Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատողներին մաղթեց քիչ աշխատանք, մեծ բարեկեցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատողներին մաղթեց քիչ աշխատանք, մեծ բարեկեցություն

12:12 04.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: ԱԻՆ աշխատողներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորելով՝ վարչապետը մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն:

«Ըստ էության՝ ԱԻՆ աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում: Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ՀՀ-ում մեր սիրելի հայրենակիցների կողմից արտակարգ իրավիճակ է գնահատվում նույնիսկ այն, երբ, օրինակ, սիրելի կատուն բարձրանում է տանիքը և չի կարողանում իջնել, նաև այսպիսի դեպքերով են դիմում փրկարար ծառայությանը, ԱԻ նախարարությանը: Ուզում եմ բոլորիս մաղթել, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակները լինեն այսպիսին կամ մոտավորապես այսպիսին, և չլինեն այնպիսի իրավիճակներ, որոնք կտխրեցնեն, խնդիրներ կառաջացնեն, կխոսեն ճգնաժամերի մասին»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի ինքնազգացողության, քաղաքացիների ինքնազգացողության համար կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող ԱԻՆ համակարգ: Վարչապետը նշեց, որ այս շրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու` ոստիկանի, զինվորականի, ԱԻՆ աշխատողի քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, քանի որ հենց նրանք են մեր իրականության մեջ առաջինը օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակի պահին: Փաշինյանը հույս հայտնեց, որ համատեղ գործունեության արդյունքում հարազատի այս զգացողությունը ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ ավելի ու ավելի կմեծանա:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց` ինչպես ասել է Զինված ուժերի, ոստիկանության և ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայության մասին, որ դրանք պետք է զերծ մնան քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց, նույնը վերաբերում է նաև ԱԻ աշխատողներին, փրկարար ծառայությանը, այն ծառայություններին, ովքեր, ըստ էության, ՀՀ ԶՈՒ մաս են կազմում:

«Ուզում եմ մենք ևս մեկ անգամ արձանագրենք` որևէ կերպ չի կարելի քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով` վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ: Ես գիտեմ, որ այսօր ԱԻ համակարգում բազմաթիվ պրոբլեմներ կան, երեք օր առաջ իմ հեռախոսին այսպիսի sms-հաղորդագրություն եմ ստացել: Քաղաքացին գրում է` «Պարոն վարչապետ, աշխատում եմ փրկարար ծառայությունում, ապրելու հնար չկա»: Ես հասկանում եմ, գիտեմ, մենք բոլորս գիտենք, որ այս հաղորդագրությունը կարող էին ուղարկել շատերը` ԱԻ ծառայությունից, ՀՀ ԶՈՒ ծառայողներից, ոստիկանությունից, ԱԱԾ-ից և բազում այլ տեղերից: Մենք գիտենք, որ սա խնդիր է, որ մենք միասին պետք է լուծենք, բայց ուզում եմ մի իրողություն արձանագրել. այսօր պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են շատ դեպքերում նաև այն պատճառով, որ այդ համակարգերն արդյունավետ չեն կառավարվում, պետական միջոցներն արդյունավետ չեն տնօրինվում»,- ասաց նա:

Փաշինյանը առաջարկեց գնալ հետևյալ ուղով. ոչ թե սկզբից պետք է լավ ապրել և հետո միայն մտածել մեր պետության, պետական միջոցների, երկրի արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը պետք է տեղի ունենա, սկզբից պետք է աշխատել մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորի, նաև ԱԻ համակարգի աշխատողի, փրկարար ծառայության աշխատողների բարեկեցության մակարդակը:

Վարչապետի խոսքով` այսօր ՀՀ-ում հաստատված մթնոլորտում բոլորը պետք է համախմբեն իրենց ուժերը, քանի որ հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, առանձին վերցրած որևէ նախարարությունում ապահովել զարգացում, այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված: Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԻ աշխատողներն իրենց ծառայության անձնազոհ, բարձր բնույթով սատար կկանգնեն այն փոփոխություններին, այն բարեփոխումներին, այն կամքին, որը արտահայտվել է Հանրապետության հրապարակում, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին:

«Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Մեզնից յուրաքանչյուրը պիտի արձանագրի, որ յուրաքանչյուր ոք իր անելիքն ունի այս գործում` սկսած վարչապետից ավարտած փրկարար ծառայության այն աշխատակցով, որն այսօր ապրելու հնար չունի: Մենք ուս ուսի տված ոչ թե ապրելու հնար պետք է ստեղծենք իրար համար, այլ ուս ուսի տված մեր երկիրը բարձրացնենք զարգացման նոր մակարդակի, երջանկության նոր մակարդակի, ազատության և օրինականության նոր մակարդակի: Ես շնորհակալություն եմ հայտնում ԱԻ բոլոր աշխատողներին` իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն եմ հայտնում, որ ՀՀ ԱԻ աշխատողներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում են սատար լինել հայոց պետականությանը, հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիության ինստիտուտին»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP