թե «կան սպիտակ և սև ուժեր․․․ Մեր թիմի դեմ խաղ չկա ․․․»։ «Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ […]

̰
Միջազգային համաժողովում քննարկում են Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխումները

13:35 04.09.2018

Այսօր Երևանում մեկնարկել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովը։ «Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար: Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, […]

̰
Արթուր Դավթյանը պարգևատրել է դատախազության համակարգի մի խումբ վետերանների

13:32 04.09.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով: ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը, ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության […]

̰
Կամաց-կամաց սովորեք, ես էլ ինտերվյու չեմ տալու. ԱԱԾ տնօրեն

13:04 04.09.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ ղեկավարի պաշտոնում, սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` ինչո՞ւ է ԱԱԾ-ն պասիվացել վերջին օրերին: «ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, ուղղակի չի հրապարակում արված բացահայտումները: Ես ի սկզբանե ասել եմ` ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով` սկզբնական շրջանում հետաքրքրությունը […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի

12:55 04.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-ին, 8-9-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, […]

̰
Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորների սպասարկման ցուցանիշի պատմական ռեկորդ

12:50 04.09.2018

Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ.  սպասարկվել է 329.665 ուղևոր: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 մլն 872 հազար 998 մարդ, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հաղորդվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է […]

̰
Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը. Տաթևիկ Ռևազյան

12:35 04.09.2018

«Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը: Մենք հիմա ունենք նոր գրանցված հայկական ավիաընկերություններ: Եթե նայենք աշխարհում տենդենցները, ապա կտեսնենք, որ կառավարություններն այլևս ներդրումներ չեն անում ավիաընկերություններում»,- ասել է Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման ժամանակ: Տաթևիկ Ռևազյանը նաև նշել է, որ ամեն ինչ կախված է ավիաընկերության առաջարկած պայմաններից: […]

̰
Քյոլնում կայացել է  «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով խորհրդաժողովը

12:30 04.09.2018

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին: Այս  մասին SHANTNEWS.AM-ը  տեղեկություն ստացավ  Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) համակարգող Կարո Հակոբյանից։ Հակոբյան նաև փոխանցեց, որ խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից […]

̰
Արթուր Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

12:22 04.09.2018

ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց` առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հարցին` արդյո՞ք հնարավոր կլինի համատեղել աշխատանքը ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում, նա պատասխանեց` ժամանակը ցույց կտա: «Կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը: Ծրագրերն ընտրությունների օրը` սեպտեմբերի 22-ին կներկայացնեմ: Նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթ եմ համարում […]

̰
Ավանդները բանկային համակարգում ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով 2.7 տրլն դրամը

12:18 04.09.2018

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտմում է b4b.am կայքը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին: 2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատողներին մաղթեց քիչ աշխատանք, մեծ բարեկեցություն

12:12 04.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: ԱԻՆ աշխատողներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորելով՝ վարչապետը մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: «Ըստ էության՝ ԱԻՆ աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում: Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ՀՀ-ում […]

̰
Տրանսպորտի բնագավառում ունենք շատ տխուր վիճակ. նախարար

11:57 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած ոլորտում` հատկապես տրանսպորտի առումով կան շատ բացեր: «Շատ տխուր վիճակ ենք մենք ժառանգել, կան բազմաթիվ խնդիրներ»,- ասել է նախարարը` մատնանշելով օրերս Արմավիրի մարզում սկսված դժգոհությունների ալիքը, երբ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություններից որոշներն իրականացնում են անօրինական գործունեություն: […]

̰
Վրաստանից Հայաստան ուղարկվող ցորենի բեռների համար երկաթուղին 52% զեղչ կանի. նախարար

11:37 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 52%-ով զեղչել Հայաստան ներկրվող ցորենի տեղափոխումը: Լրագրողների հարցին, թե դա հնարավորություն կտա՞ արդյոք, որ հացամթերքի գների բարձրացում Հայաստանում չլինի: Նախարարը պատասխանել է, որ մեկ տոննա ցորենի գինը նվազել է 24 […]

̰
BACK_TO_TOP