TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

12:20 26.05.2024

«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,-գրել է Բաղդասարյանը:

̰
Մանրամասներ՝ Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի մասին. ՆԳՆ

12:12 26.05.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 […]

̰
Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների վերաբերյալ. ՆԳՆ մամուլի խոսնակ

12:06 26.05.2024

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար […]

̰
Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտե

11:55 26.05.2024

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից: Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել […]

̰
ՃՏՊ Երևանի Սիլիկյան թաղամասում

11:30 26.05.2024

Մայիսի 25-ին` ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից […]

̰
ՏԿԵ նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ

11:18 26.05.2024

Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. Դիլիջան – Իջևան ✅ […]

̰
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ

11:08 26.05.2024

Հորդառատ անձրներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան […]

̰
Տավուշի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 26.05.2024

Մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Տաշիրն այսօր. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:26 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Տաշիրն այսօր»:

̰
Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝  ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով

10:18 26.05.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների հետևանքով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։ Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների […]

̰
Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները

10:12 26.05.2024

Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։ «Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։ […]

̰
ՆԳ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Դեբեդ գետի վարարման հետևանքների մասին

10:03 26.05.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են […]

̰
Փրկարարները մայրաքաղաքում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

10:00 26.05.2024

Մայիսի 26-ին՝ ժամը 02:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Թամրազյան փողոցի տներից մեկում անձրևաջրեր են լցվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 15 տոննա ջուր։ *** Մայիսի 26-ին՝ ժամը 02:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ […]

̰
Քարաթափում Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին

09:41 26.05.2024

Մայիսի 26-ին` ժամը 02:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները սահմանազատել են տարածքը։

̰
Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները

09:20 26.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին

08:51 26.05.2024

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

̰
Հայաստանում շարունակվում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովը

21:49 25.05.2024

Հայաստանում շարունակվում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովը, որի մեկնարկը տրվել էր նախօրեին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում։ Այսօր Երևանում անցկացվել է «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով ֆորումը, որին մասնակցել են Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների պատվիրակները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել […]

̰
Երևանի քաղաքապետարանի տեսանյութը՝ Շենգավիթի հնավայրի մասին

21:44 25.05.2024

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է պատրաստել Շենգավիթի հնավայրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից

21:32 25.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից: «Մի հատված Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից»,-տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հողային աշխատանքներ կատարելիս 34-ամյա վարորդը «Howo» բեռնատարով կողաշրջվել է

21:10 25.05.2024

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մակար Առաքելյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 101 հասցեի հարևանությամբ հողային աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան հետընթաց վարելիս կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ […]

̰
Պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին. վարչապետ

20:53 25.05.2024

«Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

20:42 25.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ: ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում […]

̰
Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան

20:16 25.05.2024

«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նաև մայրաքաղաքի մայիսյան ամպրոպից լուսանկար է հրապարակել, իսկ Քաջարանից՝ տեսանյութ:

̰
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ

17:00 25.05.2024

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Եթե քաղաքացիներն ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն: Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի […]

̰
Հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի տներից մեկի տանիքում

16:38 25.05.2024

Մայիսի 25-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։55-ին։ Այրվել է տան տանիքի (մոտ 240 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 30 […]

̰
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի պատվիրակներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

16:29 25.05.2024

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

̰
Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած փլուզմամբ պայմանավորված՝ հորդորում ենք վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին. քաղաքապետարան

16:20 25.05.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։ «Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն […]

̰
Ուսումնական փոխանակումների շրջանավարտները կենսական դերակատարում ունեն երկրում ժողովրդավարության զարգացման հարցում. ԱՄՆ դեսպան

16:11 25.05.2024

Մայիսի 24-26-ը անցկացվում է «Համախմբելով ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին՝ հանուն Հայաստանի առաջընթացի» թեմայով առաջին ամենամյա համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Մասնագիտական կապերի ու ցանցի ձևավորմանը միտված այս եռօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին՝ քննարկելու քաղաքացիական ներգրավվածության, […]

̰
ՄԻՊ-ն այցելել է զորամասեր․ ուսումնասիրվել են զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր

15:58 25.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կապված սոցիալական ապահովության, ծառայության գրավչության բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության և մի շարք այլ հարցերի հետ։ Անահիտ Մանասյանը շրջայց […]

̰
Առերևույթ խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ 4 ավտոմեքենայի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:48 25.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ.Ս.-ն, Ս. Բ.-ի օժանդակությամբ, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս.Ղ.-ի ու Գ.Պ.-ի […]

̰
BACK_TO_TOP