15:16 17.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: «Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում […]
14:56 17.08.2018
Բնապահպանության նախարարությունն ամփոփել է աշխատանքային 100 օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները: Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացը։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը, որտեղ բնապահպանության նախարարության և Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել են «Կանաչ Թալին» մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից […]
14:37 17.08.2018
ԱՀ նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով զորքերում բջջային հեռախոսների կիրառման նոր կարգին: «Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ նոր հրաման։ Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարակելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին […]
14:32 17.08.2018
Ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կա հարուցված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Հուլիսին և օգոստոսին ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ […]
14:26 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, թե որտեղից է սկսելու իր քայլարշավը դեպի Հանրապետության հրապարակ: «Ժամը 17:30-17:40-ին Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից կշարժվեմ Հանրապետության հրապարակ: Ովքեր ցանկանում են՝ եկեք միասին քայլարշավ իրականացնենք, որտեղ հանդես կգամ ծավալուն ելույթով, կամփոփենք նախորդ երեք ամիսները, կխոսենք ապագա հաղթանակների մասին»,- ասել է նա:
14:25 17.08.2018
Հասարակությունը, ժողովուրդը, բանակը, Զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում, սա պետք է դառնա ազգային համերաշխության գեղեցիկ դրսևորում, գեղեցիկ օր: Ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ պետք է չպատասխանենք, մենք արդեն փորձ ունենք՝ իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց […]
14:21 17.08.2018
«Կամխուդ» զորավարժարանում ավարտվել են Հայաստանում ռուսական ռազմական բազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումների հատուկ մարտավարական, կրակային, ինժեներային, ռազմաբժշկական պատրաստության վարժանքները: Այս մասին տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Վարժանքներն անցկացվել են փուլային տարբերակով՝ երեք օրվա ընթացքում, լեռնային տեղանքում, շոգ կլիմայական պայմաններում: Հետախույզներն իրականացրել են երկկողմ հետախուզա-որոնողական, գաղտնի փաստաթղթեր և գերիներ վերցնելու, լեռնային տեղանքում […]
14:09 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ-ական նախարարների աշխատանքների ամփոփման շրջանակում ներկայացրել է Սփյուռքի նախարարության աշխատանքի 100 օրը: Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք […]
13:58 17.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի՝ 1978թ. ծնված բնակչին: Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Արթուր Եգանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է 2017 թվականի օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում հոգեհացից հետ տեղի ունեցած […]
13:49 17.08.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Ստորև ներկայացնում ենք նախարարին ուղղված նամակը. «ՀՀ բնապահպանության և ընդերքի […]
13:38 17.08.2018
Սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ՝ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործերով […]
13:30 17.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2018թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 15։40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Նորքի այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանած «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա. Պետրոսյանի (ծնված 1980թ.) դիակը: […]
13:27 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Ֆիդայիների» գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի […]
13:20 17.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։ Բացի դրանից՝ Երևան-Մերձավան […]
13:18 17.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։ Փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավումը Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը՝ ամբողջությամբ վերլուծելով […]
13:03 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփում է կառավարության ՔՊ-ական անդամների պաշտոնավարման 100 օրը: Ինչպիսի՞ն է եղել կրթության և գիտության նախարարության գործունեության 100 օրը. 1. Հանրապետության 201 համայնքներում նախադպրոցական ծառայությունների ներդրման և մատուցման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելներով ընդլայնում՝ 2019 թվականից սկսած: 2. Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի փոփոխությանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական […]
12:10 17.08.2018
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Լիլիթ Մակունցի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Խոշոր միջոցառումներ -«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոն -«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոն -Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք -Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների 14-րդ միջազգային մրցույթ -«Արմենիա» միջազգային երաժշտական 3-րդ փառատոն -«Համահայկական […]
11:56 17.08.2018
ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատարանը բավարարել է Մանվել Գրիգորյանի կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում […]
11:49 17.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ ՊՆ-ի նոր հրամանից մանրամասներ՝ զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ: «ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողներն այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգ. Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման […]
11:37 17.08.2018
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներերի (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վերահաստատել […]
11:23 17.08.2018
ՀՀ կառավարությունը հրապարակել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գործունեության 100 օրվա ամփոփ տեղեկանքը: Մայիսի 11, 2018. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին: Մայիսի 18. Նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որն […]
11:20 17.08.2018
Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հերթական անգամ սահմանախախտի են ձերբակալել: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. օգոստոսի 13-ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են տղամարդու, ով անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը: Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993թ. ծնված Գվինեայի […]
09:37 17.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աճառյան փողոցի հարակից տարածքները, Աճառյան փ. 35/41- 37/48 սեփական տները, Այգեձոր փ. 59/1, 59/2, 70, 72 շենքերը, թիվ 78, 172 դպրոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 53, 59 շենքերը և […]
09:28 17.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 11։00-18։00-ը, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Գալշոյան փողոցի 10, 14, 16, 20, 22, 26, 28, 32, 34, 38, 40 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
00:39 17.08.2018
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինն օգոստոսի 16-ին ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
00:30 17.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ նախարար Զեյնալյանը ծանոթացել է կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին: Շրջայցի ընթացքում նախարար Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի […]
00:17 17.08.2018
Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս փաստագրված վայրագությունները չափազանց երկար են անուշադրության մատնվել»,- նշել էս սենատորը: «Ես վստահ եմ, որ արդարությունը կհաղթանակի, և, ի վերջո, հայերի համար արդարություն կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման։ Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որը կճանաչի և կփոխհատուցի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել 100 տարի առաջ՝ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա:
23:50 16.08.2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում […]
23:07 16.08.2018
Оգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիների» տներից մեկին հարակից ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են «Kia» մակնիշի 80 SU 080 համարանիշի […]
22:33 16.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական բաժինը: Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին: […]