15:46 03.09.2018
«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման […]
15:40 03.09.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան): Այս մասին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ընտրող հանձնաժողովը կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ. սեպտեմբերի 10-ին՝ Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի […]
15:37 03.09.2018
Օգոստոսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության և վետերանների խորհրդի ու Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Ստեփանավանի մի բնակիչ ոստիկանությանն է կամավոր հանձնել 2 ինքնաձիգ, որոնցից մեկը՝ AK-74 տեսակի: Քաղաքացին նշել է, որ զենքերը պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից, ներկայումս հանգուցյալ իր ընկերոջը, որը ինքնաձիգները ձեռք էր բերել մարտական […]
15:30 03.09.2018
«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում […]
15:20 03.09.2018
ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց աշխատավարձի չափը վերանայելու համար: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգարժա՛ն պարոն վարչապետ Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարևորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա: Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել […]
15:17 03.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Նաիրա Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Վերջապես ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ունի պետ՝ ի դեմս լրագրող Նաիրա Հարությունյանի։ Այսուհետև կարող եք հարցերով դիմել նաև Նաիրային։ Շնորհավորում եմ և […]
15:15 03.09.2018
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանն այսօր խոսել են այն մասին, թե ինչ բնույթի խախտումներով են աշխատում ապահովագրական ընկերությունները: Բանախոսներն ասել են, որ ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել վարորդներին՝ ասելով, որ ուշ են զանգահարել՝ հաշվի չառնելով, որ շատ հաճախ զանգերին միշտ չէ, որ պատասխանում են՝ հատկապես գիշերային ժամերին: «Ապահովագրական ընկերությունները […]
15:01 03.09.2018
Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց` պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որևէ դեղագործական ընկերության կողմից: Մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ որակյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել են առողջապահության նախարարության լրատվական բաժնից՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայաստանյան հոգեբուժական հաստատություններում բուժում ստացող […]
14:53 03.09.2018
«Ես ՀՀ Սահմանադրության կարևոր պաշտպաններից մեկն եմ և համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով սահմանափակված չէ իր այդ իրավունքը»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողի մեկ այլ հարցին […]
14:41 03.09.2018
Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսուհետև վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով:
14:40 03.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ […]
14:16 03.09.2018
Մոտ ժամանակներս նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մոտ ժամանակներս նախատեսվում է ևս մեկ հանդիպում Պուտինի և Փաշինյանի միջև: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր է լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման […]
14:12 03.09.2018
«Մեր հարաբերությունները ԵՄ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ շատ լավ են, ունենք դրական առաջընթաց՝ հեճուկս այն վատատեսների, որ ասում են ԵՄ-ի հետ որևէ բան չի ստացվում»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բավական ակտիվ գործողությունների մեջ են. այս պահին երկու նոր՝ առնվազն 50 մլն […]
14:11 03.09.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ պատասխանել է նաև աշակերտների հարցերին: Այդ կրթահամալիրում է սովորում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը: Շուշանը ևս հնարավորություն է ունեցել հարց ուղղելու Արմեն Սարգսյանին: Նա ներկայացվեց որպես կրթահամալիրում գործող «Չաչանակ» ռադիոյի լրագրող: […]
13:58 03.09.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 617 դեպք, որից 398-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 170 կենցաղային կանչ, 309 հրդեհ, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 10 և տուժել 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 […]
13:54 03.09.2018
Ճանապարհորդ–բլոգեր Օլեգ Պերևերզիևը, որը մասնագիտությամբ երաժիշտ է ու hանդիսավար է աշխատում Մոսկվայում, արդեն երկրորդ տարին է այցելում Հայաստան: Նրա ուսումնասիրության թեման հայ մշակույթն է, երաժշտարվեստն ու ոլորտի հայտնի մարդիկ: Այս տարի ռուս բլոգերի ճանապարհորդության մի մասն է կազմել է այցելությունը Գյումրի: «Շանթ» ռադիոյի ուղիղ եթերում Օլեգը խոսել է մեր ազգային նվագարանների մասին: Օլեգը հայերեն երգում է, նվագում հայկական ժողովրդական […]
13:36 03.09.2018
Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքների, զրուցել աշակերտների հետ ու պատասխանել նաև նրանց հարցերին: Աշակերտներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: […]
13:22 03.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը Facebook-ում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես կոչ է արվում ապահովել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատության հարցի վերաբերյալ Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, […]
13:17 03.09.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Ռոսինկա» խնամքի հաստատությունում ապաստանել է ինչ-ինչ պատճառներով արտերկիր մեկնած և առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ քաղաքացի, անչափահաս մի տղա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղայի մայրը ՀՀ-ում է: Կարճ ժամանակ անց պարզվել է նաև նրա ինքնությունը: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում։
13:07 03.09.2018
«2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 685 970 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.2 տոկոս: Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է 610 900 մարդ՝ աճը կազմել է 7.1 տոկոս»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Հայաստան ժամանած և մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 75 […]
13:02 03.09.2018
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, որն աշխատանքային այցով Հայաստանում է առաջին անգամ, սեպտեմբերի 3-ին լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման արդյունքները: «Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է Հայաստան այցելել առաջին անգամ որպես Ճապոնիայի ԱԳ նախարար` 2015 թվականին Ճապոնիայի դեսպանատան հաստատումից և անցյալ տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշումից […]
12:54 03.09.2018
Հակառակ երկրին մէջ գլուխ բարձրացուցած տնտեսական դժուարութիւններուն Պէյրութի մէջ հայկական նոր վարժարան մը պիտի բանայ իր դռները։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրներէն։ Նշենք, որ վարժարանը մաս պիտի կազմէ աշխարհով մէկ տարածուած Մխիթարեան վարժարաններու ցանցին եւ պիտի գործէ Վատիկանի կողմէ նշանակուած Գերպ. Լեւոն արք. Զէիքեանի անմիջական նեցուկովը, որ կը համարուի Մխիթարեան գլխաւոր պատասխանատուն: Վարժարանը […]
12:44 03.09.2018
ԱՊՊԱ ոլորտի չարաշահումների նոր բացահայտումներից են այսօր խոսել վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը: Բանախոսներն ասել են, որ առաջարկ են ներկայացրել ՀՀ ոստիկանությանը և Ապահովագրական բյուրոյին: «Առաջարկում ենք, որպեսզի բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական կենտրոն ստեղծվի: Դրական կողմն այն է, որ պատահարից հետո վարորդները մի քանի զանգ չեն […]
12:29 03.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ճապոնացի գործընկերոջ` Տարո Կոնոյի հետ հանդիպման ավարտին լրատվամիջոցներին որոշ մանրամասներ ներկայացրեց իրենց քննարկումներից: Մնացականյանը նշեց՝ Կոնոյի այցը հատկանշական է նրանով, որ առիթ ունեն ամփոփելու այն հսկայական և բավական հարուստ օրակարգը, որ ձևավորվել է նախկին 26 տարիների ընթացքում և ուրվագծել այն ուղղությունները, որոնք առաջ են տանելու բավական հարուստ և դինամիկ […]
12:25 03.09.2018
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրգործ` 2008-ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ: Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի […]
12:24 03.09.2018
«2018թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 83.3 մլն ԱՄՆ դոլար»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով իր աշատանքային գործունեության 100-րդ օրը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ներկայացրեց նաև, թե որ երկրներից են ներդրումներ ուղղվել Հայաստան: Այսպիսով, Ջերսիից 42.8 մլն դոլար է ներդրվել, Կանադայից՝ 9.5 մլն դոլար, Միացյալ Թագավորությունից՝ 4.1 մլն դոլար, […]
12:13 03.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը քննադատություններ էր հնչեցրել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա ելույթին: Մարությանը, մասնավորապես, իր ելույթի ժամանակ ասել էր. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն […]
12:12 03.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, […]
12:03 03.09.2018
«2018 թ.-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ կազմելով 8.3 տոկոս», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը: 2018-ի գրանցված աճին նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է, որը կազմում է 5.3 տոկոս, շինարարությունը՝ 0.5 տոկոս, արդյունաբերությունն […]
11:52 03.09.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարությամբ դիմել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին: «Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ, չէ՞, հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000 դոլարն այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ […]