23:07 04.08.2018
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժողների թվում կան «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության երկու աշխատակիցներ և կազմակերպության խորհրդի մեկ անդամ: Միջադեպի կապակցությամբ «Փինք Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել: «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին՝ 20:00-ի սահմաններում, կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏ ակտիվիստներ, ենթարկվել են […]
22:20 04.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն, ականավոր գիտնական, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին: Սերգեյ Համբարձումյանը հսկայական ավանդ ունի մեխանիկայի […]
22:10 04.08.2018
«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին: Հելսինկյան Քաղաքացիական […]
21:12 04.08.2018
Հայաստանի Արտակարգ Իրավիճակիների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքերին: Նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն էր, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատի […]
20:51 04.08.2018
Հասցեն կա, տնակը գոյություն չունի կամ ընդհակառակը, այսինքն՝ տնակներում բնակվողները բնակարան ստանալուց հետո վաճառել են տնակները: Երբեմն նոր սեփականատերերն էլ գրանցվել են տվյալ հասցեներում ու ստացվում է այնպես, որ չեն կարողանում տարբերակել, թե ով ինչպես է հայտնվել տնակում և ում է հարկավոր փոխհատուցում տրամադրել: Այս մասին հայտարարել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր […]
20:00 04.08.2018
Գյումրիում քանի՞ տնակ կա ու ինչպե՞ս ազատվել ժամանակավոր կացարաններից: Այս և մի շարք այլ հարցերի է «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում պատասխանել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երկու տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը 29 սոցիալական բնակարան է գնել ու հանձնել տնակներում ապրող գյումրեցիներին: Բնակիչներին հնարավորություն չի տրվում սեփականաշնորհել բնակարանները՝ վաճառքից խուսափելու […]
19:22 04.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը երեկ՝ օգոստոսի 3-ին, աշխատանքային այցով մեկնել են Գեղարքունիքի մարզ: Նրանք նախ՝ այցելել են Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարան: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մշակույթի նախարարության աջակցությամբ օգոստոսի 11-12-ը Սևան երաժշտական փառատոնի իրակացմանը, ինչպես նաև թեյարան-արվետանոցի կողմից իրականացվող այլ ծրագրերին ու նախաձեռնություններին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի […]
18:13 04.08.2018
Գյումրի քաղաքի 9 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ սոցիալական ծառայության «Գյումրի-1» տարածքային բաժնի պետի, պետի տեղակալի և մասնագետների կողմից 2008-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան […]
18:02 04.08.2018
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 4-ի երեկոյան […]
17:37 04.08.2018
Իտալիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող՝ առնվազն 3 ըմբշամարտիկ, կպայքարի մեդալի համար, հայտնում է tert.am-ը: Առաջնությունում՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Արսեն Հարությունյանն իր մրցակիցների հանդեպ գրանցած բացարձակ առավելությամբ հասել է եզրափակիչ փուլ: Այսօր երեկոյան նա կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ժելեպի հետ: Առաջնության բրոնզե մեդալի համար պայքարելու են ազատ ոճային […]
17:12 04.08.2018
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, հայազգի հայտնի գործարար Քըրք Քրըքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Գրքում ներկայացվում է, թե ինչպես աղքատ ներգաղթյալի որդին դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն գործարարներից մեկը: «Խաղացողը» գիրքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսավ այս տարվա հունվարի 23-ին և վերջին մի քանի ամսում բեսթսելլեր է դարձել: Գրքի […]
16:57 04.08.2018
97 տարեկանում մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը: Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի […]
16:54 04.08.2018
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ստացված տեղեկություններն […]
16:42 04.08.2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության […]
16:36 04.08.2018
Անձրևային ամառը պատճառ է դարձել Գյումրի գետակում ջրի մակարդակի բարձրացման: Գետակի՝ ափերից դուրս եկած ջուրը հասցրել է վնասներ հասցնել բնակելի տներին: Ներսից ու դրսից տների պատերին, խոնավության հետքերից բացի, ճաքեր են առաջացել: Խնդիրը, սակայն, նոր չէ: Գյումրի գետակին մոտ կառուցված տները հեղեղումներից պաշտպանելու համար պետությունը դեռևս 50-ականներին քարե պատնեշներ է կառուցել, որոնց մեծը մասը արդեն չկա: […]
16:13 04.08.2018
Օգոստոսի 3-4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՃԿԿ-ում հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացվել: Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ […]
16:02 04.08.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից, Բուխարեստ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1976 թ. ծնված Վասիլե Գ.-ն: Նա 2017թ. մայիսի 19-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս […]
14:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչու նրան թույլ չեն տալիս տեսակցել և հեռախոսով զրուցել հարազատների հետ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք գործը քննող քննիչին խնդրել են այդ որոշման օրինակն իրենց տրամադրել: Ալումյանն ասաց՝ որոշման օրինակը ստանալուն պես կբողոքարկեն: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց՝ նույնպիսի որոշում էր կայացվել […]
13:22 04.08.2018
Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել դեպի Գեղարդ տանող ճանապարհին: Գողթ գյուղի մոտ խոշոր լեռնազանգված է փլուզվել, ամբողջությամբ փակվել է ավտոճանապարհը:
13:15 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ սկսված դատաիրավական գործընթացում գործ ունեն տերմինաբանական մանիպուլյացիայի հետ: «Այսինքն՝ բանակն ապահովել է ներքին անվտանգությունը և երկրորդը՝ 0038 հրամանագիրը և մարտի 1-ի բանակի չներգրավումն ուղիղ հակասության մեջ են, չեք նկատո՞ւմ: Այդ հրամանի հիմնական ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել ներքաղաքական ներգրավվածությունից: Մարտի 1-ին […]
13:09 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հարց ուղղվեց՝ հնարավո՞ր է՝ ինքն էլ ներգրավվի մարտի 1-ի քրգործում՝ որպես վկա: «Ես անցյալ անգամ մանրամասն խոսել եմ. այն տրամաբանությամբ, որով լույս աշխարհ է եկել մարտի 1-ի գործով այս նոր դրվագը, այո, իհարկե»:
12:58 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երաշխավորագրի տակ արդեն իսկ 45 պատգամավորի ստորագրություն կա: Այւս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս նշեց՝ դրանով պատգամավորները երաշխավորում են, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր […]
12:49 04.08.2018
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ ՀՔԾ պետի հարցազրույցը ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր: Նրա խոսքով՝ փաստերը, հայտարարությունները հարմարեցված էին նպատակին, որն ի սկզբանե դրված է ՀՔԾ առաջ՝ դա վերաբերում է և 0038 հրամանի գաղտնազերծմանը: «Այո, այդ փաստաթուղթը եղել է մեղադրական եզրակացության մեջ, այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում […]
12:42 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ նախօրեին կատարած վերլուծությունը՝ քրգործի վերաբերյալ, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է: Փաստաբանն ընդգծեց՝ դա ամրագրված նորմ է Սահմանադրական օրենք «Դատական օրենսգրքում», որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական գործընթացը: Գրիգորյանի […]
12:22 04.08.2018
Հայաստանի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի հսկայածավալ գործին, այս մասին հաղորդեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Այդ գործերը կքննվեն մեկ վարույթում», – ասաց խոսնակը՝ ընդգծելով, որ քիչ ուշ մանրամասն հաղորդագրություն կտարածեն։ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության […]
12:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին է միացել փաստաբան Հայկ Ալումյանը: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալումյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի վերաքննիչ բողոք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Փաստաբանը նշեց, որ ինքը՝ որպես թիմի նոր անդամ, իր հերթին երկուշաբթի բողոք է ներկայացնելու: Ալումյանն ասաց, որ […]
11:17 04.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղակացրել է, որ այս տարի առաջին տեղում բուսածածակ տարածքների հրդեհներն են՝ 1042 դեպք նախորդ տարվա 387-ի համեմատությամբ: Երկրորդ հորիզոնականում աղբանոցներում ու աղբատարերում բռնկվածներն են. «Իրավական դաշտում աղբի կուտակման մշտական վայրերում բռնկված հրդեհը չի համարվում հրդեհ և, ըստ էության, մեր ծառայության մենաշնորհը չէ այնտեղ հրդեհաշիջում իրականացնելը, մենք արձագանքում ենք մեր քաղաքացիներն ահնհանգստացնող խնդրին: Հարկ […]
10:45 04.08.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]
00:04 04.08.2018
Օգոստոսի 3-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր: Մրցույթի մասնակիցներին ուղղված իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հնարավորը՝ միջոցառումը հետաքրքրիր, բովանդակալից […]
23:35 03.08.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ […]