14:35 25.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ ուղեկալ: Այս մասին վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:
14:23 25.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:
14:12 25.05.2024
Մայիսի 24-27-ը Սոֆիայում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: Ա. Քոչարյանը և պատվիրակության անդամներ` պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և […]
13:36 25.05.2024
Մասնագիտությամբ կապավոր «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են ատեստավորման առաջիկա քննություններին։ Կրկնում են սովորածը, հարցուպատասխանի և տարբեր հանձնարարությունների միջոցով ամրապնդում տեսական գիտելիքները՝ ձգտելով եռամսյա պատրաստության դասընթացների փուլն ավարտել բարձր արդյունքով: Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում:
13:27 25.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԻՊ Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում, մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Քննարկվել են սոցիալական, կրթական, անվտանգային, երեխաների, երիտասարդների […]
13:16 25.05.2024
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ […]
13:07 25.05.2024
Կարևորելով գնումների գործընթացի թափանցիկ ապահովումը և հանրային կարծիքը՝ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ: Հանրային քննարկման է դրվել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը: «Ձեր կարծիքները և […]
13:00 25.05.2024
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Երևանում մայիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին […]
12:51 25.05.2024
Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։ Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է […]
12:35 25.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է ժամանել: Կեսօրին վարչապետի ավտոշարասյունը մտել է Բաղանիսի դպրոցի բակ, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ։ «Ազատությունը» հայտնում է, որ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դպրոց մտնել թույլ չեն տալիս:
11:22 25.05.2024
Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը «Հայաստանն այսօր և նրա արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում։ Այս մասին հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձել է հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, առկա խնդիրներին․ շահերի բախմանն ու համագործակցության ներուժին։ Դեսպանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման […]
11:18 25.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով իր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է Փաշինյանը։
10:29 25.05.2024
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի չորս պաշտոնյաների արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, […]
10:19 25.05.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին։ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ազատ Լյուդվիգի […]
08:28 25.05.2024
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց։ Այս մասին գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել։ «Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ […]
23:01 24.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մազմանյան փ. 5 շենք, Կուրղինյան նրբ․ 4, 8 շենքեր, Արարատյան 2-րդ զանգ․ 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Ծխախոտագործների փ. 2-68 առանձնատներ, Մ․Խորենացի փ. 49 շենք, 11։00-17:00 Մաշտոցի պող. 54 […]
22:39 24.05.2024
Ի պատասխան Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ ու որոշակի պատժամիջոցներ է կիրառելու: Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես ասել է Բլինքենը, իր առաջարկած պատժամիջոցները պետք է տարածվեն այն անձանց վրա, ովքեր, մեջբերեմ, […]
22:29 24.05.2024
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին, պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության […]
22:19 24.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել ժողովրդին․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև […]
19:30 24.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջին դաս միջոցառման շրջանակում ներկա է գտնվել Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական միջոցառմանը: Շնորհավորանքի խոսքում նախարարի տեղակալը հատկապես շեշտել է այն փաստը, որ ուսումնարան ավարտած յուրաքանչյուր ուսանող մեծ կյանք է մտնում՝ արդեն ունենալով մասնագիտության որակավորում: «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք արդեն ընտրել եք ձեր ապագայի […]
19:24 24.05.2024
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։ Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել […]
19:21 24.05.2024
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, […]
19:06 24.05.2024
Համաձայն Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024թ. հիմնական միջոցառումների պլանի՝ մայիսի 22-ին Վայոց ձորի մարզում անցկացվել է «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժության ղեկավարում էր Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը։ Ուսումնավարժության շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։ […]
18:58 24.05.2024
Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ […]
18:52 24.05.2024
2024թ․ հունվարի 17-ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական […]
18:45 24.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ԿԽՄԿ Պաշտպանության գործառույթների համակարգող Կորինա Էգենբերգերի և կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը, մշակվող օրենքի հիմնական, առանցքային կարգավորումները, օրենքի նպատակները և դրանց հասնելու ուղիները: Արմենուհի Հարությունյանը նշել է, […]
18:38 24.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք […]
18:24 24.05.2024
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 18.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։
18:18 24.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները: Ներկայացվել են մանրամասներ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների […]