18:45 24.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ԿԽՄԿ Պաշտպանության գործառույթների համակարգող Կորինա Էգենբերգերի և կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը, մշակվող օրենքի հիմնական, առանցքային կարգավորումները, օրենքի նպատակները և դրանց հասնելու ուղիները:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենքի նպատակը անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում այնպիսի իրավական մեխանիզմների սահմանումն է, որոնք հնարավորություն կտան համապարփակ կերպով կարգավորել անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը, իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ ստանալու սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ լուծելու իրենց առողջապահական, կրթական խնդիրները, իրացնելու տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը։ Քննարկման ընթացքում իրենց կարծիքներն են ներկայացրել նաև Արթուր Սաքունցը և Կորինա Էգենբերգերը:
Արմենուհի Հարությունյանը վերահաստատել է, որ պետության պարտավորությունն է պաշտպանել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները, ուստի օրենքն իրենից կներկայացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղված ռազմական գործողությունների, զինված հակամարտության ժամանակ կամ դրանց հետևանքով ստեղծված պայմաններում, այդ թվում՝ զինադադարի ընթացքում կամ զինված գործողություններից հետո խաղաղ պայմաններում անհայտ կորած անձանց իրավական վիճակի սահմանման, վերջիններիս ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների ամրագրման, իրավական դաշտի կատարելագործման վերաբերյալ մոտեցումների ամբողջություն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Հելսինկյան քաղաքացիական Ասամաբլեայի Վանաձորի գրասենյակն իրենց անվերապահ աջակցությունը և պատրաստակամությունն են հայտնել օրենքի մշակման գործում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակված նախագծի վերաբերյալ հետագայում ունենալ համատեղ քննարկումներ:
08:07 23.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են08:00 23.05.2025
Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ ԳոլդմանՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու մտադրության մասին: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում: Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ […] ...
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...