17:46 06.08.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև չվճարվող արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահն իր արձակուրդը կանցկացնի արտերկրում:
17:23 06.08.2018
«Եթե նախկինում մի մեքենան բաց էր թողնվում 5 ժամում, ապա այս օրերին այդ գործընթացը ձգվում է մինչև 12-13 ժամ»,- անդրադառնալով Վերին Լարսում առաջացած կուտակումներին՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Փոխնախարարի խոսքերով՝ կուտակումները պայմանավորված են տուրիստական հոսքերով։ 25-30%-ն են Հայաստանի քաղքաքացիներ, մնացած բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք մեկնում […]
17:05 06.08.2018
Ի պատասխան այսօր լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում են նաև ոստիկանության ծառայողները, «որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները», ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Ոստիկանությունը հանցավոր […]
16:57 06.08.2018
Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն, 74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած Ժորա Վարդանյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ և 150.000 ՀՀ դրամ տուգանքի: Ըստ աղբյուրի՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։ Ժորա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ […]
16:36 06.08.2018
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]
15:34 06.08.2018
Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]
15:28 06.08.2018
Մի շարք իրավապաշտպաններ ու լրագրողական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով ուշադրությունից դուրս չթողնել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես՝ քաղբանտարկյալների արդարացման գործը: Դիմումում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, […]
15:16 06.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]
14:07 06.08.2018
«Կույրերի միավորման» երկու տասնյակից ավելի անդամներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանում Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ: Նրանք պահանջում էին միավորման վարչության անդամների հրաժարականը: Տեսողական խնդիրներ ունեցող ցուցարարների խոսքերով՝ միությունը անարդյունավետ է կառավարվում: Բացի այդ, ըստ նրանց, միությանը պատկանող տարածքներ վարձակալության են տրվում, սակայն գումարները գրպանվում են։ Չարաշահումների ահազանգով նրանք իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում՝ պահանջելով […]
12:50 06.08.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պայքարել համասեռամոլների և աղանդավորների դեմ: «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին»,- գրել է պատգամավորը:
12:22 06.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]
12:13 06.08.2018
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։ Ըստ Lurer.com-ի՝ փաստաբանը ներկայացրել է նամակի բովանդակությունը. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ: Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: […]
11:59 06.08.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքել է համացանցում շրջանառվող լուրերը, թե «Ելք» խմբակցությունից ևս միացել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար կազմակերպված ստորագրահավաքին։ «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
11:37 06.08.2018
Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը: Jnews.ge-ն խոսել է Լարիսա Ղարսլյանի հետ: 18-ամյա աղջնակը, լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ […]
11:11 06.08.2018
Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում օգոստոսի 5-ին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան»-ը հեքիաթի պրեմիերայով բացվել է 83-րդ թատերաշրջանը։ Փոքրիկ հանդիսատեսի համար նախ թատրոնի բակում կազմակերպվել է մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառում, որից հետո փոքրիկները դիտել են տիկնիկային ներկայացումը։ Հանրապետությունում առաջին տիկինիկային թատրոնը հիմնվել է Գյումրիում։ 83-ամյա պատմություն ունեցող թատրոնում բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել։ Այսօր էլ տիկնիկային թատրոնի տնօրինությունը, […]
10:49 06.08.2018
Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,- […]
10:43 06.08.2018
Փրկարարներն այսօր՝ ժամը 08:33-ին, վերսկսել են նավակով ափից հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե […]
10:16 06.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և սերտ համագործակցության պատրաստականություն հայտնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: […]
08:40 06.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 117, 117/1, 117/2 շենքերը, Քանաքեռ 10փ. 4-րդ նրբ. 4Ա-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 42-44, 50 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 27, 27/1 շենքերը, […]
08:30 06.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին` ժամը 10:00-22:00, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ Ձախ ափի պետական սեկտորի Պրոմեթևս, Ռումինական,Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Սուրբ Նշան, Թելման, Աբովյան, Սուրբ Վարդան փողոցների, Վիրահայոց, Աշոտ Երկաթ մայրուղիների, 3-րդ և 4-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:15 06.08.2018
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ […]
00:07 06.08.2018
Օգոստոսի 4-ին Երևանում առեղծվածային դեպք է տեղի ունեցել․ ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի, 19-ամյա Գրետա Ղ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
21:54 05.08.2018
Լարսում կրկին խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: […]
19:34 05.08.2018
Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում 57-ամյա Սահարունի Խ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել՝ հայտնելով, որ Ծովակի խաչմերուկում գործող բենզալցակայան են եկել առանց համարանիշի «ՋԻՊ»-ով 2 հոգի, ովքեր մտնելով բենզալցակայանի տարածք, իրեն հարցրել են, թե արդյոք բենզին ունի՞։ Դրանից հետո նրանք դեմքերը բժշկական սպիտակ դիմակներով փակած՝ավտոմեքենայի միջից իր […]
19:23 05.08.2018
Օգոստոսի 5-ին` ժամը 18:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում գտնվող «Պարզ լճին» հարակից անտառում 2 քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:42 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները վերոնշյալ տարածքում հայտնաբերել են քաղաքացի Հ. Դ.-ին (2001 թ.):
18:34 05.08.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են: Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էրստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի […]
18:15 05.08.2018
Օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խ.-ն, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի ենթարկել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ռուդիկ Խ,-ն նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, «Աջ ականջախեցու, մկանահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ […]
17:59 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն: