18:45 24.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ԿԽՄԿ Պաշտպանության գործառույթների համակարգող Կորինա Էգենբերգերի և կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը, մշակվող օրենքի հիմնական, առանցքային կարգավորումները, օրենքի նպատակները և դրանց հասնելու ուղիները: Արմենուհի Հարությունյանը նշել է, […]
18:38 24.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք […]
18:24 24.05.2024
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 18.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։
18:18 24.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները: Ներկայացվել են մանրամասներ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների […]
18:12 24.05.2024
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
18:07 24.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և աշխատակազմի անդամներին, այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից: Մարզպետը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու համար ու Անահիտ Մանասյանի հետ խոսել ՄԻՊ մանդատի շրջանակում Սյունիքում առկա հարցերի մասին։ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզպետի աշխատակազմում մարդու իրավունքների խախտման հետ կապված դիմումներն […]
17:42 24.05.2024
Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցների ավարտական միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություններ, ձեռքբերումներ և նպատակների իրականացում: «Սիրելի՛ շրջանավարտներ, հույս ունեմ, […]
17:35 24.05.2024
Մայիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալելոյին։ Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այնպես էլ՝ ժողովդավարական կառույցների ամրապնդմանն ու […]
17:22 24.05.2024
Այսօր հանակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով […]
17:08 24.05.2024
Մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 53 խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, […]
15:59 24.05.2024
Ս․թ․ մայիսի 20-24-ը Երևանում ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը: Վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման […]
15:55 24.05.2024
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով […]
15:27 24.05.2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցությունների»,- նշել է դիվանագետը։
14:47 24.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը: Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր […]
14:05 24.05.2024
Հիմնանորոգվում է Տ-4-13,/Հ-39/ (Գավառ)-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ 12.9կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Բատիկյան‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։ Ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է։ Ծրագրի շրջանակներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները‚ կկատարվեն այլ աշխատանքներ։ Շինաշխատանքները […]
13:09 24.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին: Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում: Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ մրցակցության առկայության էական […]
10:09 24.05.2024
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։
09:52 24.05.2024
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ […]
09:40 24.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 31-ից Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ։ Երկու հատվածում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին […]
09:30 24.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ Ձեզ Վերջին դասի առթիվ: Դպրոցական տարիներն անցնում են մի ակնթարթի նման՝ անմոռանալի հիշողություններ ու մնայուն հետք թողնելով բոլորի կյանքում։ Այդ տարիները կրթվելու, սիրելու, երազելու, կյանքն ու մարդկանց ճանաչելու, ինչու չէ՝ նաև ինքնաճանաչման տարիներ են։ Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի […]
09:06 24.05.2024
Մայիսի 23-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ, քննարկել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծելու տեսանկյունից։ Պաշտպանը […]
08:56 24.05.2024
Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: «Միևնույն […]
08:26 24.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ են Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհը և Սանահին վանական համալիր տանող ճանապահահատվածը։
08:11 24.05.2024
Մայիսի 24-ին` ժամը 02։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ […]
08:04 24.05.2024
Մայիսի 23-ին` ժամը 23։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան: […]
22:44 23.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին: Փորձագետը ամփոփել է ավարտվող ուսումնական տարվա արդյունքները՝ նշելով, որ այն ամենաբարդն էր Հայաստանի անկախության շրջանում: Անդրադարձ է եղել նաև մանկավարժների ատեստավորմանը, բուհական կրթություն չունեցող մանկավարժների հետագա ուսուցման ծրագրերին, ակադեմիական քաղաքի հայեցակարգին, կրկնուսույցների թեմային: «Ասել, թե հնարավոր է դպրոցում սովորելով ընդունվել ԲՈՒՀ, պոպուլիզմ է: Կա գիտական ապացույց, որ […]
22:35 23.05.2024
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
19:51 23.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն […]