19:46 23.05.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի պարեկային […]
19:37 23.05.2024
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Լյուքսեմբուրգի պատվիրակությանը` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլեր գլխավորությամբ: Հյուրերը միացել են Երասխի տարածքում իրականացվող պարեկությանը տեղում առկա իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,- […]
19:25 23.05.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 13-19-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ մայիսի 13-ին, 16-ին, 17-ին և 19-ին, ▪️ Վանաձորում՝ մայիսի 13-ին, 15-ին, 18-ին, ▪️ Ալավերդիում՝ մայիսի 18-ին, ▪️ Հրազդանում չի գերազանցել։
19:16 23.05.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին Արտաշատի բաժին է ներկայացել 54-ամյա Պետյա Վ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
19:07 23.05.2024
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ […]
18:58 23.05.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին Զաքարիա Քանաքեռցու 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 33-ամյա Արշակ Ս.-ն: Նա մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
18:51 23.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Վիզլերի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համատեղ օրակարգը հետևողական կերպով […]
18:47 23.05.2024
Մայիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը և այն առավել խորացնելու հնարավոր ուղղություններին, ընդգծվել է հայ և վրացի երիտասարդների միջև պարբերական շփումների ապահովման […]
18:40 23.05.2024
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ մայիսի 23-ին Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
18:32 23.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 60-ամյա Ալբերտ Բ.-ն, որը 2017 թ. մայիսի 5-ից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: […]
18:25 23.05.2024
Մայիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր:
18:18 23.05.2024
Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության արդյունքում ավելի քան 6,6 միլիարդ դրամով աճել է այդ նպատակով հատկացվող բյուջեն։ Երեխաների թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը։ Այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։ «Եթե 2023 թ.-ին հատկացվել էր շուրջ 115 միլիարդ դրամ դպրոցների ֆինանսավորումն ապահովելու համար, ապա 2024 […]
18:06 23.05.2024
Առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուները հետևել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ շինարարական ծրագրերը պետք է իրագործվեն բարձր որակով […]
17:55 23.05.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայիսի 22-ին Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա Գայանե Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է քննչական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
17:51 23.05.2024
Մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որը ոլորտի զարգացման նոր ընթացակարգերի և մոտեցումների հեռանկար է ապահովելու՝ մասնագիտական կրթության համակարգը դարձնելով արդյունավետ՝ հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցման առումով: Նախնական մասնագիտական ուսհաստատություններ՝ ուսումնարանները, այս տարի կունենան 2610, իսկ միջին մասնագիտական ուսհաստատությունները՝ քոլեջները՝ 7490 շրջանավարտ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս մասին […]
17:46 23.05.2024
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող […]
17:41 23.05.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 16-22-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 16-ին, 17-ին, 20-ին և 22-ին, Արաբկիրում՝ մայիսի 20-ին, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին և 20-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում՝ մայիսի 18-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […]
17:34 23.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անցկացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ Ապարանի տարածքային տեղամասի բնական գազի ռեժիմի վթարավերակարգավարական և վթարավերականգնողական ծառայության խմբերի հետ անց է կացվել «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետևանքների վերացումը» թեմայով հատուկ […]
17:26 23.05.2024
Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին […]
17:11 23.05.2024
Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով ուսումնական տարվա ամփոփման […]
16:55 23.05.2024
Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ: Այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և […]
16:49 23.05.2024
Մայիսի 23-ին՝ ժամը 14:09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են […]
16:43 23.05.2024
Անիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
16:29 23.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և […]
16:23 23.05.2024
Մայիսի 21-ի ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է: Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք […]
16:14 23.05.2024
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը, որը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Կառավարության: […]
16:09 23.05.2024
«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն (ընդունող հանձնաժողովին) դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն […]
15:57 23.05.2024
2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։ 🌡 Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական […]
15:50 23.05.2024
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա […]
15:47 23.05.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը: