TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մտահոգության առարկա են վարչապետի հայտարարությունները, որոնք սպառնալիք են «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դավիթ Հարությունյան

17:29 18.08.2018

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում հնչեցրած որոշ արտահայտությունների: «Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում […]

̰
Ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը. Օսիպյանը՝ մարտական դիրքերը պաշտպանելու մեկնող ոստիկանության զորքերին

16:35 18.08.2018

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ: «Ոստիկանության զորքերը […]

̰
Ճանապահային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլտված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ. Օսիպյան

16:20 18.08.2018

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը խոսել է օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային […]

̰
ՊԵԿ-ում համակարգված կոռուպցիոն սխեմաները վերացված են. Դավիթ Անանյան

16:18 18.08.2018

Asekose.am-ի տեղեկություններով, Մոսկվա կինոթաատրոնի դահլիճում  ՊԵԿ-ն այսօր մեծ  հավաք էր կազմակերպել՝ հարկային և մաքսային բլոկների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ: ՊԵԿ նախագահը խոսել է  ոլորտում առավել շոշափելի փոփոխություններ իրագործելու քայլերի մասին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վճռական ու հաստատակամ են երկրում տնտեսական ու հարկային օրինականություն հաստատելու,  համակարգում  կոռուպցիան վերացնելու և այդ առումով հայտարարված  նպատակները մինչև վերջ […]

̰
Սայաթ-Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում

15:48 18.08.2018

Օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմանում Աշտարակի հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաննները պարզել են, […]

̰
Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն

14:55 18.08.2018

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման […]

̰
Արսեն Թորոսյանը Կոտայքի մարզի բուժկենտրոններ է այցելել

14:09 18.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարզային հերթական այցի մասին: «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այցելեցինք Գառնու առողջության կենտրոն և Աբովյանի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Մեդթեքնոլոջի ընկերությունը Գառնու ԱԿ-ին նվիրաբերեց ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում։ Հանդիպեցինք բուժհիմնարկների անձնակազմի հետ, խոսեցինք ձեռքբերումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Աբովյան քաղաքում […]

̰
Երևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը

13:58 18.08.2018

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին: « «Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ, այլ իր իշխանությունը ամրագրելու համար։ Բառացի իր ելույթում ասում է՝ «որի իմաստը կլինի հետևյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պարագայում, այլ […]

̰
Բարձրավոլտ հոսանքալարերի հենասյունը Ախուրյանում հայտնվել է տան մեջ:Քամու եւ տեղատարափ անձրևի հետևանքները Շիրակի մարզում:

13:50 18.08.2018

Անցած գիշեր Շիրակի մարզում տեղատարափ անձրև ու կարկուտ է տեղացել, ինչն ուղեկցվել է ուժեղ քամիով: Վնասներ են հասցվել Գյումրիին և հարակից գյուղերին: Քաղաքի մի շարք թաղամասերում քամին պոկել է հենասյուներ, էլեկտրական հաղորդալարեր, գազամատակարարման խողովակներ, արմատախիլ է արել ծառեր: «Կազաչի պոստ» թաղամասում հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա եւ ջարդել այն: Գազի արտահոսքը կանխելու համարթաղամասը գազազրկված […]

̰
Արսեն Թորոսյանը կուսակցական է դարձել

13:48 18.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կուսակցական է դարձել: Նա անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խոսնակը՝ Լիանա Եղիազարյանը: Նախարարն իր՝ կուսակցական դառնալը կայանալիք ընտրությունների հետ չի կապում, այլ՝ կուսակցության գաղափարներին հարելու հետ, քանի որ ի սկզբանե ներգրավված է եղել համատեղ ծրագրերում:

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

13:09 18.08.2018

Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել. ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

12:57 18.08.2018

Երևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն […]

̰
Կարկուտն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել Գյումրիին ու հարակից գյուղերին

11:59 18.08.2018

Անցած գիշեր Շիրակի մարզում  տեղատարափ անձրևը, կարկուտն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել Գյումրիին և հարակից գյուղերին: Քաղաքի մի շարք թաղամասերից Shantnews-ը ահազանգեր է ստացել այն մասին, որ քամին պոկել է հենասյուներ, էլեկտրական հաղորդալարեր, գազամատակարարման խողովակներ, արմատախիլ է արել ծառեր: Այդ թաղամասերը հոսանքազրկված են նաև գազամատակարարումն է դադարեցված: Իսկ Առափի, Ոսկեհասկ եւ Հայկավան գյուղերում կարկուտը վնասներ […]

̰
Լարսի ծանրաբեռնվածության հետևանքով ավիատոմսերի գինը բարձրացել է․ «Հրապարակ»

09:28 18.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Հետևաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջ լինեն ՌԴ-ում, […]

̰
Գյումրիում թմրամոլներ են բերման ենթարկվել

00:46 18.08.2018

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի […]

̰
Ռոբերտ Մակարյանը պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով

00:40 18.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բարեխիղճ և բեղմնավոր աշխատանքի համար այսօր նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Մակարյանին համատեղ աշխատանքի համար՝ շնորհավորելով Հայաստանի […]

̰
Հանրահավաքից հետո վարչապետը միացել է դստեր ծննդյան միջոցառմանը

23:55 17.08.2018

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, դարձավ 3 տարեկան։ Արփիի մայրը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է աղջնակն ընտանիքի անդամների ջերմ շրջապատում փչում ծննդյան տորթի մոմերը։ «Արփիի ծնունդը ևս մեկ անգամ նշեցինք, այս անգամ հայրիկի հետ»,- գրել է Աննա Հակոբյանը։

̰
Փաշինյանը լուսանկար է հրապարակել Հանրապետության բազմամարդ հրապարակից

23:40 17.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ ամփոփելով վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրն ու խոսելով անելիքներից, միջոցառման ավարտին ֆեյսբուքյան իր էջում բազմամարդ հրապարակից լուսանկար է հրապարակել, որն արվել է թռչնի թռիչքի բարձրությունից։ «Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ»․ ահա այսպես է լուսանկարը մակագրել Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2132824060371311/?type=3&theater

̰
Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է

23:18 17.08.2018

Օգոստոսի 12-ին Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից: «Օգոստոսի 12-ի գիշերը՝ երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել է և գողացել պայուսակը: 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի […]

̰
Ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

22:44 17.08.2018

Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնեց, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի […]

̰
«Լուսավոր Հայաստան»–ը և «Հանրապետություն»–ը ավագանու ընտրություններին դաշինքով կմասնակցեն. Վիկտոր Ենգիբարյան

21:58 17.08.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ առանձին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը։ Ըստ Ենգիբարյանի՝ ավագանու ընտրություններին առանձին մասնակցելը դեռ չի նշանակում, որ այդ ձևաչափով են մասնակցելու նաև խորհրդարանական ընտրություններին։ ««Ելք» դաշինքի խմբակցությունը գործում է Ազգային […]

̰
Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն անջատվում է Պաշտպանության նախարարությունից

21:47 17.08.2018

Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն անջատվում է Պաշտպանության նախարարությունից։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը: «Գործընթացն արդեն ընթացքի մեջ է»,– նշել է նա։ Նրա խոսքով՝ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն կգործի որպես առանձին կառույց, որը թույլ կտա նրան ունենալ ֆինանսավորման առանձին աղբյուրներ և ծախսերի […]

̰
Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել

21:30 17.08.2018

Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 21,7% աճ, իսկ ընդհանուր առմամբ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աճը կազմել է 7,2%: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Նախնական ցուցանիշների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5,1 մլրդ […]

̰
Հայտնաբերվել է թմրանյութերի մեծ «արտադրամաս»

21:05 17.08.2018

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերել են թմրանյութի մեծ «արտադրամաս»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Խուզարկությամբ հայտնաբերվել է տնկված 208 հատ մինչև 4 մետր բարձրության կանեփի թուփ: […]

̰
Այն մարդիկ, ովքեր ինձ բերման ենթարկեցին Արցախի պողոտայից, հիմա իմ անվտանգությունն են պահպանում. Փաշինյան

20:53 17.08.2018

Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Վարչապետը ելույթի ընթացքում պարզաբանել է, թե ինչու է երթն սկսել հենց Արցախի փողոցից. «Բոլորդ հիշում եք, որ ինձ բերման ենթարկեցին Արցախի փողոցից, իսկ այսօր այն մարդիկ, ովքեր ինձ բերման ենթարկեցին, հիմա իմ անվտանգությունն են պահպանում»: Վարչապետը հանրահավաքը […]

̰
Կձեռնարկենք սահմանադրական փոփոխություններ, որ խորհրդարանն ինքը կարողանա նախաձեռնել իր լուծարման գործընթացը. Փաշինյան

20:49 17.08.2018

Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: «Մարտի 1-ի գործն ամբողջապես բացահայտված է, չկա տարբերակ, որ ոճրագործներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Հիմա սահմանադրական հնարավորությունների համաձայն՝ ես պետք է հրաժարական տամ և երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, որպեսզի լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական այլ […]

̰
Այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի, ծիծաղելի է. ՀՀ վարչապետ

20:40 17.08.2018

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատացման մասին խոսակցություններին: «Վերջին շրջանում ինչ ասես՝ ասում են հայ-ռուսական հարաբերությունների մասին: Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, որ՝ վայ, էս ինչ վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ […]

̰
Այսօր Հայաստանում կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյան

20:34 17.08.2018

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: «Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ: Մենք կարծում ենք, որ նախարարությունների և պետական մարմինների թիվը պետք է կրճատվի, բայց այժմ մենք կենտրոնացել ենք ներդրումների վրա: Կոչ եմ անում ներդրողներին գալ Հայաստան և ակտիվ ներդրումներ անել, մենք երաշխավորում ենք սեփականության, […]

̰
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. նախաքննությունն ավարտվել է

20:26 17.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 […]

̰
Իզուր մի՛ զանգեք, Մոսկվայում միամիտ մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան

20:24 17.08.2018

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն էությունն ազգային շահերի պաշտպանությունն է: Այս մասին օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք եք մեզ լիազորել»,- ասաց նա: Փաշինյանը նաև անդրադարձավ մեկ այլ երևույթի. «Իշխանությունները նախորդ տարիներին իրենց կեցվածքով այնպես են արել, որ տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ՝ այդ […]

̰
BACK_TO_TOP