Ն․ Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

Ն․ Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով

18:52 24.05.2024

2024թ․ հունվարի 17-ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեությամբ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդու առևանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որով իրականացվել է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն։ Կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ վերծանումներ, տեսագրությունների զննություն, բազմաթիվ վկաների, այդ թվում Ն․ Հայրապետյանի կողմից որպես առևանգման վայր նշված հասցեի մոտակայքում գտնվող օբյեկտների աշխատակիցների, հարցաքննություն։ Արդյունքում՝ բացի տուժող Ն.Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդումից, ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Ն․ Հայրապետյանին առևանագելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում կատարված ՍԵԿՏ հարցմամբ պարզվել է, որ Ն․ Հայրապետյանը 2024թ․ հունվարի 19-ին՝ ժամը 17:26-ին, Հայաստանից մեկնել է ՌԴ և չի վերադարձել։

Քանի որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ (եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը) վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին։

Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ի հայտ են եկել այլ ենթադրյալ հանցանք կատարելու՝ սուտ մատնության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որով իրականացվում է նախաքննություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին». Ռոնալդինյո

08:50 23.05.2025

Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին». Ռոնալդինյո

Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն արժանի է «Ոսկե գնդակին», գրում է Marca-ն։ «Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»։ Աշխարհում այլ հանճարեղ խաղացողներ կան, բայց նա նույնպես էլիտայի մի մասնիկն է։ Նա պատմություն կերտելու և մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելու ներուժ ունի։ Նրա խաղամակարդակը, իրոք, զարմացնում է, քանի […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասին

08:42 23.05.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 250-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ ՎՆրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հիվանդանոցներ են տեղափոխվել 247 վիրավոր և 107 մահացածի մարմին, այդ թվում՝ փլատակներից դուրս են բերվել ավելի վաղ զոհված 3 […] ...

Հարավային Աֆրիկայի նախագահի վարչակազմ. Սիրիլ Ռամաֆոսայի այցը ԱՄՆ հաջողված էր

08:32 23.05.2025

Հարավային Աֆրիկայի նախագահի վարչակազմ. Սիրիլ Ռամաֆոսայի այցը ԱՄՆ հաջողված էր

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա հանդիպեց Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հաջող էր։ «Նախագահ Ռամաֆոսան հաջողությամբ ավարտեց աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Թրամփի հրավերով: Այցի նպատակն էր վերականգնել և վերակենդանացնել Հարավային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները», – ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Վարչակազմը շեշտեl […] ...

Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասին

08:22 23.05.2025

Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասին

Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, խփել է 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսել է առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելեցի հետ։ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ […] ...

Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասել

08:17 23.05.2025

Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասել

Ճապոնիայում բրնձի գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 98.4%-ով։ Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները։ Աճը ռեկորդային էր 1971 թվականից ի վեր նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակահատվածի համար։ Ճապոնիայում բրնձի գները վերջին տարվա ընթացքում կայուն աճել են՝ մի շարք բնական աղետների և աննորմալ շոգի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:07 23.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP